fbpx

Կենդանակերպի նշանների գերունակությունները

Աստղաբանները պնդում են, որ յուրաքանչյուր մարդ օժտված է գերունակություններով, որոնք կյանքի ընթացքում կարող են զարգանալ:

Իսկ ի՞նչ մոգական ունակություններով է օժտված Ձեր Կենդանակերպի նշանը: Եկեք տեսնենք:

Խոյ

Խոյերը օժտված են հատուկ հոտառությամբ։ Նրանք կարող են նախապես զգալ վտանգը, եւ միշտ հետևում են իրենց զգացողությանը։ Լավ ինտուիցիայի շնորհիվ նրանք հաճախ հայտնվում են ճիշտ ժամանակին ճիշտ տեղում։ Եթե այս նշանի ներկայացուցիչները զբաղվում են ոգեհարցությամբ կամ խորհրդավոր գիտություններով, ապա պետք է շատ զգույշ լինեն՝ անհայտին և չբացահայվածին հասնելու նրանց փառահեղ ցանկությունը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ։

Ցուլ

Ցուլերն առանձնապես չեն հետաքրքրվում գերբնականությամբ, մոգությամբ և էզոթերիկայով։ Սակայն նրանք որոշակի ունակություններ ունեն այս բնագավառում։ Այս նշանի մարդիկ իրենք էլ չգիտակցելով կարող են վնասել կամ անիծել։ Նրանք պետք է զգույշ լինեն իրենց մտքերի և խոսքերի հետ։ Ցուլերի երազները հազվադեպ են կանխագուշական լինում։ Բայց եթե նրանց բարեկեցությանը ինչ-որ վտանգ է սպառնում՝ անպայման երազում նախազգուշացում կստանան։

Երկվորյակներ

Երկվորյակները բացարձակապես ունակ չեն զգալու գերբնականը։ Նրանց դժվար է կենտրոանանալ և մեդիտացիայով զբաղվել։ Սակայն իրենք պաշտպանված չեն մոգական ուժերից և հաճախ են տառապում չար աչքի ազդեցությունից։

Խեցգետին

Խեցգետինները կարող են մեծ հաջողությունների հասնել խորհրդավոր գիտությունների բնագավառում։ Նրանք շատ նուրբ են ընկալում շրջակա աշխարհը, և ինտուիցիան երբեք նրանց չի դավաճանում։ Նրանց երազները գրեթե միշտ կանխագուշական են։

Առյուծ

Առյուծներից հազվադեպ են էքստրասենսեր ստացվում։ Նրանք ավելի շատ կենտրոնացած են իրենց վրա, իսկ գերբնական ուժերին հասնելու համար ցանկացած սահմանափակումները խորթ են նրանց համար։ Այնուամենայնիվ, Առյուծները կարող են գերազանց թալիսմաններ պատրաստել։

Կույս

Կույսերը լավ ինտուիցիայով են օժտված։ Սակայն դա չի փրկում նրանց չար աչքից։ Կենդանակերպի այս նշանը շատ խոցելի է և հեշտ է ենթարկվում դիվահարությանը։

Կշեռք

Կշեռքների մոտ կարող են բժկելու ունակություններ զարգանալ։ Մարդկանց օգնելու նրանց ցանկությունը և նեքին մագնիսականությունը կարող են անհնարինն անել։ Բացի այդ Կշեռքները կարող են սիրային կախարդանքներ իրագործել․ այս հարցում նրանք լավագույնն են։

Կարիճ

Կարիճը, թերևս, ամենամոգական նշանն է։ Նրանք կարող են որոշակի բարձունքների հասնել պայծառատեսության, հիպնոսի և էզոթերիկայի մեջ՝ համոզելու և կանխագուշակելու իրենց բնածին պարգևի շնորհիվ։ Սակայն նրանք պետք է զգույշ տնօրինեն իրենց շնորհն ու ունակությունները, քանի որ հեշտությամբ կարող են վնասել դիմացինին։

Աղեղնավոր

Աղեղնավորներն, անկասկած, պայծառատեսության և կանխագուշակության շնորհ ունեն։ Նրանք սիրում են բացահայտել ամեն նոր բան, բայց էզոթերիկայի և խորհրդավոր գիտությունների բնագավառում հմտանալով՝ հազվադեպ են գործնականում օգտվում այդ գիտելիքներից։

Այծեղջյուր

Այծեղջյուրներն ավելի լավ է ընդհանրապես չխառնվեն գերբնականի ուժերի հետ։ Այս նշանի ներկայացուցիչները կարող են վնասել և իրենց, և շրջապատին։

Ջրհոս

Ջրհոսները հեշտությամբ բացահայտում են երազների իմաստը։ Բացի այդ, նրանք օժտված են լավ հոտառությամբ, որն օգնում է մարդկանց ներքինն ամբողջությամբ տեսնել։ Նաև կարող են Տարո քարտերով բախտ գուշակել։ Ջրհոսների մեջ շատ էներգետիկ վամպիրներ են համդիպում։

Ձկներ

Ձկներին խորհուրդ չի տրվում զբաղվել ոգեհարցությամբ։ Նրանք չափազանց զգայուն են և շատ թույլ էներգետիկ պաշտպանություն ունեն։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կենդանակերպի նշանների գերունակությունները
ԹԵՍՏ. Ո՞ր թռչունն է մարմնավորում Ձեր ներքին աշխարհը