fbpx

Կենդանակերպի նշաններն՝ ընտանեկան կյանքում

Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, կենդանակերպի նշանները կարևոր դեր են խաղում ընտանեկան հարաբերությունների կառուցման գործում: Ինչ-որ մեկը կասի, որ վարքը ուղղակիորեն կախված է դաստիարակությունից և բնավորության գծերից: Այդպես էլ կա: Բայց հենց կենդանակերպի նշանն է, որը հաճախ կարող է ավելի շատ բան պատմել մարդու մասին, քան նրա գեները:

Խոյ

Խոյերը, որպես կանոն, իրավիճակի տեր են համարում իրենց։ Նրանք սովոր են, որ և տանը, և աշխատավայրում բոլորն իրենց են ենթարկվում։ Այս նշանի ներկայացուցիչները սիրում են ղեկավարել, խորհուրդներ և հանձնարարություններ տալ ընտանիքի անդամներին։ Խոյի հետ, եթե նա լավ տրամադրություն ունի, Ձեզ սպասում են ուրախ հանգստյան օրեր և զվարճալի երեկոներ ծանր աշխատանքային օրվանից հետո։ Իսկ եթե տիրոջ տրամադրությունը վատն է, պատրաստ եղեք զգացմունքների և զայրույթի փոթորկի։

Ցուլ

Թե կին, թե տղամարդ Ցլերը սովորաբար ընտանիքին նվիրված են լինում։ Նրանց համար հարմարավետ տունը՝ հանգիստը վայելելու լավագույն տեղն է։ Հաշվի առեք, որ Առյուծները պրակտիկ են ֆինանսական առումով։ Չնայած այս յուրահատկությանը՝ և տղամարդիկ, և կանայք սիրում են հանգիստը գեղեցիկ վայելել և գեղեցիկ արտաքին ունենալ։

Երկվորյակներ

Անիմաստ է սպասել, որ Երկվորյակ տղամարդը տնարար և գործարար կլինի․ Երկվորյակները փոքր-ինչ ալարկոտ են և չեն սիրում, երբ իրենց փորձում են ներգրավել կենցաղային պարտականությունների կատարման մեջ։ Կանայք ավելի տնարար և պարտաճանաչ են, սակայն նրանք առաջին հերթին կարևորում են իրենց արտաքինն ու հոբբին։

Խեցգետին

Խեցգետինները զարմանալիորեն տնական կանայք և տղամարդիկ են։ Նրանց համար տունը դա այն վայրն է, որտեղ կարելի է հանգստանալ և ապահով զգալ քեզ։ Հենց այս պատճառով էլ Խեցգետինները չեն կարող հանդուրժել կոնֆլիկտներն ու ճնշումն ընտանիքի անդամների կողմից։ Ուզու՞մ եք, որ Խեցգետինը երջանիկ լինի։ Օգնեք նրան վարել տնային տնտեսությունն ու պահպանեք ընկերական ջերմ մթնոլորտը։

Առյուծ

Իսկ Առյուծներն՝ ի տարբերություն Խեցգետինների, այդքան էլ «կապված» չեն տան հետ։ Տանը նրանց կարելի է տեսնել միայն գիշերը, կամ այն օրերին, երբ նրանք հյուրեր են ընդունում։ Միևնույն ժամանակ Առյուծները հարմարավետություն և կարգ ու կանոն են սիրում։ Եթե դուք պարբերաբար խրախուսեք Առյուծին, ապա փոխըմբռնումն ապահովված է, իսկ ամեն նկատողության դիմաց սարսափելի մռնչոցի կարժանանաք։

Կույս

Կույսերը հիմնականում կենտրոնացած են մաքրության վրա և անում են ամեն բան, որ իրենց տունը փայլի։ Կույսի հետ ընտանիք կազմելիս՝ պետք է պատրաստ լինել, որ ֆինանսները պետք է արդյունավետ կերպով օգտագործվեն։ Կույսերը անիմաստ ծախսեր չեն սիրում, այդ իսկ պատճառով նրանք հաճախ գործարարներ կամ ղեկավարներ են դառնում։

