Ինչպե՞ս են դժվարին իրավիճակները հարթում կենդանակերպի տարբեր նշանները: Եվ միգուցե ինքներդ Ձեզ էլ ճանաչեք կոնկրետ իրավիճակում․․․
Խոյ
Խոյը ցանկացած հարց կլուծի միանգամից: Ինքը, հպարտորեն և լուռ:
Ցուլ
Կհարթի ցանկացած հարց: Հետո կպատմի բոլորին, բո-լո-րին: Ու որպեսզի ամբողջովին վստահ լինի, որ կտարածվի, թերթում էլ կգրի: Ա՛յ հիմա արդեն հանգիստ կարող է լինել. Բոլորը կիմանան:
Երկվորյակներ
Ամեն ինչ կիսում են, ունեցած ամեն բան: Կենդանակերպի ցանկացած նշան կարող է հույս դնել Երկվորյակի վրա:
Կարդացեք նաև՝ Ինչպես են ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշանները դուրս գալիս դժվարին իրավիճակներից
Խեցգետին
Նախօրոք կսկսի ողբալ, ու որպեսզի ձայնն այլևս չլսվի, ինչ-որ մեկը հարցը լուծելու պատասխանատվությունը կվերցնի իր վրա: Եթե, այնուամենայնիվ, ոչ ոք ոչինչ չձեռնարկի, ինքն ամեն բան հրաշալի կլուծի: Թե ինչու է նախապես լաց լինում, միայն ինքը գիտի:
Առյուծ
Առյուծը բոլորին կկանչի: Ինքը կլուծի հարցը, ապա կխոնարհվի, ծաղիկները կվերցնի, ինքնագիր կտա ու կհեռանա:
Կույս
Կույսը տրամադրությունը կգցի ու կվշտանա: Հատկապես, երբ չի պլանավորել դեպքերի նման շրջադարձ: Ապա կմտածի ու որոշումը կգտնի, հարցը կլուծի և եզրակացություններ կանի:
Կշեռք
Մանրամասն կգցի-կբռնի իրավիճակը, կվերլուծի: Կհամարի, որ իր համար այդ բեռը շատ մեծ է, ու էլի որոշ մարդկանց վրա կբարդի: Հնարավոր չէ անկանխատեսելի իրավիճակներ ստեղծել Կշեռքի համար. նա ինքը պիտի իմանա՝ ինչ հարց կարող է ի հայտ գալ իր համար նախապես:
Կարիճ
Կնայի: Ուրախ կասի՝ հա, լավ, բան չկա, կանենք: Ու կանի:
Աղեղնավոր
Կնեղվի, հետո կանցնի նեղվածությունը, ապա երկար կծիծաղի իր վրա էլ, խնդրի վրա էլ: Կհիշի, թե ինչերի միջով է անցել, բոլորին կպատմի ու կանցնի առաջ: Կմոռանա: Եվ եթե հարցն ինքնաբերաբար չլուծվի, այն հավանաբար կլուծի ինչ-որ մի Առյուծ:
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Այծեղջյուր
Կփորձի միանգամից հրաժարվել առաջացած խնդրից: Կասի, որ չի ուզում: Դեպքերի 90%-ի ժամանակ սա աշխատում է, իսկ եթե այնուամենայնիվ պետք է լուծել հարցը, ամեն ինչ կհարթի լավագույն կերպով: Բայց անպայման՝ ուրիշի հաշվին:
Ջրհոս
Ջրհոսն ուրախ-զվարթ կսկսի ուսումնասիրել հարցը: Եթե նախկինում էլի նման հարց եղած լինի, կձանձրանա ու օգնության կկանչի Երկվորյակին: Հարցը կլուծի վերջինս:
Ձկներ
Ի տարբերություն Խեցգետնի, Ձուկը ցածրաձայն է արտասվում, քանի որ լուծելու հարց միշտ էլ լինում է: Այդ հարցերն ինքը միշտ ինքնուրույն ու մենակ է լուծում, առանց որևէ մեկի օգնության: Չնայած նրանք չեն էլ սպասում դրան: