fbpx

Կևին Ռիչարդսոն – գազանների ընկերը

Կևին Ռիչարդսոնը առյուծի հետ
Կևին Ռիչարդսոնը առյուծի հետ

Երկիր մոլորակը դա մոլորակ է ոչ միայն մարդ արարածի, այլ նաև նրա վրա ապրող մնացած կենդանի արարածների համար: Եվ իրականում Երկիրը հոգ է տարել, որպեսզի մարդը և կենդանիները կարողանան ապրել ներդաշնակ կողք-կողքի: Բայց մարդ արարածը իր քաղաքակրթության զարգացման հետ կորցրել է ներդաշնակությունը բնության հետ: Այդ իսկ պատճառով առյուծներ, վագրեր, կոկորդիլոսներ և այլ գիշատիչներ սկսել են վտանգ ներկայացնել մարդու համար: Բայց երբևե մտածե՞լ եք թե որքան վտանգ է ներկայացնում մարդը ոչ միայն կենդանիների, այլ նաև բնության համար:

Նյութիս հերոսը վառ օրինակ է ծառայում նրան, որ մարդ արարածը կարող է և պետք է փորձի ապրել բնության հետ ներդաշնակ: Նաև վառ ապացույցն է նրան, որ պետք է սիրել կենդանիներին և եթե սիրեք նրանց համոզված եղեք, որ նրանք Ձեզ կպատասխանեն փոխադարձաբար:

Եվ այսպես Կևին Ռիչարդսոն

Պատկերացրեք ամենավայրի, ամենաուժեղ, ամենաանկանխատեսելի գիշատիչները բնության մեջ՝ լինի դա առյուծ, վագր, բորենի թե կոկորդիլոս: Այս կենդանիները ունակ են խժռել մարդուն րոպեների ընթացքում: Ունակ են, բայց միայն ոչ Կևինին: Կևինը նրանց համար ընկեր է և հարազատ:

Դեռևս հեռավոր անցյալում թողնելով հոգեբանի մասնագիտությունը Կևինը նվիրվեց կենդանիներին՝ կամավոր գրանցվելով  առյուծների պարկում (ՀԱՀ):

Կենդանիների դաստիարակման համար Կևինը չի օգտագործում ոչ փայտեր, ոչ պարաններ, ոչ շոկերներ և ոչ էլ կծու սպռեյներ: Նա ունի իր յուրահատուկ մոտեցումը: Ամեն մի կենդանու մեջ Կևինը գտնում է անհատականություն: Նա շատ հարգալից է վերաբերվում կենդանիներին, իսկ կենդանիներն էլ նրան պատասխանում են նույնությամբ:

Կևինի հարաբերությունը կենդանիների հետ առաջ է բերել բազում հարցեր և նաև ցրել որոշ միֆեր:
Մի խոսքով, ինքներդ տեսեք և զարմացեք: Եվ նաև համոզվեք, որ մարդ իրոք կարող է ապրել կենդանիների հետ ներդաշնակ, առանց որևէ վտանգի.

[uppod video=”http://youtu.be/l-sBQ0QLisI” align=”center”]
[uppod video=”http://youtu.be/nNdi9n_U37Y” align=”center”]
[uppod video=”http://youtu.be/77UqMDct28k” align=”center”]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կևին Ռիչարդսոն – գազանների ընկերը
4 հետաքրքիր և զարմանալի լքված քաղաքներ (տեսանյութ)