Աստղաբանությունը սովորեցնում է, որ յուրաքանչյուր անհատականություն օժտված է էներգիայով՝ ակտիվ կամ ընկալունակ, արևային կամ լուսնային, Յանի կամ Ինի։ Երբ այս էներգիաները ներդաշնակորեն հանդիպում են, զարմանալի զգացողություն է ծնվում. կարծես երկու մարդ վերջապես գտել են իրենց հոգու հայելային արտացոլանքը։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Ստորև կներկայացնենք չորս զույգ նշաններ, որոնք իդեալապես հավասարակշռում են միմյանց՝ օգնելով զուգընկերոջը բացահայտել այն, ինչն իրեն պակասում է։
♈ Խոյ և ♎ Կշեռք — Շարժիչ ուժ և հավասարակշռություն
Խոյը խորհրդանշում է գործողություն, անմիջականություն, կիրք։ Կշեռքը ներդաշնակության, դիվանագիտության և ներքին հավասարակշռության մարմնացումն է։ Երբ նրանք հանդիպում են, նրանց միջև անմիջապես անհավանական ձգողություն է առաջանում։
Խոյը Կշեռքին սովորեցնում է լինել ավելի համարձակ և լսել սեփական ներքին ձայնին, իսկ Կշեռքը Խոյին ցույց է տալիս փափկության և համբերության ուժը։ Միասին նրանք ստեղծում են միություն, որտեղ իմպուլսիվությունը հանդիպում է խոհեմությանը։ Այս դուետը նման է ներշնչման և արտաշնչման. առանց մեկի մյուսը գոյություն ունենալ չի կարող։
♉ Ցուլ և ♏ Կարիճ — Զգայականություն և խորություն
Այս երկու նշաններին էլ կառավարում են Վեներան և Պլուտոնը, ինչը նշանակում է, որ նրանց միությունը ֆիզիկական և էմոցիոնալ ձգողության զարմանալի համադրություն է։ Ցուլը սիրում է կայունություն, հարմարավետություն և երկրային հաճույքներ, մինչդեռ Կարիճը ձգտում է փոխակերպման, գաղտնիքների և խորը զգացմունքային կապի։
Ցուլը Կարիճին սովորեցնում է վայելել հասարակ բաները և վստահել կյանքին, իսկ Կարիճն օգնում է Ցուլին տեսնել, որ անվտանգության սահմաններից այն կողմ կարող է թաքնված լինել աճ և կրքի ուժ։ Նրանց հարաբերությունները հաճախ բուռն են, բայց հենց դրանցում են երկուսն էլ իրենց իսկապես կենդանի զգում։
♊ Երկվորյակներ և ♐ Աղեղնավոր — Մտքի թռիչք և ազատության կրակ
Այս զույգը նման է երկու հոսանքի, որոնք հանդիպում են անսահման երկնքում։ Երկվորյակները սիրում են շփում, հետաքրքրասիրություն և ինտելեկտուալ խաղեր։ Աղեղնավորը փիլիսոփա է, ով փնտրում է իմաստ ու արկածներ։
Միասին նրանք մտքի և ոգու, խոսակցությունների և ճանապհորդությունների, մշտական շարժման միավորում են։ Երկվորյակները Աղեղնավորին սովորեցնում են թեթևության և պահը վայելելու ուրախությունը, իսկ Աղեղնավորը Երկվորյակներին ոգեշնչում է ավելի խորը նայել, փնտրել ճշմարտությունը, և ոչ թե պարզապես փաստեր։ Սա սեր է, որտեղ սահմաններ չկան, միայն՝ հորիզոններ։
Տես նաև՝ Որքանո՞վ եք համատեղելի ըստ ձեր Կենդանակերպի նշանների
♋ Խեցգետին և ♑ Այծեղջյուր — Սիրտ և կայունություն
Փափուկ, հոգատար Խեցգետինը և զուսպ, պատասխանատու Այծեղջյուրը առաջին հայացքից լիակատար հակադրություններ են։ Բայց հենց նրանց տարբերություններն են ստեղծում անվտանգության այդքան հազվագյուտ զգացումը։
Խեցգետինը ջերմացնում է Այծեղջյուրին, սովորեցնում արտահայտել զգացմունքները, վստահել սեփական զգացողություններին։ Այծեղջյուրն իր հերթին Խեցգետնին տալիս է ամուր հենարան և վստահություն՝ օգնելով չխեղդվել սեփական ապրումների մեջ։ Միասին նրանք կառուցում են տուն, որտեղ զգացմունքներն ու կարգուկանոնը կատարյալ ներդաշնակության մեջ են։
Եզրակացություն
Երբ Ին-ը հանդիպում է Յան-ին, ծնվում է ամբողջականություն։ Այսպիսի զույգերը սովորեցնում են, որ սերը համընկնելու մեջ չէ, այլ լրացնելու։ Մեկը տալիս է այն, ինչը պակասում է մյուսին, մեկը ոգեշնչում է, մյուսը՝ կայունություն հաղորդում։ Եվ միայն միասին նրանք դառնում են մեկ ամբողջություն՝ մի ներդաշնակություն, որտեղ և՛ կիրքը, և՛ խաղաղությունն իմաստ են ձեռք բերում։








