Եթե Դուք քարանձավային մարդ չեք, ապա անպայման լսած կլինեք Քիմ Քարդաշյանի մասին։ Նա անընդհատ շողշողում է բազմաթիվ ամսագրերում և հեռուստատեսություններում։
2007թ. «E!» հեռուստաալիքով կայացավ «Քարդաշյանների ընտանիքը» պոպուլյար հեռուստատեսային շոուի պրեմիերան։ Այս հայտնի հեռուստահաղորդումով ներկայացվում էր Քիմ Քարդաշյանի և նրա ընտանիքի կյանքը։ Բայց շատերը մինչ այսօր հարց են տալիս. ինչո՞ւ Քարդաշյանը դարձավ հանրաճանաչ։ Նրան կարելի է տեսնել հեղինակավոր ամսագրերի շապիկներին, հեռուստատեսային շոուներում, գովազդներում և այլ զանգվածային լրատվամիջոցներով, բայց ի՞նչը հատկապես նրան դարձրեց այդքան հանրաճանաչ։
ԻՆչպես Փերիս Հիլթոնը, Քիմը նույնպես մեծացել է ազդեցիկ ընտանիքում: Եվ ինչպես Փերիս Հիլթոնը, նույնպես սկսել է հայտնվել ԶԼՄ-ներում ի հաշիվ Հոլիվուդում հայտնվելու և պապարացիների համար նկարահանվելու։ Բայց ինչո՞ւ նա դարձավ այդքան նկատելի ֆիգուր. հարց է որ տալիս ենք մինչ այսօր շատերս։
«Քարդաշյանների ընտանիքը» շոուն «E!» հեռուստաալիքով
Քիմ Քարդաշյանի անպարկեշտ տեսանյութի ԶԼՄ-ներում հայտնվելուց անմիջապես հետո, 2007թ. հոկտեմբերին, «E!» հեռուստաալիքով մեկնարկեց «Քարդաշյանների ընտանիքը» շոուն։ Այդ օրվանից ի վեր, նա և իր ընտանիքը դարձան տաբլոիդների սենսացիան։
Պարզ է, որ Քարդաշյանը բավական հաջող կարողանում է ներկայանալ, բայց հատկապես ինչո՞ւ նա դարձավ այսքան հանրաճանաչ, ի տարբերություն շատ շատերի, որոնք նույնպես նույն ճանապարհն են անցնում, բայց այդպես էլ հանրաճանաչություն ձեռք չեն բերում։ Միգուցե այն պատճառով, որ նա ազդեցիկ ընտանիքի՞ց էր։ Հարց, որը թողնում ենք բաց…
Աղբյուրը՝ starcasm.ru