fbpx

Սողոմոն թագավորի 20 իմաստուն մտքերը

Պատմության մեջ կա մի մարդ, ում անունը արդեն իսկ ասոցացվում է իմաստության հետ։ Դա հրեական 3-րդ արքա, լեգենդար Սողոմոնն է, ով իր թագավորությունը բերեց բարձրագույն ծաղկունքի։

Մենք հավաքել ենք նրա մտքերից մի քանիսը, որտեղ արտացոլված է հազարամյակներով ստուգված փորձը.

Ամեն ինչ իր ճիշտ ժամանակն ունի: Ծնվելու և մահանալու ժամանակ: Քանդելու և կառուցելու ժամանակ։ Լռելու և խոսելու ժամանակ:

Երբ նույիսկ հիմարն է լռում, նա կարող է իմաստուն թվալ:

Խոսք ես տվել, կատարիր: Ավելի լավ է չխոստանալ, քան խոստանալ և չկատարել:

Երկուսով ավելի լավ է, քան միայնակ, քանի որ ընկնելու դեպքում, միմյանց կբարձրացնեն: Բայց մեծ վիշտ է, եթե մեկն ընկնում է, սակայն նրան բարձրացնող ուրիշը չկա:

Իմաստուն կինն իր տունն է շենացնում, իսկ հիմարը՝ քանդում այն սեփական ձեռքերով:

Գիտեմ՝ ավելի մեծ երջանկություն չկա, քան սեփական գործերով ուրախանալը, քանի որ հենց դրա մեջ է մարդու ձեռքերումը:

Ով փոս է փորում, հենց նա էլ հայտնվում է դրա մեջ: Իսկ ով կգլորի քարը վերև, հենց նրա վրա էլ ետ կգլորվի այն:

Չկա մարդ, ով կվերահսկի քամուն, և մահվան ժամի վրա չկա վերահսկողություն և արձակուրդ չկա պատերազմին, և չի փրկի անբարիշտին անաստվածությունը։

Ով հետևում է իր խոսքերին, փրկում է հոգին, իսկ ով բամբասում է, նրան վիշտ է սպասվում:

Համբերատար մարդն ավելի ուժեղ է, քան խիզախը: Իսկ ինքնատիրապետող մարդն ավելի հզոր է, քան քաղաք զավթողը:

Հարստությունը զայրույթի պահին չի կարող օգնել: Իսկ ճշմարտությունը կփրկի մահից:

Եթե ոսկե մատանին խոզի քթին է, ուրեմն կինը գեղեցիկ ու անխոհեմ է:

Խելամիտները տեսնում են վիշտը և շրջանցում այն, իսկ անփորձները շարժվում են առաջ և պատժվում:

Կարևորը իմաստությունն է. իմաստություն ձեռք բեր և ամեն գնով փորձիր զարգացնել միտքդ:

Զայրույթը դաժան է, ցասումը՝ անհաղթահարելի: Իսկ ո՞վ կարող է դեմ կանգնել նախանձին…

Ով ողջերի շարքում է, նրա համար դեռ հույս կա:

Ատելությունը խնդիրներ ու տարաձայնություններ է ստեղծում, իսկ սերը՝ ծածկում  է բոլոր մեղքերը:

Ավելի օգտակար է իմաստությունը, քան հիմարությունը. ինչպես օգտակար է լույսը, քան խավարը: Բայց միևնույն ճակատագրին
կարժանանան և իմաստունը, և հիմարը:

Նույնիսկ ծիծաղելիս է սիրտդ ցավում, և ցանկացած երջանկություն տխրությամբ է ավարտվում:

Կգա հպարտություն, կգա անարգում, իսկ հեզությամբ՝ իմաստություն:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
Սողոմոն թագավորի 20 իմաստուն մտքերը
Եթե ​​դուք խճճվել եք կյանքում և ձեզ համար դժվար է. 11 ճշմարտություն