Որոշ մարդիկ օժտված են ամուր ֆինանսական հիմք ստեղծելու և ռեսուրսները ապագա սերունդների համար պահպանելու հազվագյուտ ունակությամբ։ Կենդանակերպի այս նշանների համար հարստությունը ոչ թե անցողիկ հաջողություն է, այլ կարգապահության, աշխատասիրության և իրենցից հետո կարևոր ու մնայուն բան թողնելու ձգտման արդյունք։ Մանրամասները՝ նյութում…
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Այծեղջյուր
Այծեղջյուրներն ի ծնե ստրատեգներ են։ Նրանք գիտեն, թե ինչպես կառուցել՝ տներ, բիզնեսներ, կարիերա և ամբողջական ֆինանսական համակարգեր։ Նրանց՝ դեպի հարստություն տանող ճանապարհը հազվադեպ է արագ լինում, բայց գրեթե միշտ հուսալի է։
Այծեղջյուրը գործում է մեթոդապես.
- կազմում է հեռուն գնացող պլաններ,
- ընտրում է կայուն նախագծեր,
- ուժեր է ներդնում նրանում, ինչն ունի երկարաժամկետ ներուժ։
Նրանց կարգապահությունն ու կառուցվածքին հավատարմությունը հաճախ հանգեցնում են ընտանեկան բիզնեսների, կապիտալների և կայուն մոդելների ստեղծմանը, որոնք շարունակում են աշխատել նույնիսկ նրանցից հետո։ Այծեղջյուրի համար կարևոր է ոչ թե պարզապես գումար վաստակելը, այլ այնպիսի մեխանիզմ կառուցելը, որը կգոյատևի սերունդներ։
Ցուլ
Ցուլերը գիտեն գնահատել այն, ինչ կարելի է շոշափել, կշռել և գնահատել։ Հող, անշարժ գույք, հավաքածուի իրեր, հնաոճ իրեր՝ ահա թե որն է նրանց ուժը։
Նրանք չեն վազում արագ սխեմաների հետևից և ճգնաժամի պահին խուճապի չեն մատնվում։ Ցուլը հասկանում է՝ լավ ներդրումները ժամանակ են պահանջում։
Նրանց գլխավոր հատկանիշներն են.
- համբերություն,
- գործնականություն,
- ճաշակի բնական զգացողություն,
- ռեսուրսները պահպանելու և բազմապատկելու ունակություն։
Ցուլի համար փողը խաղ կամ քմահաճույք չէ։ Դա սեփական անձի և մտերիմների անվտանգությունն ապահովելու, կայուն, նյութապես պաշտպանված միջավայր ստեղծելու միջոց է։ Նրանց ներդրումները հաճախ տասնամյակներ շարունակ ընտանեկան բարեկեցության հիմք են դառնում։
Կույս
Կույսը կարողանում է նույնիսկ փոքր կապիտալը լուրջ արդյունքի վերածել՝ շնորհիվ կարգուկանոնի, համակարգվածության և ճշգրիտ որոշումների։
Այս նշանը հույզերին չի տրվում՝ միայն տրամաբանություն և վերլուծություն։ Կույսերը.
- մանրակրկիտ կշռադատում են յուրաքանչյուր քայլ,
- խուսափում են անիմաստ ծախսերից,
- ներդրումներ են կատարում հուսալի, հեռանկարային ուղղություններում,
- կարգուկանոն են ստեղծում այնտեղ, որտեղ ուրիշների մոտ խառնաշփոթ է։
Նրանց ուժը մանրամասների մեջ է։ Հենց ուշադրության և ռեսուրսները կառավարելու ունակության շնորհիվ է, որ Կույսերը հաճախ կառուցում են կայուն ֆինանսական հիմքեր, որոնք դառնում են ընտանիքի ժառանգության մի մասը։
Կարիճ
Կարիճներն իսկապես ըմբռնում են փողի էներգիան և այն իշխանությունը, որը տալիս է ֆինանսական անկախությունը։ Այս նշանը չի վախենում ռիսկի դիմելուց, բայց դա անում է մտածված։
Կարիճն օժտված է եզակի ունակությամբ.
- վերականգնվել կորուստներից հետո,
- ճգնաժամերից ավելի ուժեղացած դուրս գալ,
- անհաջողությունները վերածել աճի հնարավորությունների։
Նրանք կարողանում են կառավարել ռեսուրսների հոսքերը, զգում են, թե ուր ուղղել ջանքերը, և ձգտում են ինքնաբավության։ Նրանց մոտեցումը ֆինանսներին պ








