fbpx

Ի՞նչ մեղքեր և թերություններ են բնորոշ կենդանակերպի յուրաքանչյուր նշանին

Մենք բոլորս էլ մարդ ենք և բոլորս էլ ունենք թերություններ, մեղքեր և մութ կողմեր։ Շատ կենդանակերպի նշաններ դա չեն տեսնում, բայց կողքից դիտելուց այն շատ պարզ երևում է, ինչպես ափիդ մեջ։

Խոյ

Խոյերի մոտ աստղաբանները կասկածում են թուլություն դեպի հեշտ որսը։ Ամենաուշադիր մարդիկ կարող են տեսնել, որ Խոյերը էգոիստ են և շահախնդիր, իսկ երբեմն էլ սեփական գործը փորձում են բարդել ուրիշների ուսերին։

Ցուլ

Ցուլերի մեղքիկը՝ փառամոլությունն է, ընդորում հաճախ շատ մանրակրկիտ թաքցրած։ Ցլերը երազում են ամեն ինչում լինել ամենալավը, չնայած բոլորովին չգիտեն, թե իրենց ինչին է դա պետք։ Եթե դուք Ցուլ եք, ապա հավանական է, որ ձեր թուլությունը՝ բառերն են, որոնք արբեցնում են ձեզ և ստիպում դնել ոչ ճիշտ առաջնահերթություններ։

Երկվորյակ

Եթե դուք ծնվել եք Երկվորյակի նշանի տակ, ապա մեծ հավանականությամբ տառապում եք ձևականությամբ։ Երկվորյակները չեն բացահայտում իրենց իրական դեմքը նույնիսկ ամենամոտ մարդկանց, ինչի պատճառով նրանք լքում են Երկվորյակներին, կասկածելով երկերեսանիության մեջ, նույնիսկ եթե այդպիսի բան չի եղել։ Քանի որ այլ կերպ Երկվորյակները ապրել գրեթե չեն կարողանում՝ այդ երկակի կյանքը կարող է նրանց լուրջ խանգարել։

Խեցգետին

Խեցգետիների թուլությունը կայանում է նրանում, որ նրանք շատ հաճախ չեն կարող դիմակայել հեշտ շահույթի հնարավորությանը, եթե նույնիսկ ստիպված լինեն ինչ-որ մեկին նեղացնել։ Հաճախ խեցգետինները սեղմում են թույլ կողմից, և եթե մրցակցության մեջ կամ մարտում դա արդարացված է, մտերիմների հետ՝ դա ուղղակի էգոիստություն է։

Առյուծ

Դուք չեք կարողանում ձեզ ուրիշ մարդկանց տեղը դնել և այդ պատճառով հաճախ կարող եք անտարբեր և անսիրտ թվալ։ Առյուծները միշտ ցանկանում են, որպեսզի ամեն ինչ լինի այնպես, ինչպես իրենց է հարմար, սակայն չեն մտածում այն մասին թե ինչ կարող է դա նշանակել շրջապատող մարդկանց համար։ Այդ «ազնիվ» էգոիստությունը կարող է չար կատակ խաղալ և վնասել ձեզ։

Կույս

Կույսի թուլությունը՝ հաջողություն և նվաճում, միայն թե շատ շուտ և արագ։ Այն պետք է ձեզ մոտ գա շատ արագ, որպեսզի մի կողմ չթողեք սիրելի աշխատանքը։ Շատ կույսեր մի փոքր պրոբլեմ նկատելուց հետո լքում են այն, ինչ իրենց դուր է գալիս, չնայած գտնվում էին հաջողությունից ընդամենը մեկ քայլ։

Կշեռք

Կշեռքները հաճախ ալարկոտ են և այդ պատճառով ձեր թուլությունը՝ անհոգ կյանքն է։ Դուք երբեք չեք ցանկանում ոչինչ փոխել և այդ պատճառով գործերը հաճախ թողնում եք վերջին րոպեին։ Կշեռքների համար շատ դժվար է ստիպել իրենք իրենց ինչ-որ բան անել։

Կարիճ

Էմոցիաների ղեկավարումը՝ կարող եք համարել ձեր ուժեղ կողմը։ Ձեզ դուր է գալիս փորձարկումներ անել մարդկանց վրա, նաև ղեկավարել նրանց ամենախորը իմաստով։ Դա նյարդայնացնում է շրջապատողներին, և եթե նրանք այդքան խելացի են, որ նկատում են դա, դուք կարող եք ձեռք բերել իսկական թշնամու։

Աղեղնավոր

Աղեղնավորները հաճախ նյարդայնացնում են իրենց փոփոխականությամբ։ Նրանք ուղղակի ապրում են այլ աշխարհում, ավելի տարօրինակ, հագեցած, անսանձելի։ Ավելի պարզ ասած, նրանք թուլություն ունեն լինել ամեն ուր և միշտ և լինել ամենալավը։

Այծեղջյուր

Այծեղջյուրներն իրենց թերություններով նման են Կույսերին, բայց տարբերվում են նաև ձգտումով դեպի աշխատանք։ Ձեզ համար կան միայն աշխատանք և գործեր, իսկ ընտանիքը երկրորդ տեղում է՝ ինչը այդքան էլ ճիշտ չէ և այդքան էլ հաճելի չէ։ Եթե ինչ-որ բան ձեզ դուր չի գալիս, ապա դուք լվանում եք ձեռքերը, իսկ պրոբլեմի լուծումը մնում է ձեզանից մեկ քայլ այն կողմ։

Ջրհոս

Մարդկանց նյարդայնացնում է ձեր «բազմագիտակությունը», որը նրանց ուղղակի գազազացնում է։ Բանը նրանում է, որ դուք սիրում եք կլանել ինֆորմացիա, ընդունելով այն որպես ճշմարտություն և վեճերում պնդում եք միայն սեփական տեսակետը։ Դուք ինչ-որ բան եք կարդացել ինտերնետում և ձեզ համարում եք փորձագետ։

Ձկներ

Դուք միշտ կախված եք ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից։ Դա ձեր ամենամեծ մեղքն է, որը կարող է ձեզ դարձնել ալկոհոլիկ, թմրամոլ կամ չկայացած մարդու։ Միշտ հիշեք զգուշության մասին։

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Ի՞նչ մեղքեր և թերություններ են բնորոշ կենդանակերպի յուրաքանչյուր նշանին
Ճոճանակի և Ֆիլիպ Գլասի երաժշտության հիպնոսացնող էֆեկտը (տեսանյութ)