fbpx

Ո՞ր կենդանին է համապատասխանում Ձեր Կենդանակերպի նշանին

Իսկ գիտե՞ք, որ յուրաքանչյուր Կենդանակերպի նշանին համապատասխանում է որոշակի կենդանի, որը ինչ-որ բանով նրան նման է և նույնիսկ  կիսում է բնավորության ընդհանուր գծեր և շարժուձևեր։ Ստուգեք Ձեզ և ասեք, թե որքանո՞վ եք համաձայն։

1. Խոյ – Վագր

Խոյը՝ մարդ է, ով ապրում է սրտով։ Նա վայելում է կյանքը և բավական լավ այն կառավարում։ Այս նշանը շատ նուրբ և բարի է բոլորի հանդեպ, ում սիրում է և սարսափզդու և վտանգավոր նրանց համար, ով համարձակվել է մարտահրավեր նետել նրան կամ իրենից վտանգ է ներկայացնում։

2. Ցուլ – Գայլ

Ցուլը՝ չափազանց կամակոր անձնավորություն է, ով ապրում է միայն իր պայմաններով։ Նա շատ կապված է առանձին մարդկանց, և կանի ամեն հնարավորը, որպեսզի յուրաքանչյուր գնով պաշտպանի իր մտերիմներին։ Ցուլն ապրում է սոցիումի օրենքներով, բայց հոգու խորքում հաճախ իրեն միայնակ է զգում։

3. Երկվորյակ – Պանտերա

Երկվորյակները շատ խորհրդավոր անձնավորություններ են։ Երբ մարդիկ փորձում են հասկանալ նրանց և արդեն գտնում են, որ լավ են ուսումնասիրել Երկվորյակներին, այս նշանն անմիջապես փոխում է իր կերպարը և դառնում բացարձակ հակառակը։

4. Խեցգետին – Շուն

Խեցգետինները հավատարիմ են, նվիրված և վստահող։ Բացի դրանից նրանք շատ են գնահատում ազնվությունը յուրաքանչյուր հարաբերություններում և նրանք անկասկած կլինեն նրանց կողքին, ում հարկավոր են։ Խեցգետինների հետ երբեմն դժվար է, բայց անկասկած նրանք այն մարդիկ են, որոնց միշտ կարելի է վստահել։

5. Առյուծ – Սիրամարգ

Առյուծն իր բնույթով անկախ է, շատ վստահ է իր տաղանդների և ունակությունների վրա։ Նա շատ լավ գիտի իր նպատակները և շատ է սիրում ինքն իրեն, այդ պատճառով Առյուծը երբեք դեմ չէ ցուցադրել իրեն շրջապատի առաջ։

6. Կույս – Արծիվ

Կույսերը ուշադիր մարդիկ են, զգույշ և չափազանց խելացի: Սկզբունքորեն նրանք ազատ անձնավորություններ են, որոնք իրենց շուրջը հարմարեցնում են աշխարհը՝ հիմնված կարգուկանոնի և կազմակերպվածության վրա: Կույսերը ձգտում են հասնել ամենաբարձր բարձունքներին, որոնք անհասանելի են սովորական մարդկանց:

7. Կշեռք – Պանդա

Կշեռք – մարդիկ քնքուշ են, ջերմ և բարեհոգի: Նրանք սիրում են ուրախանալ, խաղաղասեր են և հաճելի են շփման մեջ: Առաջացնում են դրական էմոցիաներ և սովորաբար հանգիստ են վերաբերվում կյանքին, ինչը դարձնում է նրանց հրաշալի կոմպանյոն և հրաշալի ընկեր:

8. Կարիճ – Առյուծ

Սա, հնարավոր է, ամենատարօրինակ և ամենագաղտնապահ Կենդանակերպի նշաններից մեկն է: Կարիճները՝ ոչ օրդինար և անվախ հոգիներ են, ովքեր լսում են միայն սեփական սրտին և սեփական մտքին: Սովորաբար նրանք կոշտ և ուղղամիտ մարդիկ են: Ամենից շատ նրանք գնահատում են սեփական ազատությունը:

9. Աղեղնավոր – Կատու

Աղեղնավորն այդքան պարզ մարդ չէ, որքան թվում է: Նա փափուկ է և շփվող, բայց գերադասում է միշտ զգույշ լինել: Բոլոր Աղեղնավորները հրաշալի կերպով կարողանում են ադապտացվել յուրաքանյուր իրավիճակին, նաև նրանք շատ պրագմատիկ են և հնարամիտ:

10. Այծեղջյուր – Ձի

Նրանք շատ ազատատենչ և «վայրի» մարդիկ են, ովքեր սիրում են ապրել սեփական պայմաններով (այս առումով նրանք շատ նման են Ցլերին): Բացի դրանից, նրանք ընկալում են իրենց անկախ անձնավորություններ և անում են հենց այն, ինչ անհրաժեշտ են համարում, չլսելով շրջապատող մարդկանց կարծիքները:

11. Ջրհոս – Արջ

Ջրհոսը շատ ուշադիր է մտերիմ մարդկանց հանդեպ, բայց նա տանել չի կարողանում մարդկային հիմարությունն ու տգիտությունը: Նա կարող է լինել մրցունակ, եթե դա պահանջում է իրավիճակը և իրոք դառնալ վտանգավոր, երբ ինչ-որ մեկը ոտնձգություն է անում իր տարածքում:

12. Ձկներ – Աղվես

Ձկները շատ հանգիստ և զգայուն մարդիկ են, ով սիրում է տարածության վրա իրեն պահել մարդկանցից: Նրանք ապրում են իրենց աշխարհում և գործում են այնպես, ինչպես ցանկանում են: Բայց երբ նրանց անհրաժեշտ է, նրանք անմիջապես քնքուշ արարածից վերածվում են խորամանկ և չափազանց խորաթափանց արարածի:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 2.5 из 5 )
MediaMag
Ո՞ր կենդանին է համապատասխանում Ձեր Կենդանակերպի նշանին
Սատանան և աղջիկը – առակ