fbpx

ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշաններ, ովքեր տանել չեն կարողանում կոնֆլիկտները

Կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչները չեն սիրում վեճեր, ձգտում են ամեն կերպ խուսափել սկանդալներից:

Խեցգետին

Խեցգետինները ցույց չեն տալիս, որ գոհ չեն որևէ բանից: Չեն կարողանում խոսել այն մասին, որ նեղացել են, բայց երկար հիշում են կատարվածը: Տանել չեն կարողանում սկանդալներ, քանի որ չեն կարողանում հաղթահարել սթրեսային իրավիճակները: Ցանկացած տարաձայնություն լրջորեն ազդում է Խեցգետինների վրա:

Կույս

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կոնֆլիկտներից չեն վախենում, բայց տանել չեն կարողանում դրանք: Կույսերն առանձնանում են ուժեղ բնավորությամբ, ռացիոնալ մտածողությամբ: Ամեն կերպ փորձում են խուսափել վեճերից: Անմիջապես փորձում են գտնել խնդրի լուծումը, դատարկ բանից կոնֆլիկտներ չեն ստեղծում:

Կշեռք

Տանել չեն կարողանում կոնֆլիկտները, հարաբերությունների պարզումը. հոգեկան հավասարակշռությունն ավելի կարևոր է նրանց համար: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ զգացմունքային են, բայց միշտ ձգտում են զսպել զգացմունքները, չնկատել սադրանքը:

Կարդացեք նաև՝ ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 6 ամենահավասարակշռված նշանները

Ձկներ

Չեն սիրում կոնֆլիկտներ, ամեն կերպ խուսափում են դրանցից: Երբ մարդիկ վեճ են հրահրում, Ձկները կորցնում են իրենց, չեն իմանում՝ ինչպես արձագանքել: Նրանք միայն ցանկանում են վերջ տալ բացասականին և սկանդալին: Կարողանում են իրականությունից կտրվել այն պահին, երբ իրենց փորձում են տհաճ խոսակցության մեջ ներգրավել:

Աղեղնավոր

Աղեղնավորները ևս տանել չեն կարողանում կոնֆլիկտները, կարող են խոսել ցանկացած թեմայի շուրջ, միայն թե շփումը խաղաղ ու հաճելի լինի: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն կարողանում ազատվել ներքին ճնշումից, քանի որ ընկնում են երկու ծայրահեղության գիրկը. կա՛մ կատաղի պայքարի մեջ են մտնում, կա՛մ փախչում լուրջ վտանգից: Կոնֆլիկտները կարող են նեղացնել Աղեղնավորներին, ծնկի բերել:

Ջրհոս

Տանել չեն կարողանում ճնշումը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գերադասում են խաղաղ շփումը, գնահատում են հարաբերությունների հավասարակշռությունը: Հաճախ են հրաժարվում մարդու հետ շփումից նրանց հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով: Մեծամասամբ հանգիստ են, վայելուչ վարվելակերպ ունեն:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշաններ, ովքեր տանել չեն կարողանում կոնֆլիկտները
Այսպիսի երաժշտական գործիք դուք ոչ տեսել եք, ոչ լսել և ոչ էլ պատկերացրել