Բաժանումները միշտ ցավոտ են՝ անկախ պատճառից…
Խոյ
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սովորաբար ժամանակ չեն ունենում երկար, իսկ ամենակարևորը՝ դատարկ քննարկումների համար։ Նրանք չեն հանդուրժում անորոշությունը և չեն հետաձգում բաժանումը հրաշքի հույսով։ Խոյերի հովանավոր մոլորակը Մարսն է, ուստի նրանք շատ անմիջական և վճռական են: Եթե ինչ-որ բան նրանց դուր չգա, կասեն, եթե հարաբերությունները մեռած են, չեն վերակենդանացնի: Երբ հասկանում են, որ սերն անցել է, և ուրիշ ոչինչ չի կապում իրենց զուգընկերոջ հետ, կայծակնային արագությամբ որոշում են կայացնում՝ հրաժեշտ են տալիս ու հեռանում։ Ձևացնել, թե ամեն ինչ լավ է, ձգձգել և վարանել Խոյի նշանի տակ ծնվածների բնավորության մեջ չէ։ Նրանք շատ ժամանակ չունեն ափսոսանքների ու արցունքների վրա վատնելու համար։ Խոյը արագ բուժվում է և շարունակում է կյանքը:
Ցուլ
Կենդանակերպի այս նշանի տակ ծնվածներն ավելի զգայուն են, քան նախորդ նշանի տակ ծնվածները։ Ցուլը մեծ հեդոնիստ է և մի փոքր դանդաղկոտ՝ որոշումներ կայացնելու հարցում։ Նա խզում է հարաբերությունները միայն այն ժամանակ, երբ էմոցիաներ չեն մնացել, երբ իրականում իրեն վատ ու անհարմար է զգում։ Ցուլի համար բաժանումը միշտ ցավալի է ու տխուր։ Ուստի նրանց ժամանակ է պետք վերականգնվելու և մարդկանց նորից վստահելու համար։
Երբեմն Ցուլը չափազանց հապճեպ եզրակացություններ է անում կամ, ընդհակառակը, երկար է մտածում, թե ինչ անել հարաբերությունների հետ։ Սրանք բոլորը էմոցիաներ են, որոնք գլուխ են բարձրացնում, և հետո ոչինչ փոխել հնարավոր չէ: Այս նշանի ներկայացուցիչները երբեք հենց այնպես հրաժեշտ չեն տալիս ու ոչինչ չեն սկսում, եթե չկա ավելին, քան լուրջ շարժառիթ։ Եթե հրաժեշտ են տալիս, ուրեմն համբերությունն ուղղակի հասել է սահմանագծին։
Երկվորյակներ
Այս նշանի տակ ծնվածների համար հարաբերությունները խզելը պատճառ չէ լուրջ քննարկումների մեջ մտնելու, առավել ևս մեկին ինչ-որ բան ապացուցելու համար։ Նրանք գիտեն, որ կյանքը սպիտակ և սև գծերի փոփոխություն է։ Այսօր ինչ-որ մեկին հրաժեշտ ես տալիս ու տխրում, իսկ վաղը նորից սիրահարվում ու ուրախանում։ Երկվորյակներն իրենց կյանքի թանկ ժամանակը չեն ծախսում վերլուծելով, թե ով ինչի համար է մեղավոր։ Նրանք ոչ մի բանի համար չեն ափսոսում ու չեն էլ զարմանում, թե ինչու է դա իրենց հետ պատահել։ Հնարավոր է տպավորություն ստեղծվի, որ այս նշանի ներկայացուցիչները անհոգի են ու ոչինչ չեն զգում։ Ոչ, նրանք պարզապես շատ են սիրում կյանքը, որպեսզի այն ծախսեն մի բանի վրա, որը չես կարող վերադարձնել:
Խեցգետին
Խեցգետնի նշանի տակ ծնված մարդիկ պետք է լավ մտածեն հարաբերություններ սկսելուց առաջ։ Փաստն այն է, որ Խեցգետինը չափազանց զգայուն է, ուստի ցանկացած կոպիտ խոսք նման է դանակով խոցված լինելուն։ Սիրում են շատ ու խորը, բայց ամեն անկյունում չեն բղավում այդ մասին։ Նույն կերպ նրանք ցույց չեն տալիս, թե որքան ցավալի ու անտանելի է հրաժեշտ տալը։ Խեցգետինները շատ վատ են հաղթահարում բաժանումը և կարող են երկար ժամանակ քաշվել իրենց մեջ՝ չցանկանալով որևէ մեկին տեսնել կամ լսել…
Առյուծ
Այս նշանի ներկայացուցիչն իր բնույթով հաղթող է, հետևաբար, նա բառացիորեն դեպի իրեն է գրավում բացառիկ լավ իրադարձություններ։ Այդ իսկ պատճառով նրանք բավականին հանգիստ են ընդունում բաժանումը: Նրանք ձևացնում են, թե բաժանումն իրենց ամենևին չի վշտացրել, քանի որ «Առյուծը երբեք չի լացում»։ Իրականում նրանց էգոն թույլ չի տալիս ոչ մի արցունք թափել, չնայած հոգում կատուներն են ճանկռոտում։
Երբ սիրում են, դա անում են ամբողջ սրտով և հետո ամբողջ կյանքում հիշում են իրենց առաջին սերը։ Կրակի այս նշանը արագ է բուժվում, նույնիսկ եթե սիրտը կոտրվում է փոքր կտորների: Ընդ որում, բաժանումը հոգում ցավալի սպիեր չի թողնում։ Այս ամենը Առյուծի կամքի ուժի շնորհիվ է։ Նա սովոր է հաղթել և նախընտրում է նույնիսկ չհիշել պարտությունները։
Կույս
Հորոսկոպի այս նշանի ներկայացուցիչները խոհուն ու մելամաղձոտ են, բայց երբեք իրենց արցունքները ոչ մեկին ցույց չեն տա։ Արտաքուստ, բաժանվելիս՝ նրանք ինքնին հանգստություն են։ Բայց ինչ է կատարվում հոգում, միայն իրենք գիտեն… Երբեմն լարվածությունը թոթափելու համար պետք է «գոլորշին բաց թողնել»։ Ուստի նրանք կարող են հրաժեշտ տալ մի քանի դյուրագրգիռ «սիրալիր» բառով։ Այնուամենայնիվ, միայն «բուժական նպատակներով»: Եվ այսպես, նրանք բավականին փիլիսոփայորեն են դիմանում բաժանմանը։ Կույսերը շատ են աշխատում իրենց ուշադրությունը շեղելու համար, ինչը ցավալի բաժանումից հետո ապաքինվելու լավագույն բաղադրատոմսն է։
Կշեռք
Դուք երբեք չեք իմանա՝ ցավո՞տ է այս նշանի տակ ծնվածների համար, թե՞ ոչ։ Նրանք այնքան համոզիչ են խաղում անհոգություն ու անտարբերություն, որ արժանի են Օսկարի։ Այս նշանի կանայք կարող են շատ գաղտնապահ լինել, բայց դա չի բացառում, որ ամեն ինչ հիանալի հասկանում են և հաշվարկում։
Եթե տեսնում են, որ սիրելին այն չէ, ինչ փնտրում էին, բնականաբար, վշտանում են։ Բայց դուք արցունքներ չեք տեսնի, եթե դա նրանց ծրագրի մաս չլինի:
Կարիճ
Այս նշանի տակ ծնված մարդիկ հարաբերությունների մեջ են մնում ուղիղ այնքան ժամանակ, քանի դեռ հերիքում է համբերությունը դիմանալու ցավին և հիասթափությանը։ Եթե դուք անցնում եք սահմանը, նրանք հեռանում են առանց հետ նայելու: Կարիճներն ընդունում և համակերպվում են այն փաստի հետ, որ զուգընկերը չի սիրում այնքան, որքան սիրում է ինքը։ Նրանք դա զգում են իրենց սրտով: Նրանք խոսքերի կարիք չունեն՝ ամեն ինչ ակնհայտ է։
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար միջին չկա՝ նրանք կա՛մ շատ են սիրում, կա՛մ նույնն կերպ ատում են։ Հնարավոր է, որ բաժանվելիս նրանք ձեզ «կերակրեն» դրամայով և վրեժխնդրությամբ, որոնցում նրանք իսկական վիրտուոզներ են։
Աղեղնավոր
Այս նշանի ներկայացուցիչներն իրենց բնույթով լավատես են, ուստի կարող են երկար ժամանակ ներել։ Եվ ոչ միայն ներում են, այլ անկեղծորեն հավատում և հուսով են, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ կկարգավորվի։ Բայց հենց զգում են, որ այլևս չեն կարող սիրել մի մարդու, ում հետ ժամանակին կարող էին ժամերով քայլել ու խոսել աշխարհում ամեն ինչի մասին, հրաժեշտ են տալիս։ Աղեղնավորի համար հարաբերությունները շարունակելու գաղափարն անտանելի է, երբ չկա իսկական մտերմություն, երբ կողքիդ չէ քո լավագույն ընկերն ու համախոհը: Նրանց ինչի՞ն են պետք նման հարաբերությունները: Ի վերջո, աշխարհը լի է հրաշքներով և հետաքրքիր մարդկանցով:
Նրանք երբեք վրեժ չեն լուծում և չեն վիրավորում նախկին զուգընկերոջը: Ընդհակառակը, նրան երկար են հիշում ժպիտը դեմքին…
Այծեղջյուր
Այծեղջյուրը զուգընկերոջից ոչինչ չի պահանջում՝ նա պարզապես հետևում է։ Համեստությունը այս նշանի տակ ծնվածների և՛ առաքինությունն է, և՛ թերությունը: Փաստն այն է, որ շատերը նրանց զսպվածությունն ընդունում են որպես սառնություն։ Փոխանակ բարձրաձայնելու, թե ինչ են ուզում կամ ինչ չեն սիրում, նրանք ցուցաբերում են անտարբերություն և սառնություն։
Իրականում այս նշանի ներկայացուցիչներն ամենևին էլ այդպիսին չեն, քանի որ հովանավոր Մարս մոլորակը դա կիրք է, դա թռիչք է։ Նրանք իսկապես կարող են շատ բան տալ իրենց զուգընկերոջը, եթե սովորեն բացահայտ արտահայտել իրենց զգացմունքներն ու ցանկությունները։ Նրանց սառնությունը ավելի շատ քողարկում է: Դրան են դիմում, երբ բաժանվում են՝ հանգիստ և գեղեցիկ:
Ջրհոս
Կենդանակերպի այս նշանի տակ ծնվածները երբեք ամբողջությամբ չեն բաժանվում։ Նրանց համար հարաբերություններն առաջին հերթին իսկական և նվիրված ընկերություն են։ Եվ նա չի մահանում այն բանից հետո, երբ Ջրհոսը դադարում է հանդիպել զուգընկերոջ հետ: Սա հենց այն հազվագյուտ դեպքն է, երբ նախկին սիրահարները մնում են լավագույն ընկերներ ողջ կյանքի ընթացքում։
Այս օդային նշանը արագ վերականգնվում է բաժանումից հետո, քանի որ այն այնքան զգացմունքային ազդեցություն չի ունենում, որքան ջրային նշանների մոտ:
Նրանք կարճ ժամանակում ապաքինվում են և ուրախությամբ շարունակում կյանքում առաջ գնալ։ Ջրհոսը նրանցից չէ, ովքեր ամիսներով լաց կլինեն կամ սիրավեպեր կկարդան՝ կարոտով հիշելով իրենց ձախողված հարաբերությունները։
Ձկներ
Այս նշանի ներկայացուցիչները, ցավոք, հաճախ հարաբերությունների մեջ են մտնում շատ վատ զուգընկերների հետ։ Փաստն այն է, որ նրանց համար կարևոր է անընդհատ սիրահարված լինելը։ Հաճախ նրանք բավարարվում են սիրուհու կամ սիրեկանի դերով, քանի որ զուգընկերն ամուսնացած է այլ անձի հետ։ Բայց չէ՞ որ սեր է…
Նրանք համբերում և դիմանում են ամեն ինչին հանուն սիրո, ինչպես ոչ ոք։ Դա պայմանավորված է նրանով, որ նրանք գտնվում են վեհացված Վեներա մոլորակի ազդեցության տակ։ Այդ իսկ պատճառով Ձկների նշանի տակ ծնված մարդիկ հազվադեպ են բաժանվում։ Նույնիսկ եթե հարաբերությունները, մեղմ ասած, «մի քիչ անսովոր» են։ Այո, նրանք սիրում են ուրիշների կանանց ու ամուսիններին, սիրում են նրանց, ովքեր իրենց չեն սիրում։ Եվ ինչ-որ արտառոց բան պետք է տեղի ունենա, որպեսզի որոշեն հեռանալ։ Եթե միայն իրենց չլքեն: Բայց նրանք էլ կհաղթահարեն: Չէ՞ որ սիրահարվել կարելի է անսահման թվով անգամներ: