Եվ այսպես, 2019 թվականն արդեն մտել է իրավունքների շրջանակ, և այժմ աստղերը ցանկանում են հուշել բոլոր Կենդանակերպի նշաններին, թե ինչի՞ վրա պետք է շեշտադրեն իրենց ուշադրությունը այս տարի, ինչպե՞ս կատարելագործեն իրենց և ի՞նչ ներդրումներ անել սեփական աճի համար։
Խոյ
Բաց թողեք այն ամենը, ինչից այդքան ջանադրաբար կառչել եք, և թողեք որպեսզի կյանքն ընթանա իր հունով։ Սա Ձեր տարին է, որպեսզի կրկին սթափվեք ոգով և առանց վախի ընդունեք յուրաքանչյուր մարտահրավեր, որը կհանդիպի Ձեր ճանապարհին։ Արցունքները թողեք 2018-ում, իսկ 2019-ի համար խնայեք ծիծաղ և երջանկություն։ Անպայման կենտրոնացեք նրա վրա, թե ինչ եք ցանկանում, և կտեսնեք, թե ինչպես են Ձեր ցանկությունները քայլ առ քայլ իրականանում։
Ցուլ
Ձեզ համար կսկսվի նոր, ստեղծագործ փուլ՝ ուղղակի հավատացեք Ձեզ։ Այն ամենը ինչը Ձերը պետք է լինի և նախատեսված է Ձեր համար, կգա հեշտությամբ, այդ պատճառով մի փորձեք արագացնել արդյունքները կամ հարմարեցնել իրադարձությունները։ Մի ճնշեք և մանիպուլյացիայի մի ենթարկեք մարդկանց։ Դրսևորեք համբերություն, և կտեսնեք, թե ինչպես շուտով կստանաք Ձեզ հուզող հարցերի բոլոր պատասխանները։
Երկվորյակներ
Մեդիտացիան՝ հրաշքներ կգործի Ձեզ հետ 2019 թվականին, նաև կօգնի ավելի լավ հասկանալ շրջապատող աշխարհը։ Այս տարի պատրաստ եղեք անսպասելի ճանապարհորդություններին, նաև Ձեր մտածելակերպի վերափոխմանը։ Ձեզ համար սա շատ օգտակար և ճանաչողական տարի է, երբ դուք սովորում եք վստահել ինքներդ Ձեզ և Ձեր պոտենցիալին։
Խեցգետին
Ձեզ համար ժամանակն է եկել կենտրոնանալ ավելի ամուր գործընկերային հարաբերությունների զարգացման, գումարած (ինչը անսպասելի է) յուրաքանչյուր բիզնես-հեռանկարների վրա, որոնք կարող են ի հայտ գալ 2019 թվականին։ 2019-ը՝ աճի և բարեկեցության մեծացման տարի է, սակայն չլինեք էգոիստ, օգնեք և ոգեշնչեք ուրիշներին, քանի որ դա Ձեզ կօգնի ապագայում։
Առյուծ
Սա Ձեր ամենակարողության տարին է, եթե իհարկե Ձեզ ծուլություն թույլ չտաք։ Դուք ինչպես երբեք ինքնավստահ եք, լի եք ուժով և էնտուզիազմով, իսկ դա նշանակում է, որ խիզախորեն կարող եք Ձեր առջև նպատակներ դնել և սկսել գործել։ Սա Ձեր ժամանակն է, որպեսզի փայլեք և լինեք բոլորի ուշադրության կենտրոնում։ Ձեր բառերը մեծ նշանակություն կունենան։ Այդ պատճառով մտածեք նախքան ինչ-որ բան բարձրաձայնելը։
Կույս
Այս տարի դուք շատ գործ կունենաք, բայց դուք երբեք էլ դրանից չեք վախեցել։ Սա այն ժամանակն է, որպեսզի ցույց տաք բոլորին, թե իրականում ինչ արժեք ունեք։ Հնարավոր է, անցած տարին ստիպել է Ձեզ անպետք և մերժված զգալ, բայց դա ընդամենը Ձեր փորձության մի մասն էր։ Այժմ սպասեք Ձեր վերափոխմանը և Ձեր իսկ ավելի ուժեղ և խիզախ տարբերակին։
Կշեռք
նոր վայրերի ուսումնասիրությունը պետք է լինի այս տարվա Ձեր գործերի ցանկում, բայց եթե Ձեր ֆինանսները չեն ներում, որպեսզի ուղևորվեք ճանապարհորդության՝ ուրեմն սահմանափակվեք նոր կուրսերով և վարպետաց դասերին մասնակցելով։ Ձեռք բերեք նոր գիտելիքներ և ընդլայնեք աշխարհայացքը՝ սա այն է, ինչ Ձեզ ծայրահեղ անհրաժեշտ է մոտակա 12 ամիսներին։ Օգտագործեք այս փուլը, որպեսզի Ձեր կյանքը միայն դեպի լավը փոխեք։
Կարիճ
2019-ին, խնդրում ենք, մի կողմ թողեք Ձեր էգոն և անպայման հետևեք Ձեր սուր լեզվին։ Ձեր բառերը կարող են ցավ պատճառել, և դա դժվար թե դրական ազդեցություն ունենան Ձեր բոլոր հարաբերությունների վրա։ Այս տարին Ձեզ համար աճի, նաև նախկին վերքերի բուժման ժամանակաշրջան է։ Եղեք ուշադիր, բարեհամբույր և նրբանկատ։
Աղեղնավոր
Ձեր հիմնական ուշադրությունը ուղղված կլինի այն բանին, թե ինչպես ուղղեք այն, ինչը թվում է թե վաղուց կոտրված է և չի աշխատում ինչպես որ հարկն է։ Վերջին տարիներին դուք շատ բան եք սովորել, հենց այդ պատճառով պատրաստ եղեք մեծ աշխատանքի՝ այդ թվում նաև Ձեզ վրա։ Վերջապես դուք կզգաք, որ Ձեր ուսերից հանել են բեռը։ Նաև պատրաստ եղեք պայքարի և բոլոր եկող հնարավորությունների օգտագործմանը։
Այծեղջյուր
Անցած տարին Ձեզ համար փորձություն էր, և դուք բառացիորեն խեղդվում էիք վերջին ամիսներին։ Սակայն դա այն դասերն էին, որը դուք պետք է սովորեիք և կատարեիք անհրաժեշտ եզրահանգումները։ Այժմ այդ փուլն ավարտին է մոտենում և դուք կպարգևատրվեք ճակատագրի հրաշալի շնորհներով, որոնք ամբողջ տարին ուղղակի կթափվեն Ձեզ վրա։
Ջրհոս
Ձեզ կարող է թվալ, որ դուք ցանկանում եք սողոսկել և թաքնվել աշխարհից, բայց դա այն պատճառով, որ դուք «լիցքաթափում եք մարտկոցը», նախքան որևէ ակտիվ գործողություն անելը։ Սա ինքնավերլուծության, ընթերցանության և սովորելու իդեալական ժամանակաշրջան է։ Երազները այժմ կարող են շատ կարևոր լինել Ձեզ համար, քանի որ դրանք իրենց մեջ կրում են նշաններ, որոնք Ձեզ պետք է ուղղորդեն։ 2019-ը կլինի Ձեր վերափոխման սկիզբը՝ ավելի հզոր 2020-ի համար։
Ձկներ
Շփումները նոր իմաստ կստանան Ձեզ համար 2019-ին։ Դուք կհասկանաք ընկերության և ընտանիքի արժեքը։ Հարաբերությունները դուրս կգան առաջին պլան, և նրանք, որոնք չեն համապատասխանում Ձեր չափորոշիչներին՝ կհեռանան տեսադաշտից։ Այս տարին կօգնի Ձեզ զարգացնել անկախության զգացումը, որպեսզի դուք կարողանաք ավելի ուժեղ և կայուն դառնալ։ Ինչպես և Ջրհոսը, դուք նույնպես կապրեք վերափոխումներ, քանի որ Ձեզ սպասվում են ինքնակատարելագործման ժամանակահատվածներ։