Գիտնականներն ապացուցել են, որ էվոլյուցիայի ընթացքում կանայք գնալով էլ ավելի են գեղեցկանում, իսկ տղամարդիկ այդպես էլ մնում են իրենց քարանձավային նախնիների մակարդակին (արտաքինի առումով): Ավելին, գեղեցիկ կանանց մոտ 16% -ով ավելի շատ երեխա է ծնվում, քան միջին տվյալներ ունեցող կանանց մոտ: Եվ ինչն է հետաքրքիր, որ գեղեցիկ կանանց մոտ ավելի շատ աղջիկներ են ծնվում քան տղաներ: Իսկ դա, ըստ մասնագետների, բերում է գեղեցիկ կանանց քանակի աճի:
Փորձելով բացատրել այս ֆենոմենը, գիտնականները նշում են, որ գեղեցիկ աղջկա սրտի և ձեռքի համար պայքարում են ավելի մեծ թվով տղամարդիկ, քան միջին արտաքին տվյալներ ունեցող կնոջ համար: Արդյունքում նրա մոտ ավելի շատ հնարավորություն է ստեղծվում բարեհաջող դասավորել իր ու իր ընտանիքի կյանքը:
Այդ դեպքում ինչո՞ւ իմաստուն էվոլյուցիան չի փոփոխել տղամարդու արտաքինը: Իսկ գիտնականների պատասխանը այս հարցում կայանում է նրանում, որ մարդկության գեղեցիկ կեսի համար տղամարդկային գեղեցկությունը չի համարվում առաջնային և որոշիչ՝ կյանքի ընկեր ընտրելու հարցում:
Կյանքի ընկեր ընտրելու հարցում՝ կանանց համար գլխավորը դա տղամարդու պաշտպանելու և իր ընտանիքի համար բարեկեցիկ կյանք ապահովելու կարողությունն է: Արդյունքում տղամարդկային գեղեցկության բացը լրացվում է նյութական ապահովությամբ կամ այս կամ այն ոլորտում հաջողությամբ: