Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ եք դուք տեղում դոփում: Գլխով պատեպատ եք հարվածում, բայց նույնիսկ միլիմետրով առաջ չեք գնում դեպի նպատակը: Ի՞նչն է Ձեզ խանգարում: Նայեք թե ինչ է պատմում այդ մասին Կենդանակերպի Ձեր նշանը, և ճիշտ եզրահանգումներ արեք:
Խոյ
Դուք չեք հավատում ինքներդ Ձեզ: Դուք վստահ եք գործում մարդկանց առաջ, բայց երբ միայնակ եք մնում և ազնիվ եք ինքներդ Ձեր առաջ, դուք վստահ չեք, որ ունակ եք հաջողության հասնել: Եթե ցանկանում եք հասնել Ձեր երազանքին, դուք պետք է փոխեք Ձեր մտածելակերպը: Դուք պետք է ասեք ինքներդ Ձեզ․ «Հաղթանակի համար ես ունեմ ամեն ինչ: Ես դա կանեմ»: Չփորձեք նույնիսկ կասկածել ինքներդ Ձեզ վրա:
Ցուլ
Դուք մեկ գիշերվա մեջ արդյունքների եք սպասում: Քանի որ դուք այնուամենայնիվ ջանքեր եք գործադրում, ապա համարում եք, որ արժանի եք վայրկյանական հաջողության: Բայց Տիեզերքը այդպես չի աշխատում: Եթե ցանկանում եք հասնել Ձեր երազանքներին, դուք պետք է համբերատար լինեք: Մի վհատվեք, եթե դեպի երազանքը ճանապարհը ժամանակ է պահանջում։
Երկվորյակ
Ձեր երազանքները անընդհատ տրանսֆորմացվում են: Դուք պարբերաբար փոխում եք Ձեր կարծիքը այն առումով, թե ինչ եք ուզում այս աշխարհից: Պրոբլեմը նրանում է, որ Ձեզ հարկավոր է համառություն և ժամանակ՝ մեծ նպատակներին հասնելու համար: Եթե ցանկանում եք հասնել ցանկալիին, դուք պետք է անշեղորեն հետևեք այդ ամենին:
Խեցգետին
Դուք թույլ եք տալիս, որպեսզի ուրիշները Ձեր փոխարեն որոշումներ կայացնեն: Դուք լսում եք այն, ինչ Ձեր ծնողները (մտերիմները, ընկերները, կոլեգաները) համարում են Ձեզ համար լավ: Բայց եթե ցանկանում եք հասնել Ձեր երազանքներին՝ դուք պետք է դադարեք ամեն կերպ փորձել ուրիշների հավանությանն արժանանալ, և որոշեք ինքներդ Ձեզ համար, թե ինչ եք ցանկանում՝ նույնիսկ եթե դա նշանակում է, որ կարող է ինչ-որ մեկին հիասթափեցնեք:
Առյուծ
Մի կողմից դուք պերֆեկցիոնիստ եք, իսկ մյուս կողմից պրոկրաստինատոր եք: Դուք Ձեր քայլը կատարելու համար շարունակում եք սպասել իդեալական ժամանակին, և իրականությունը այնպիսին է, որ իրականում այդպիսի ժամանակ գոյություն չունի: Եթե ցանկանում եք հասնել Ձեր նպատակին՝ պետք է դադարեք սպասել և պետք է սկսեք քայլեր ձեռնարկել:
Կույս
Դուք չափազանց համառ եք: Դուք ենթադրում եք, որ կաորղ եք ամեն ինչ ինքնուրույն հաղթահարել և համոզում եք Ձեզ, որ Ձեզ ոչ ոք պետք չէ: Բայց եթե ցանկանում եք հասնել Ձեր երազանքին, դուք պետք է իմանաք, թե երբ է պետք օգնություն խնդրել: Սովորեք շփվել մարդկանց հետ, որովհետև ամեն ինչ միայնակ հաղթահարելը, միգուցե անհնար է։
Կշեռք
Դուք չափազանց մասշտաբային եք մտածում և հետո գտնում եք, որ Ձեր նպատակները անիրատեսական են: Բայց եթե ցանկանում եք հասնել Ձեր երազանքներին, Ձեզ պետք է անել մանր և հետևողական քայլեր: Մեկ անգամից կենտրոնացեք միայն մեկ նպատակի վրա: Ձեզ պետք է հասկանալ, որ նպատակակետում, որտեղ ձգտում եք, կարելի է հայտնվել միայն փոքրիկ քայլերով և գործողություններով:
Կարիճ
Դուք քիչ ժամանակ եք հատկացնում աշխատանքին և շատ՝ երազանքներին: Դուք ցանկանում եք վայելել Ձեր ազատ ժամանակը և հատուկ ձգտում չեք ցուցաբերում աշխատանքի հանդեպ: Չափազանց շատ եք կենտրոնացած ներկայիս վրա, որպեսզի ճիշտ կարողանաք պլանավորել Ձեր ապագան: Եթե ցանկանում եք հասնել Ձեր երազանքին, դուք պետք է սկսեք կազմակերպել Ձեր ժամանակն արդեն հիմա:
Աղեղնավոր
Դուք շատ հեշտ եք հանձնվում: Երբ թեկուզ ինչ-որ մի մանրուք այնպես չի գնում, դուք սկսում եք Ձեզ հարց տալ, իսկ Ձեզ պե՞տք է արդյոք այս ամենը: Բայց եթե դուք ցանկանում եք հասնել Ձեր նպատակներին, դուք չեք կարող թույլ տա մի անհաջողությանը համոզել Ձեզ դադարեցնել փորձերը: Սթափվեք, սեղմեք ատամները և շարժվեք առաջ:
Այծեղջյուր
Դուք նախագծեր եք սկսում, բայց հազվադեպ եք դրանք ավարտին հասցնում: Դուք շարունակում եք շեղվել միլիոնավոր մտքերով, որոնք թափառում են Ձեր գլխում: Բայց եթե ցանկանում եք հասնել Ձեր երազանքին, դուք պետք է ավարտին հասցնեք այն, ինչ սկսել եք: Դուք իրավունք չունեք հանձնվելու, երբ իրավիճակը դառնում է առավել բարդ և դժվարին:
Ջրհոս
Դուք վախենում եք լքել Ձեր հարմարավետության տարածքը: Դուք այժմ այդքան էլ երջանիկ չեք, բայց դուք սովորել եք Ձեր այսպիսի կյանքին և վախենում եք ինչ-որ բան փոխել: Սակայն եթե ցանկանում եք ինչ-որ բան փոխել, դուք պետք է ռիսկի դիմեք: Դուք պետք է հրաժեշտ տաք հարմարավետությանը և ողջունեք անկանխատեսելի ապագային:
Ձկներ
Դուք վատատես եք: Դուք ոչ մի փորձ չեք անում, որովհետև նախորոք համարում եք, որ անհաջողության կհասնեք: Ընդհանրապես դուք միշտ Ձեզ այդպես եք զգում: Բայց եթե ցանկանում եք հասնել Ձեր երազանքին, դուք պետք է դրականորեն մտածեք: Սովորեք երազել ավելի խոշոր և վիզուալիզացնել Ձեր երազանքները: