Համբույրի սպասումը սիրային պատմության սկզբի ամենաինտիմ պահն է…
Համբույրի սպասումը սիրային պատմության սկզբի ամենաինտիմ պահն է: Եթե գիտեք նրա կենդանակերպի նշանը, ապա արդեն գիտեք, թե ինչ է սպասվում:
Խոյ
Խոյի համբույրը խաղային է, ուժեղ և տպավորիչ: Խոյը ոգևորությամբ է մոտենում համբույրին և միշտ գիտի, թե ինչպես «ոգևորել» զուգընկերոջը:
Ցուլ
Ցուլի համբույրը դանդաղ է, զգայական և ամուր: Բայց համբուրվելուց առաջ Ցուլը սիրում է գրկախառնվել կամ բռնել զուգընկերոջ ձեռքը:
Երկվորյակներ
Երկվորյակները փոփոխական բնույթ ունեն, ինչը արտացոլվում է նրանց համբույրների մեջ: Այնուամենայնիվ, դուք չեք հիասթափվի, քանի որ նրանք հիանալի են համբուրվում:
Խեցգետին
Խեցգետինները սիրում են համբուրվել և, որպես կանոն, իրենք են նախաձեռնողը: Դա կլինի գեղեցիկ՝ շունչդ կտրելու աստիճան:
Առյուծ
Այս համբույրը կխենթացնի ձեզ: Պարզապես թուլացեք և վայելեք այս զգացողությունը:
Կույս
Հուզականության և կոկիկության շնորհիվ, Կույսի համբույրը կարելի է անվանել կատարյալ:
Կշեռք
Կշեռքները կենդանակերպի ամենառոմանտիկ նշաններից մեկն են: Եթե սովոր եք զուգընկերոջը մեծ ուշադրություն դարձնել, ապա Կշեռքները կատարյալ տարբերակ կլինեն ձեզ համար: Եթե նրան բացահայտ ցույց տաք, որ ցանկանում եք հարաբերություններ, կստանաք ձեր ուզածը: Անցկացրեք ռոմանտիկ երեկո և նվիրեք նրան աշխարհի ամենազգայական համբույրը:
Կարիճ
Կա մեկ բառ, որը կարող է նկարագրել Կարիճին օրվա կամ գիշերվա ցանկացած պահի, և այդ բառը կիրքն է: Կարիճը կրքով է մոտենում ամեն ինչին: Պարզապես պատկերացրեք, թե ինչ է պատահում, երբ այս անձը իր սիրած մեկի կողքին է: Այս համբույրը երկար կհիշեք:
Աղեղնավոր
Աղեղնավորները միշտ ավելին են ուզում, քան ստանում են: Եթե դուք գայթակղելու եք այս նշանի տակ ծնված մեկին, կատարելագործեք ձեր համբուրվելու հմտությունները:
Այծեղջյուր
Այծեղջյուրը նրբագեղ ու նրբորեն է համբուրվում: Բայց եթե ուզում եք, որ նա ձեզ համբուրի, պետք է համբերատար լինեք, քանի որ այդպիսի մարդիկ հենց այնպես չեն համբուրում:
Ջրհոս
Նրանց դուր են գալիս հանկարծակի ու անսովոր համբույրները: Եթե ցանկանում եք, որ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչը համբուրի ձեզ՝ ձևացրեք իբր անտարբեր եք իր հանդեպ:
Ձկներ
Ձկները կարող են համբուրել ձեզ միայն այն դեպքում, երբ լավ եք բուրում: Այս մարդիկ համբուրվում են նուրբ, զգայական և կանխամտածված: Իսկ ձեզանից պահանջվում է միայն պատասխանել նույնով:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները: