Ամերիկացի գիտնականները ստուգել են այն տեսությունը ըստ որի ամուսինները տարիների ընթացքում արտաքնապես իրար են նմանվում: Մասնագետները համոզվել են, որ այդպիսի ֆենոմեն իրոք գոյություն ունի: Հաճախ ամուսինների նմանությունը այնքան մեծ է լինում, որ նույնիսկ թվում է թե նրանք քույր և եղբայր են:
Փորձագետները հավաքել են 25 տարի և ավել իրար հետ ապրող ամուսինների լուսանկարները: Հետո այդ լուսանկարները համեմատել են այն լուսանկարների հետ, որոնցում ամուսինները լուսանկարվել են մինչ ամուսնություն: Լուսանկարների ոչ բարդ անալիզից հետո հաստատվել է, որ ամուսինների մեծ մասը տարիների ընթացքում իրոք դառնում են գրեթե միմյանց պատճեններ:
Ընդ որում նմանության բոլոր դեպքերում նկատվում էր մի հստակ տենդենց՝ որքան երջանիկ է անցնում ամուսնական կյանքը զույգի մոտ, այնքան ակնհայտ և տպավորիչ է կնոջ և ամուսնու նմանությունը:
Ըստ Յելսի համալսարանի հոգեբանների, կինն ու ամուսինը շատ հաճախ պատճենում են մեկմեկու, նույնիսկ չկասկածելով դրա մասին: Հատկապես դա նկատելի է վատ սովորույթների պարագայում: Եթե օրինակ կինը թողնում է ծխելը կամ խմելը, ապա հավանականությունը, որ ամուսինը նույնպես կհրաժարվի ծխախոտից կամ խմիչքից մեծանում է 5 անգամ: Այդպիսի մեխանիզմ գործում է նաև ֆիզիկական ակտիվության, բժշկին այցելելու պարագայում:
Մասնագետները ենթադրում են, որ կինն ու տղամարդը իսկզբանե փորձում են ընտրել այնպիսի կյանքի ընկեր, ով իրենց հետ ընդհանրություններ ունի: Այդ իսկ պատճառով որքան շատ է ամուսինների մոտ նմանությունները, այնքան մեծ է հավանականությունը, որ իրենց ամուսնությունը հաջող կլինի: Եվ հակառակը՝ երջանիկ ամուսնությունը տարիների ընթացքում կնոջը և ամուսնուն դարձնում է նման մեկմեկու: Մոտ մարդիկ հետզհետե սկսում են պատճենել միմյանց միմիկաները, շարժուձևը, սովորույթները և այլն: Եվ որքան երկարակյաց է ընտանիքը այնքան աննկատ է տեղի ունենում պատճենումը: