fbpx

ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշանների մոտ 3 ամենահաճախ հանդիպող խնդիրները հարաբերություններում

Ներկայացնում ենք 3 խնդիրներ, որոնք ամենահաճախն են հանդիպում կենդանակերպի նշանների ներկայացուցիչների մոտ հարաբերություններում։

Խոյ

1. Ձեզ համար դժվար է հասկանալ, որ սերը երբեմն ավարտվում է։
2. Ցանկանում եք, որ ամեն ինչ լինի ձեր ուզածով՝ ընթանա ձեր կողմից կազմված պլանով։ Սակայն զուգընկերոջը դա հաճելի չէ։
3. Երբեմն չեք կարողանում «ոչ» ասել։

Ցուլ

1. Վրեժխնդիր եք։ Երբ ձեզ նեղացնում են, նախընտրում եք վրեժ լուծել և ոչ թե լուծում գտնել։
2. Դատում եք զուգընկերոջը։ Եվ հաճախ սա անում եք՝ ընտրելով սխալ բառեր։
3. Չափազանց շատ բան եք պահանջում։ Մյուսների համար կարող է դժվար լինել ձեր կանոններին հարմարվելը։

Երկվորյակներ

1. Երբեմն չափազանց զբաղված եք ինքներդ ձեզնով և մոռանում եք ուշադրություն դարձնել զուգընկերոջը։
2. Ատում եք, երբ ամեն ինչ կանոնակարգված է։ Ձեզ թվում է, թե հարմարավետությունը նշանակում է սիրո ավարտ։
3. Անձնական տարածության երկրպագու եք։ Հաճախ եք զուգընկերոջ հետ տարաձայնություններ ունենում ինտերիերի ընտրության հարցում։

Խեցգետին

1. Վախենում եք, որ սիրելին կարող է լքել ձեզ։ Բայց երբ նա ձեզ շատ ժամանակ է հատկացնում, շունչ եք քաշում։
2. Երբ սեր չեք զգում, ձեզ համակում են լարվածությունն ու տառապանքը։
3. Ձեզ մշտապես թվում է, թե ամուսնության և երեխաներ ունենալու համար այսօր հարմար ժամանակ չէ։

Առյուծ

1. Փակ մարդ եք, ով հակված է հիստերիաների։
2. Ավելի մեծ ուշադրություն եք պահանջում, քան ինքներդ եք տալիս։
3. Ձեզ համար կարևոր են ֆինանսական անվտանգությունն ու լավ կյանքը, բայց կարծում եք, որ զուգընկերն ավելի շատ պետք է աշխատի։

Կույս

1. Մշտապես ցանկանում եք ժամանակ անցկացնել զուգընկերոջ հետ և չեք հասկանում, որ դա վնասակար է ցանկացած հարաբերության համար։
2. Կենտրոնացած եք ձեր կանոնների վրա, բայց ցանկացած մարդ կարող է այլ կարծիք ունենալ։
3. Վեճի ընթացքում վիրավորական բաներ եք ասում, որոնք նույնիսկ նկատի չեք ունենում։

Տես նաև՝ Հարաբերություններում 7 ամենատարածված պրոբլեմները յուրաքանչյուր Կենդանակերպի նշանի համար

Կշեռք

1. Կարծում եք, թե ավելի լավ է ստել, քան վիրավորել։
2. Միայն լավն եք տեսնում մարդկանց մեջ, բայց շրջապատում իսկապես բազմաթիվ վատ մարդիկ կան։
3. Վճռական չեք և հաճախ եք հայտնվում «գրեթե հարաբերություններ» վիճակում։

Կարիճ

1. Չեք կարողանում ներել դավաճանությունները կամ խաբելը։ Կյանքից հեռացնում եք բոլոր այն մարդկանց, ովքեր ձեր նկատմամբ սխալ են թույլ տվել։
2. Ձեզ հետաքրքրում է հարաբերությունների սկիզբը, բայց հետո արագ կորցնում եք հետաքրքրությունը։
3. Չափազանց երկար եք թաքցնում և հավաքում դժգոհությունները։

Աղեղնավոր

1. Բացարձակ ազատություն եք ցանկանում, բայց զուգընկերը չի հասկանում այդ հարաբերությունները, որոշակի ժամանակով հանգիստն ու հազվադեպ հանդիպումները։
2. Հաշտվելու փոխարեն՝ գերադասում եք արդարությունը, ինչի հետևանքով հաճախ եք լքում մարդկանց։
3. Ձեզ հետ հարաբերությունները զուգընկերոջ մոտ հոգնածություն և հյուծվածություն են առաջացնում։

Այծեղջյուր

1. Ցանկանում եք զուգընկերոջն առավելագույն հաճույք պատճառել, բայց մոռանում եք սեփական հարմարավետության մասին։
2. Համաձայնում եք որոշումների հետ, որոնք ձեր սրտով չեն։
3. Հակված եք արդարացնել անառողջ հարաբերությունները։

Ջրհոս

1. Չափազանց շատ տարածություն եք պահանջում։
2. Հաճախ եք զգում, որ ձեր սխալ են հասկանում։
3. Որպես կանոն՝ պատրաստ չեք լուրջ հարաբերությունների, քանի որ վախենում եք, որ դրանք ձեզ կզրկեն կյանքն ու բազմազանությունը զգալու հնարավորությունից։

Ձկներ

1. Ձեզ չափազանց շատ ժամանակ է հարկավոր՝ միայնակ մնալու և սթրեսից ազատվելու համար։
2. Ձեզ հաճախ է թվում, որ սիրելիի նկատմամբ ավելի շատ եք հոգ տանում, քան նա ձեր նկատմամբ։
3. Ձեզ համար դժվար է զգացմունքներն արտահայտելը։ Դրա հետևանքով զուգընկերը ձեզ ամբողջությամբ չի հասկանում։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշանների մոտ 3 ամենահաճախ հանդիպող խնդիրները հարաբերություններում
ԹԵՍՏ. 8 հարց, որոնց պատասխանները կարող են տալ միայն իսկական էրուդիտները