fbpx

Ինչպիսին է ձեր խենթության աստիճանը ըստ Կենդանակերպի նշանի

Ասեք, որքա՞ն հաճախ են ձեզ անվանում խելագար։ Թե՞ ձեզ միշտ հաջողվում է դա թաքցնել։ Կատակը՝ կատակ, սակայն մենք հստակ գիտենք, թե Կենդանակերպի նշաններից որն ունի խենթության ամենամեծ հակումները։ Գտեք ձեզ և իմացեք թե որքան է ձեր խենթության մակարդակը։

Խոյ – 30%

Առնական, հետաքրքրասեր, ինքնավստահ և միշտ պատրաստ ռիսկի դիմելու. Խոյերը լավ ընկերներ են, սիրեկաններ և… լեռնագնացության հուսալի ընկերներ: Նրանք երբեք չեն նահանջում, իսկ եթե ինչ-որ բան են դնում մտքին, գնում են մինչև վերջ: Մի՞թե սա խելագարություն չէ: Դուք կարող եք չհամաձայնել Խոյերի խելահեղ գաղափարների հետ, բայց փաստը, որ նրանք հաստատուն հետևում են դրանց, հարգանքի է արժանի:

Ցուլ – 40%

Ցուլերի խելագարության պատճառն այն է, որ նրանք իսկապես շատ են նման… ցուլերի: Որպես կանոն՝ նրանք մեծ, սիրող սիրտ ունեն, լայն աշխարհայացք, բայց կարող են նաև անհավանական համառ և կամային լինել: Նրանք կարող են կատաղության հասնելու աստիճան վիճաբանել ձեզ հետ, իսկ հետո անսպասելիորեն ներողություն խնդրել:

Երկվորյակ – 100%

Երբեք չես իմանա, թե Երկվորյակների ո՞ր կողմ այսօր ավելի ցայտուն կլինի: Նրանք անվճռական են, բայց նրանց հետ միշտ ուրախ է անցնում: Երկվորյակները հեշտությամբ հարմարվում են ցանկացած իրավիճակի, բայց խնդիրն այն է, որ հետո իրավիճակն է սկսում հարմարվել նրանց: Երեկոն սկսելով թանկարժեք ռեստորանում՝ Երկվորյակները կարող են առավոտը դիմավորել քաղաքային աղբանոցում՝ տեղի անտուններին անեկդոտ պատմելով:

Խեցգետին – 90%

Քանի որ Խեցգետիններին Լուսինն է կառավարում, նրանց տրամադրությունը մակընթացության և տեղատվության նման փոխվում է: Չնայած նրանք սիրում են տանը նստել, սակայն կարող են անսպասելիորեն գիշերային ակումբ գնալ ու հարբել անծանոթների հետ: Տիպական Խեցգետինները կարող են մեկ ժամում 10 սիրային sms գրել, իսկ հետո ձայնային հաղորդագրություն ուղարկել՝ հաղորդելով, թե որքան են ատում ձեզ ու ձեր ամբողջ ընտանիքի անդամներին: Երբեք նախապես չես իմանա, թե ինչ կանի հետո Խեցգետինը, և դա իսկապես խենթացնում է:

Առյուծ – 80%

Առյուծները վառ և աղմկոտ մարդիկ են, նրանք սիրում են ուշադրության կենտրոնում լինել: Զարմանալի չէ, որ բարում ամենաշատ խմած մարդը սովորաբար Առյուծներն են լինում: Առյուծները միշտ բարձր տեղում են նույնիսկ խենթության հարցում, քանի որ իսկապես չեն կարողանում ժամանակին կանգ առնել:

Կույս – 70%

Կույսերը ամեն ինչ վերահսկելուց հրաժարվել չկարողանալու պատճառով խելագարության բավական բարձր մակարդակ ունեն: Նրանք անդադար աշխատում են՝ կատարելության հասնելու համար: Երբեմն նրանք իսկապես շատ լավ բաներ են անում, օրինակ՝ կամավոր օգնում են անծանոթ տարեցներին: Բայց նրանց կատարելությունը երբեմն խենթության է հասնում: Կույսերը սթրեսային իրավիճակներում գործում են առանց որևէ բանի մասին մտածելու, եթե նույնիսկ ստիպված են ինչ-որ մեկին վրաերթի ենթարկել՝ փառք ձեռք բերելու համար:

Կշեռք – 30%

Քանի որ Կշեռքները միշտ հավասարակշռություն են որոնում, նրանք պատրաստ են ծայրահեղ միջոցների դիմել՝ ներդաշնակության հասնելու համար: Կշեռքների մութ կողմն ի հայտ է գալիս, երբ նրանք սկսում են հետապնդել հակառակ սեռի ներկայացուցիչներին: Նրանց ներքին էությունը կարծես ասում է. «Սիրիր ինձ կամ ատիր, միևնույն է՝ ես տարված եմ…»: Զգուշացեք ինչ-որ մեկի ուշադրության համար Կշեռքների հետ մրցակցությունից, քանի որ նրանք միշտ ստանում են այն, ինչ իրենց պետք է:

Կարիճ – 40%

Բանն այն է, որ Կարիճները… ցավոտ են խայթում: Կողմնակի անձինք հաճախ նրանց գովաբանում են հնարամտության և լավ կանխազգացման համար: Բայց կան նաև մարդիկ, որոնք նրանց շատ լավ գիտեն: Եվ չկա մեկը, ով չի տուժել Կարիճներից: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գեղեցիկ սիրահետում են, բայց քչերին է հաջողվում բավարարել նրանց սեքսուալ ախորժակը:

Աղեղնավոր – 50%

Աղեղնավորները միշտ պայքարում են արդարության և անկախության համար: Աղեղնավորներն իրենց ազատությունն այնքան են գնահատում, որ կարող են այդ պայքարում կորցնել իրենց ընկերներին և նույնիսկ հարազատներին: Եթե Աղեղնավորները տարվել են որևէ գաղափարով, ապա ավելի լավ է մի կողմ քաշվեք և չխանգարեք:

Այծեղջյուր – 60%

Այծեղջյուրները ծաղկում են ամենուր, որտեղ գնահատում են պրոֆեսիոնալիզմը: Նրանք բավական կազմակերպված և աշխատասեր են, իսկ դա նշանակում է, որ ցանկացած խնդիր լուծելիս չափազանց տարվում են: Բայց նրանք չեն կարողանում թուլացնել իրենց խիստ պահանջները, երբ թիմով են աշխատում: Եթե ձեր գաղափարն ավելի լավը լինի, հազիվ թե նրանք ընդունեն: Դա վերաբերում է նաև անձնական կյանքին. Այծեղջյուրների հետ միշտ մեծ խնդիրներ կունենաք ռեստորանի կամ կինոթատրոնի ընտրության հարցում: Նրանք կգնան միայն այնտեղ, որտեղ իրենք են ցանկանում, կամ տանը կմնան:

Ջրհոս – 20%

Ջրհոսները խելագար պրոֆեսորի իսկական նախատիպն են, որը կատարելապես չգիտի կյանքի իրականությունները: Նրանք հանգիստ բացում են դուռն անծանոթի առջև կամ ատամնաբույժին կլորիկ գումար վճարում, եթե նույնիսկ նախապես պայմանավորվել են գնի հարցում:

Ձկներ – 10%

Կենդանակերպի բոլոր նշաններից Ձկներն ամենաքիչ խենթն են: Ցանկացած իրավիճակում կարելի է հույս դնել այս ազնիվ և կարեկցող մարդկանց վրա: Ձկները պատրաստ են իրենց նեղություն տալ, միայն թե զարդարեն ինչ-որ մեկի օրը, միաժամանակ ներողություն խնդրել, որ ստիպել են երկար սպասել:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 4.5 из 5 )
MediaMag
Ինչպիսին է ձեր խենթության աստիճանը ըստ Կենդանակերպի նշանի
ԹԵՍՏ. Ձեզ սպասում են հանճարների ակումբում: Մնում է 100% արդյունք ցույց տալ