Կշեռք

Եթե ձեզ բախտ է վիճակվել կապել կյանքը Կշեռքի հետ, ապա պատրաստ եղեք, որ ընտանիքում «հասուն» երեխա է լինելու։ Կշեռքները բավականին անհոգ են և անվճռական։ Նրանք սիրում են զվարճալի ժամանակ անցկացնել և տանել չեն կարող պատասխանատվություն վերցնել իրենց ուսերին։ Նույնիսկ մի փորձեք վերադաստիարակել նրանց։ Այս նշանի ներկայացուցիչները միշտ կփախչեն կոնֆլիկտներից և թյուրիմացություններից։

Կարիճ

Կարիճները ընտանիքի մարդիկ են՝ նրանք բավականին ակտիվ են և համարձակ։ Անկախ սեռից, Կարիճի զուգընկերոջը սովորաբար հասնում է «հնազանդի» դերը։ Կարիճները հստակ գիտեն, թե ինչ են ուզում և հեշտությամբ իրականացնում են իրենց ցանկություններն ու երազանքները։ Կարիճների հետ ամուսնությունը լեփ-լեցուն է կրքով և զգացմունքներով։

Աղեղնավոր

Ի՞նչ են ուզում Աղեղնավորներն ամուսնությունից, դժվար է ասել, քանի որ հաճախ այս նշանի տակ ծնվածները չեն շտապում բարդացնել կյանքը ամուսնական կնիքով։ Իդեալական հարաբերությունները նրանց համար երկու անկախ անձանց համատեղ կյանքն է, որոնք փոխադարձ համակրանք ունեն և չեն սահմանափակում միմյանց ազատությունը։

Այծեղջյուր

Այծեղջյուր-կանայք, ինչպես նաև տղամարդիկ, հարաբերությունների մեջ միշտ առաջնորդի դերն են ստանձնում։ Նրանք կարևորում են ոչ թե քանակը, այլ որակը, և զուգընկեր ընտրելիս չափազանց զգույշ են՝ ուշադրություն դարձնելով նպատակասլացությանը, տնարարությանը, գործնականությանը և պոտենցիալ կողակցի ինտելեկտուալ տվյալներին։ Այծեղջյուրները հաճախ սառը և դաժան են մտերիմների նկատմամբ, իրենց միշտ իրավացի են համարում և երբեք ներողություն չեն խնդրում։

Ջրհոս

Ջրհոսները՝ կողակից ընտրելիս, պարզ ուղիներ չեն փնտրում։ Նրանք հեշտությամբ կարող են բաց թողնել իրենց համապատասխան բոլոր թեկնածուներին և ընտրել հենց նրան, ում պետք չէր ընտրել։ Հարաբերությունների մեջ նրանք սիրում են ինտրիգներ և որոշակի անկանոնություն։ Ձանձրանում են, երբ անձնական կյանքում ամեն բան պարզ է և միապաղաղ։ Եթե Ջրհոսին բաժին ընկնի հասկացող և ընտանեկան ջերմություն ցանկացող զուգընկեր, ապա նա, անկասկած, արկածներ կփնտրի տանից դուրս։

Ձկներ

Հասկանալ Ձկների նուրբ ներաշխարհը ոչ բոլորն են ունակ։ Այս նշանանի ներկայացուցիչները կարող են թեթևամիտ և անլուրջ թվալ։ Սակայն դա ամենևին էլ այդպես չէ։ Ձկները զուգընկերոջից հոգևոր մտերմություն և ջերմություն են ակնկալում։ Միայն այս տեսակ մարդու հետ նրանք կկարողանան երկնքից վար իջնել և երկրային գործերով զբաղվել։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Կենդանակերպի նշաններն՝ ընտանեկան կյանքում
Սերն անճանաչելիորեն փոխում է մարդկանց (տեսանյութ)