Աչքերից կարելի է դատել ոչ միայն այդ պահին մարդու զգացմունքների մասին, այլև պատկերացում կազմել նրա հոգևոր հատկանիշների մասին: Բայց ինչպիսին էլ լինի ձեր աչքերի գույնը, հիշեք, որ կատարելագործման ուղին բաց է բոլորի համար՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ է պարգևել մարդուն բնությունը:
Կույսերը սեթևեթող հայացք ունեն, իսկ նրանց աչքերը միշտ մաքուր և անմեղ են:
Կարիճները մուգ աչքեր են ունենում, որոնք պարզապես քաշում են դեպի իրենց:
Աղեղնավորներն առանձնանում են աչքերում «կայծով»: Նրանց հայացքը ծիծաղկոտ է:
Այծեղջյուրները հիմնական մուգ աչքեր են ունենում՝ սևեռուն հայացքով:
Ջրհոսներին կարելի է ճանաչել խելացի աչքերի մտածկոտ կամ ցրված հայացքով:
Կշեռքներն երազկոտ, փափուկ հայացք ունեն՝ մասամբ դեպի երկինք ուղղված:
Խեցգետինները լուրջ մարդիկ են: Նրանց հայացքում, ինչպես նաև ուղեղում, բազմաթիվ ծրագրեր կան:
Առյուծներն ունեն մագնիսական հայացք, որն ուշադրություն է գրավում:
Խոյերը թափանցող, «կրակոտ» հայացք ունեն:
Երկվորյակներին հեշտությամբ կարելի է ճանաչել սեթևեթող հայացքից՝ զրնգուն ծիծաղի համադրությամբ:
Ձկները հիմնականում մելամաղձոտ կամ խորհրդավոր հայացք ունեն:
Ցուլերը թավշե հայացքով արտահայտիչ աչքեր ունեն: