Յուրաքանչյուր կենդանակերպի նշան իր մեջ կրում է ավելին, քան հորոսկոպների սովորական բնութագրերն են։ Արտաքին գծերից՝ ինքնավստահությունից, հանգստությունից, հուզականությունից կամ ռացիոնալությունից այն կողմ թաքնված են խորքային տաղանդներ, որոնք հաճախ աննկատ են մնում անգամ հենց իրենց կրողների կողմից։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Այս ներքին պարգևները ձևավորում են այն, թե ինչպես ենք մենք աջակցում ուրիշներին, հաղթահարում դժվարությունները և գտնում մեր տեղն աշխարհում։ Երբեմն հենց դրանք են դառնում մեր ամենաուժեղ կողմերը։
♈ Խոյ. Հուզական համարձակություն
Խոյի արտաքին հանդգնության հետևում թաքնված է հազվագյուտ տաղանդ՝ ուրիշների մեջ արիություն արթնացնելու կարողությունը։ Խոյը ոգեշնչում է կատարել առաջին քայլը, նույնիսկ երբ վախենալի է։ Նրա էներգիան օգնում է հաղթահարել ներքին արգելքները և համարձակվել գնալ կարևոր փոփոխությունների։
♉ Ցուլ. Անվտանգության զգացումի ստեղծում
Ցուլը պարզապես կայունություն չէ։ Նրա թաքնված պարգևը հանգստության տարածք ստեղծելու կարողությունն է։ Ցուլի կողքին մարդիկ բնազդաբար թուլանում են, զգում հենարան և վստահություն վաղվա օրվա հանդեպ։
♊ Երկվորյակներ. Զգացմունքների և իմաստների թարգմանիչ
Բացի շփվող լինելուց, Երկվորյակներն օժտված են բարդ հույզերն ու գաղափարները հասկանալի բառերի վերածելու ունիկալ կարողությամբ։ Նրանք օգնում են մյուսներին լինել լսելի և հաճախ դառնում են բնական միջնորդներ բարդ խոսակցությունների ժամանակ։
♋ Խեցգետին. Հուզական հիշողություն
Խեցգետնի տաղանդը ոչ թե իրադարձությունները հիշելն է, այլ այն զգացմունքները, որոնք դրանք թողել են։ Սա նրան դարձնում է աներևակայելի զգայուն և հոգատար։ Նա կարողանում է աջակցել այնպես, ասես գիտի, թե կոնկրետ ինչ է պետք տվյալ պահին։
♌ Առյուծ. Սեփական ուժերի հանդեպ հավատի արթնացում
Առյուծը փայլում է ոչ միայն ինքը, նա օգնում է մյուսներին հավատալ սեփական լույսին։ Նրա ինքնավստահությունը վարակիչ է և շրջապատին թույլտվություն է տալիս լինել վառ, համարձակ և նկատելի։
♍ Կույս. Հուզական ճշգրտություն
Կույսի իրական պարգևը նրբերանգների նուրբ զգացողությունն է։ Նա նկատում է փոփոխությունները տրամադրության, կարիքների և մթնոլորտի մեջ ավելի շուտ, քան դրանց մասին կբարձրաձայնեն։ Սա Կույսին դարձնում է անփոխարինելի այն պահերին, երբ կարևոր են ուշադրությունն ու նրբանկատությունը։
Տես նաև՝ Գենետիկ տաղանդների հորոսկոպ՝ ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ յուրաքանչյուր նշանի համար
♎ Կշեռք. Ներդաշնակության վերականգնում
Կշեռքներն օժտված են իրավիճակը բոլոր կողմերից տեսնելու կարողությամբ՝ չկորցնելով կարեկցանքը։ Նրանց հայացքն օգնում է վերականգնել հավասարակշռությունը, նվազեցնել լարվածությունը և գտնել հավասարակշռության կետ անգամ բարդ կոնֆլիկտներում։
♏ Կարիճ. Հուզական ալքիմիա
Կարիճը կարողանում է ցավը վերածել իմաստնության։ Նրա թաքնված ուժը խորքային ներքին տրանսֆորմացիան է, որի միջով նա ունակ է անցկացնել նաև ուրիշներին։ Սա այն նշանն է, որը չի վախենում խավարից և գիտի՝ ինչպես դուրս գալ այնտեղից նորացված։
♐ Աղեղնավոր. Իմաստի փնտրտուք
Արկածների հանդեպ սիրո հետևում Աղեղնավորը թաքցնում է անգամ քաոսի մեջ իմաստ գտնելու պարգևը։ Նա օգնում է տեսնել նպատակն այնտեղ, որտեղ տիրում է անորոշություն, և ոգեշնչում է չկորցնել հավատը ճանապարհի հանդեպ։
♑ Այծեղջյուր. Հուզական տոկունություն
Այծեղջյուրն օժտված է պատասխանատվությունը լուռ կրելու հազվագյուտ տաղանդով։ Նրա ներքին կայունությունն ու հուսալիությունը հատկապես արժեքավոր են դժվար ժամանակներում, երբ մյուսներին հենարան և հանգստություն է պետք։
♒ Ջրհոս. Հայացք դեպի ապագա
Ջրհոսը կարողանում է տեսնել այն, ինչը դեռ չի ձևավորվել։ Նրա մտածողությունն առաջ է անցնում ժամանակից, իսկ գաղափարները հաճախ լուծումներ են դառնում շատ ավելի վաղ, քան խնդիրն ակնհայտ կդառնա բոլորի համար։
♓ Ձկներ. Էմպաթիկ երևակայություն
Ձկները զգում են այն, ինչը մնում է չասված։ Նրանց պարգևը խորը էմպաթիան (ապրումակցումը), ինտուիցիան և զգացմունքների ստեղծագործական արտահայտումն է։ Կարեկցանքի և երևակայության միջոցով նրանք միավորում են մարդկանց հոգու մակարդակում։
Ինչու է կարևոր իմանալ սեփական թաքնված տաղանդները
Այս ներքին ունակությունները ձևավորում են յուրաքանչյուր կենդանակերպի նշանի ներդրումն աշխարհում։ Գիտակցելով և ընդունելով դրանք՝ մենք ստանում ենք հզոր գործիք անձնական աճի, ավելի խորը կապերի և ինքներս մեզ ու ուրիշներին ավելի լավ հասկանալու համար։







