Սովորաբար նրանք առաջնորդվում են սառը հաշվարկով։
Խեցգետին
Սրանք ռոմանտիկ մարդիկ են, բայց զուրկ չեն երկրայինի մասին մտքերից։ Սիրով ու զգացմունքներով չես կշտանա, հետևաբար, ընտանիք ստեղծելու հարցում Խեցգետիններն առաջնորդվում են այնպիսի պրագմատիկ մոտեցմամբ, որին կնախանձի ցանկացած Այծեղջյուր։
Մինչ հարսանիքը նրանք բավականին զգացմունքային են ու զգայական։ Սակայն ամուսնությունից հետո Խեցգետինները կարող են հեռանալ կողակցից:
Կարդացեք նաև՝ Գայթակղում են ինչպես սիրավեպերում: Այս ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշանները բոլորից լավ են սիրախաղ անում
Ջրհոս
Ազատությունն ու անկախությունը օդային այս նշանի ներկայացուցիչների հիմնական արժեքներն են։ Զարմանալի չէ, որ նրանց ամենից շատ գրավում են առանց մեծ պարտավորությունների հարաբերությունները:
Պարզապես Ջրհոսները տանել չեն կարողանում ինչ-որ մեկի հետ կապվածությունը՝ նրանք թուլություն են տեսնում դրա մեջ: Այո՛, այս մարդիկ ընդունակ են սիրահարվել, և եթե նրանց համար ինչ-որ մեկը թանկ է, նրանք իրենց կոկորդը կպատռեն այս մարդու համար։ Սակայն Ջրհոսները հազվադեպ են բացում իրենց սիրտը մեծ սիրո առաջ: