fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Եթե Ձեզ հաճախ հանդիպում են այս կենդանիները, նշանակում է ձեզ հետ կոնտակտի...

Եթե Ձեզ հաճախ հանդիպում են այս կենդանիները, նշանակում է ձեզ հետ կոնտակտի մեջ են ուզում մտնել «վերևից»

Կյանքը լի է հանելուկներով, որոնք մենք ոչ միշտ է, որ կարող ենք լուծել և հասկանալ: Հնում մարդիկ կենդանիներին ասոցացնում էին որոշակի իրադարձությունների հետ: Թռչուններն ու միջատները վեր էին ածվում խորհրդանիշների, որոնք չէր կարելի անտեսել: Մենք որոշեցինք ներկայացնել այն կենդանիների հավաքածուն, որոնք իրոք կարող են որևէ լուր հաղորդել ձեզ: Եթե դուք հաճախ եք նրանց հանդիպում, ապա ինչ-որ մեկը վերևից ձեզ ազդանշան է տալիս: Ահա թե ինչ են նշանակում դրանք.

Բազե

Եթե դուք հաճախ եք տեսնում այս թռչունը, նշանակում է, որ դուք կյանքից ստացել եք ինչ-որ մի դաս և այժմ ձեզ մոտ ամեն ինչ կկարգավորվի:

Արծիվ

Նշանակում է, որ դուք պատրաստ եք բացել ձեր գիտակցությունը ինչ-որ նոր բանի համար: Մի հրաժարվեք գիտելիքներից:

Ագռավ

Եթե դուք հաճախ ագռավ կամ ագռավներ եք տեսնում, ապա դա նշանակում է, որ դուք պատրաստ եք բաց թողնել անցյալը և սկսել ձեր կյանքի նոր ցիկլը:

Բու

Ձեզ հարկավոր է ավելի շատ ուշադրություն դարձնել կանխազգացողություններին և բնազդներին:

Կարմիր կարդինալ

Ազդանշան է այն մասին, որ ձեզ հետ փորձում է կապնվել ձեր մահացած մտերիմներից մեկը: Ավելի հաճախ արական սեռի:

Կապույտ ճայ

Իսկ ահա կապույտ ճայ նշանակում է նույն բանը, սակայն կանացի կողմից:

Միջատ աղոթարար

Դուք ինչ-որ բան եք բաց թողնում ձեր կյանքում: Դուք կարծես միտումնավոր ինչ-որ կարևոր բան եք անտեսում:

Մողես

Ձեզ հարկավոր է ավելի շատ ժամանակ տրամադրել ինքներդ ձեզ: Դադարեք սնել ինքներդ ձեզ բացասական էմոցիաներով, փորձեք ավելի հաճախ թուլանալ:

Օձեր

Ձեզ հարկավոր է ավելի շատ ժամանակ տրամադրել սեփական կրքերին: Դա յուրաքանչյուր մարդու կյանքի կարևոր կողմն է:

Սարդ

նշանակում է, որ հոգիները փորձում են հաղորդագրություն ուղարկել ձեզ, որը խոսում է այն մասին, որ դուք պետք է ավելի ուշադիր լինեք ձեր իդեաներին և դրանք կյանքի կոչեք:

Ճպուռ

Դուք ճիշտ ճանապարհին եք: Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

Զատիկ

Ակնարկում է, որ դուք հաստատուն քայլերով գնում եք դեպի ձեր նպատակը: Կանգ չառնեք:

Թիթեռներ

Հիշեցնում է ձեզ, որ պետք չէ մոռանալ սեփական ազատության մասին:

Գայլ

Խորհրդանիշն է այն բանի, որ դուք պետք է ուշադրություն դարձնեք շրջապատին: Հնարավոր է ինչ-որ մեկը խանգարում է ձեզ սկսել ձեր կյանքում մի նոր գլուխ:

Աղվես

Ակնարկում է, որ ձեզ հարկավոր է սովորել ոչ միայն աշխատել, այլ նաև թուլանալ: Չափազանց լրջությունը ձեզ ոչ մի օգուտ չի տա:

Ինչպես տեսնում եք, կյանքը տալիս է բազմաթիվ ակնարկներ և նշաններ: Պետք չէ անտեսել դրանք: Ուշադրություն դարձրեք թե ինչ է ձեզ շրջապատում և շարժվեք սրտի կանչով:

 

կարդացեք նաև

ԹԵՍՏ․ Որքա՞ն կկարողանայիք վաստակել «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղում․

Տինա՛յք և Պարոնա՛յք, բարի գալուստ «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղ: Այսօր մեր ստուդիայում են «Mediamag»-ի ընթերցողները, որոնք եկել են ստուգելու իրենց գիտելիքները և...

Մտածե՞լ եք, որ հնարավոր է ձեր տունն է ձեր առօրյա սթրեսի պատճառը

Մեր օրերում թվում է, թե մենք հավերժ շրջապատված ենք ճնշող սթրեսի մեծ ամպով: «Սթրեսը բարձրացնում է կորտիզոլի մակարդակը և մեզ պահում մարտական ​ վիճակում», -...

ԹԵՍՏ․ Ընդհանուր գիտելիքների ոչ այդքան հեշտ թեստ, որը դուք չեք անցնի, եթե երբևէ չեք բացել որևէ հանրագիտարան

Այս տեսակի թեստերն անցնելն ուղղակի անհրաժեշտություն է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են ուղեղի մարզման տարբեր տեսակներ, նրանց համար, ովքեր ուզում են շատ բան...

Լև Տոլստոյ «Մանկություն, Պատանեկություն, Երիտասարդություն»: Մեջբերումներ գրքից

Մի քանի խորիմաստ մեջբերումներ Լև Տոլստոյի «Մանկություն, Պատանեկություն, Երիտասարդություն» եռագրությունից: 1. Յուրաքանչյուր կապվածություն երկու կողմ ունի, մեկը սիրում է, մյուսը՝ թույլ տալիս սիրել իրեն: 2. Որքան...

«Իմ Իննա, քո սերը իմն ա». Զիրոյանի ռոմանտիկ անակնակալը Իննա Խոջամիրյանի 25-ամյակին և դերասանուհու հուզմունքը

Դերասանուհի Իննա Խոջամիրյանն այսօր տոնում է 25-ամյակը, ինչի առթիվ խնջույք է կազմակերպել: Երեկույթի ընթացքում նրա սիրելին՝ դերասան Զիրոյանը, ռոմանտիկ անակնկալ է պատրաստել: «Իմ Իննա, քո...