Ամեն հարաբերություն չէ, որ ավարտվում է «նրանք ապրեցին երկար և երջանիկ…»: Բայց միշտ չէ, որ հեշտ է հեռանալ այնտեղից, որտեղից չի ստացվում: Նույնիսկ եթե այս հարաբերություններն իսկապես թունավոր են…
Պարզեք, թե կենդանակերպի որ նշաններն են ավելի հաճախ կառչում թունավոր զուգընկերներից, քանի որ վախենում են, որ կմնան միայնակ:
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Կշեռք
Նուրբ Կշեռքների համար թունավոր զուգընկերոջ հետ հարաբերությունները կարող են բավականին դժվար լինել: Նրանք սկսում են նկատել կարմիր դրոշներ, սովորաբար, երբ շատ ժամանակ է անցել, և կապը բավականին ուժեղ է դարձել։
Կշեռքները կարող են երկար տատանվել, մինչև վերջապես վերջ դնեն դրան: Նրանք պետք է 100%-ով վստահ լինեն իրենց որոշման մեջ։ Սակայն, երբ ասում են՝ «ոչ», ուրեմն ետդարձի ճանապարհ հաստատ չկա։
Կարիճ
Շատ հազվադեպ է, որ Կարիճները թունավոր հարաբերությունների մեջ են մտնում, քանի որ նրանք չափազանց ինտուիտիվ են և չեն հանդուրժում չարաշահումները իրենց սիրելիների կողմից: Բայց երբ նրանք հանդիպում են մեկ այլ Կարիճի, նրանք կառչում են զուգընկերոջից: Սա հասկանալի է, չէ՞ որ նրանց էություներնն այնքան նման են։ Եթե նրանք որոշեն հեռանալ, ստիպված կլինեն խոստովանել, որ իրենց իսկ սերը նույնպես թունավոր է եղել։
Կարդացեք նաև՝ Կենդանակերպի 4 նշաններ, որոնք առավել հաճախ են տառապում միայնությունից
Խոյ
Չնայած իրենց ողջ պրագմատիզմին՝ Խոյերը կարող են բարդ հարաբերությունների մեջ հայտնվել թունավոր զուգընկերոջ հետ: Չնայած միտքը նրանց ասում է, որ պետք է կոտրել ցավոտ միությունը, այս կրակի նշանը հայտնի է իր համառությամբ: Նրանք պատրաստ են անտեսել թունավոր վարքը, քանի դեռ համոզված են, որ այդ մարդու հետ ավելի լավ է, քան առանց նրանց: Հենց այս համոզմունքը փոխվում է, Խոյը անհետանում է առանց հետքի։