Սայթաքելը հեշտ է՝ հատկապես եթե ամեն քայլափոխին գայթակղություն է․․․
Իմացեք թե ո՞ր մեղքին է դրդում Ձեզ Ձեր Կենդանակերպի նշանը․
Աղեղնավոր – անհավատարմություն
Աղեղնավորն ուղղակի պաշտում է ֆլիրտ անել: Նրա համար հեշտ չէ պահպանել հավատարմությունը և պահել երկարատև հարաբերություններ: Նույնիսկ սիրահարված վիճակում՝ նրա աչքերն անընդհատ փնտրում են նրան, ում հետ կարելի է ֆլիրտ անել:
Ձկներ – ծուլություն
Ձկները սիրում են սավառնել երկնքում: Երբեմն թվում է, որ նրանք ապրում են իրենց սեփական աշխարհում, որը բոլորովին չի հատվում մնացած մարդկանց աշխարհի հետ: Այն դեպքում, երբ ուրիշները շատ հեռուն են գնում՝ Ձկները դոփում են տեղում: Այդ պատճառով այս նշանի ներկայացուցիչները ձեռք են բերել ծույլ մարդու համբավ:
Երկվորյակներ – սուտ
Երկվորյակներն առանձնանում են սարսափելի սովորությունով՝ խեղաթյուրել այն ինֆորմացիան, որով պետք է կիսվեն: Նրանք տեղի ունեցածի մասին միշտ ունեն սեփական տեսակետը, որի մասին ցանկանում են պատմել ուրիշներին: Երկվորյակները գործում են համաձայն օրենքի՝ եթե ուզում ես ինչ-որ բան փչացնել, ստիր:
Ջրհոս – մեծամտություն
Ջրհոսները սիրում են մտածել, որ իրենք յուրահատուկ մարդիկ են: Նրանք միշտ խոսում են այն մասին, որ իրենց ճկույթում ավելի շատ ուղեղ կա, քան այլ մարդկանց գլխում, որոնց հետ նա ստիպված է շփվել: Բայց մարդն, ով հայտարարում է այսպիսի բաներ՝ ամենաքիչը տարօրինակ տպավորություն է թողնում:
Խեցգետին – ուրիշներին ավելի վեր դասել
Խեցգետինները նրանց կողքին, ում սիրում են՝ մոռանում են աշխարհում ամեն ինչի մասին, համարելով նրանց աշխարհի ամենակարևոր մարդը: Նրանք իրենց վարքը բավական նորմալ են համարում, բայց պետք է հասկանալ, որ ուրիշների հանդեպ այդպիսի վերաբերմունքը խոսում է այն մասին, որ նրանք դադարել են մտածել իրենք իրենց մասին:
Այծեղջյուր – ժլատություն
Այծեղջյուրը սովորություն ունի մինչև վերջ նստել գրասենյակում, որովհետև նա զբաղված է նրանով, որ անընդհատ մրցակցում է բոլորի հետ: Նա անընդհատ մտածում է միայն այն մասին, որ դառնա ամենալավը ու բոլորից շատ վարձատրվի: Այծեղջյուրը նույնիսկ չգիտի թե որտեղ ծախսել այդ փողերը, նա ուղղակի հպարտանում է իր հաջողություններով ուրիշների առաջ:
Առյուծ – հպարտություն
Գտնվելով նարցիսիզմի սահմանին, Առյուծներն իրենց ամբողջ վարքով ապացուցում են, որ ամենաարմատական էգոիստներն են, երբ խոսքը գնում է հարաբերությունների մասին: Նրանք մեծամիտ են և ինքնահավան, և այդ պատճառով էլ երբեմն նույնիսկ նրանց շատ սիրող մարդը մահացու հոգնում է նրանցից:
Ցուլ – շատակերություն / անչափավորություն
Երբ մենք ասում ենք «շատակերություն», նկատի ունենք ոչ միայն կերակուրը այլ մնացածը նույնպես: Ցուլերը սիրահարված են իրենք իրենց և երկարաժամկետ հեռանկարով մտածում են իրենց շահի մասին: Նրանք սիրում են անչափավորություն ամեն ինչում՝ լինի դա կերակուր, սիրով զբաղվել, թե թանկարժեք մեքենաներ:
Կույս – նախանձ
Կույսերը, երբ մտածում են այն մասին, թե ինչ է իրենց հարկավոր կյանքում, և ինչպես հասնել դրան՝ միշտ նայում են ուրիշներին: Նրանք ցանկանում են, որպեսզի իրենց անընդհատ նախանձեն շրջապատողները, հատկապես, երբ գործը վերաբերում է հարաբերություններին: Ի հայտ է գալիս օրինաչափ հարց՝ իսկ կարողանո՞ւմ են Կույսերն ընդհանրապես սիրել:
Կարիճ – հեշտասիրություն
Կարիճը գլխով խորասուզվում է իր կյանքի յուրաքանչյուր հարաբերության մեջ, բայց փոխադարձությամբ նրանց ոչ միշտ են պատասխանում: Այդ ժամանակ նա սկսում է մանիպուլյացիայի ենթարկել և այդպես նրա մոտ ի հայտ է գալիս իրավիճակը և մարդկանց կառավարելու խաբկանք:
Կշեռք – փառասիրություն
Կշեռքները գործնականում ոչ մի բանի մասին այնպես չեն մտածում, ինչպես իրենց գեղեցկության: Քանի նրանք նայում են հայելու մեջ՝ նրանք պատճառ ունեն շարունակել ապրել: Չնայած նրան, որ Կշեռքները շատ ժամանակ են անցկացնում հայելու առաջ, նրանք նաև փորձում են աշխատել իրենց ներքին գեղեցկության վրա:
Խոյ – կատաղություն
Խոյն ունակ է սաստիկ կատաղության և այդ ժամանակ նրա վարքը դառնում է անկանխատեսելի: Բախվելով Խոյի բարկությանը, դուք կարող եք շատ տուժել: Նրանց բարկությունը շատ հաճախ լինում է սպոնտան, բայց գրեթե միշտ բերում է լուրջ պրոբլեմների:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։