Կարիճը կառավարում է այլ մարդկանց մտքերը: Ձկները զգայուն են հոգևոր տատանումների նկատմամբ: Երկվորյակները ի ծնե մեդիումներ են: Իսկ ահա Առյուծը, եթե միայն նա կարողանա զսպել իր Էգոն, կարող է հրաշքներ գործել իր էքստրասենսոր ունակությունների շնորհիվ …
Աստղագուշակի նշաններից յուրաքանչյուրն ունի հոգևոր շնորհ: Գտեք նկարագրության մեջ ձեր նշանը և բացահայտեք ձեր ներքին տաղանդը:
Խոյ
Դուք վերաբերվում եք հոգևոր աշխարհին, ինչպես նաև ձեր կյանքի մնացած ամեն ինչին՝ ուղիղ ձևով: Դուք անկեղծ եք ձեր համոզմունքների մեջ, և դա հիանալի է: Բայց, մյուս կողմից, ձեր սեփական համոզմունքների նկատմամբ այդպիսի համառ վստահությունը կարող է խանգարել ձեր հոգևոր զարգացմանը: Այո, և դա ինչ-որ առումով մեծամիտ է թվում:
Դուք ունեք հատուկ հոգևոր տաղանդ՝ կանխատեսման պարգև: Աստղերն այնպես են դասավորվել, որոնք Խոյերը միշտ բոլորից շուտ գիտեն ամեն ինչ: Այդպիսին է նրանց հոգևոր տաղանդը, բայց թե ինչպես նրանք կօգտվեն այդ շնորհից՝ կախված է միայն իրենցից:
Ցուլ
Դուք չեք շփոթվում և չեք շտապում: Նրանք, ովքեր ծնված են Ցուլի նշանի տակ, քայլ առ քայլ առաջ են գնում իրենց հոգևոր զարգացման մեջ: Դուք զգույշ եք, և գուցե ոչ առանց պատճառի: Դուք գիտեք, թե ինչպես պաշտպանվել տարբեր հոգեբանական գրոհներից:
Դուք շատ կայուն և իրատես եք նայում աշխարհին: Այս բնածին հատկությունները մեծապես օգնում են ձեզ ձեր հոգևոր գործի մեջ: Բացի այդ, դուք ունեք ևս մեկ առաքինություն. Դուք միշտ բաց եք նոր գիտելիքների համար և պատրաստ եք սովորելու: Եվ սա հսկայական առավելություն է:
Ձեր հոգևոր տաղանդը`պարահոգեբանությունն է: Բավական է, որ ձեր ձեռքը ինչ-որ բան վերցնեք՝ անմիջապես ստանում եք շրջակա միջավայրի վերաբերյալ բոլոր հոգևոր տեղեկությունները:
Երկվորյակներ
Ձեր սերը շփվելու հանդեպ անվերջ է: Դուք պարզապես չեք կարող խորհուրդներ չտալ, որքան էլ որ փորձեք: Նույնիսկ երբ մադիկ ձեզ չեն խնդրում այդ մասին, նույնիսկ եթե ավելի լավ է լռել … Սա ձեր բնավորության առանձնահատկությունն է: Ձեզ հետաքրքրում է ամեն ինչ և ամեն ոք: Այնուամենայնիվ, այդպիսի լայն «մտքերի ցրումը» կարող է խանգարել ձեզ զարգացնել ձեր հոգևոր շնորհը: Այդ պատճառով վատ չէր լինի, որ ինքներդ ձեզ համար գոնե որոշ սահմաններ գծեիք ուրիշների հետ շփվելու մեջ:
Ձեր առանձնահատուկ հոգևոր տաղանդը. ի ծնե մեդիում եք:
Խեցգետին
Դուք շատ զգայուն և զգուշավոր անձնավորություն եք: Եվ սա միշտ չէ, որ լավ է. Ձեր վախերն ու կասկածները կարող են խանգարել շփվելուն: Ձեր դրական մեծ կողմը՝ կարեկցանքի ունակությունն է, սակայն հեշտությամբ կարողանում եք պարզել, թե երբ են ձեզ հետ խաղում կամ օգտագործում:
Ձեր հոգևոր տաղանդը՝ Տարո. Դուք անհավատալի տաղանդ ունեք՝ կարողանում եք ինտուիտիվ կերպով պատկերներ և խորհրդանիշներ վերծանել…
Առյուծ
Դուք սիրում եք վայելել ուրիշների ուշադրությունը՝ որպեսզի ձեզ գովեն և հիանան ձեզանով: Հանրաճանաչությունն ամեն ինչ է ձեզ համար: Ի դեպ, Առյուծը շատ հեշտությամբ է ձեռք բերում այն, շնորհիվ իր էքստրասենսոր ունակությունների: Եվ եթե դուք կարող եք զսպել ձեր էգոն, ապա կարող եք իսկական հրաշքներ գործել:
Ձեր հոգևոր տաղանդը. Դուք էքստրասենս եք:
Կույս
Դուք ունեք մեծ ներուժ, բայց ինքնավստահության պակասը և ձեր շնորհի հանդեպ ոչ միանշանակ վերաբերմունքը կարող են խանգարել ձեզ զարգացնել այն: Բայց եթե դուք հավատում եք ինքներդ ձեզ, ապա ձեր բնածին մեթոդաբանությունն ու կարգապահությունը կօգնեն հաղթահարել բոլոր խոչընդոտները և արժեքավոր գիտելիքներ ձեռք բերել հոգևոր աշխարհի մասին:
Ձեր հոգևոր տաղանդը. Աստղաբանություն: Կարող եք համատեղել հարյուրավոր դետալներ, որոնք անտեսանելի են մյուսների համար: Դրանով կարող եք օգնել ուրիշներին:
Կշեռք
Դուք ունեք հզոր հոգևոր էներգիա, բայց վախենում եք, որ սխալ եք մեկնաբանում ամեն ինչ: Եղեք խիզախ և մի կողմ թողեք կասկածները: Վերջապես ընդունեք ինքներդ ձեզ և ձեր տաղանդը: Հասկացեք, որ շատ բաներ, որոնք ձեզ թվում են ձեր սեփական երևակայության արդյունք, իրականում դեպի հոգևոր աշխարհ տանող ձեր դուռն են: Այսպիսով, դադարեք ժխտել ակնհայտը և օգտագործեք ձեր շնորհը:
Ձեր հոգևոր տաղանդը. Դուք պարզապես ծնված եք տայցզիցյուանի (տայչի) կամ շարժման մեջ մեդիտացիայի համար: Այս կերպ Դուք հեշտությամբ և բնականաբար կապվում եք հոգևոր էներգիաների հետ:
Կարիճ
Դուք բնույթով միստիկ եք և հոգևորի ամենաիսկական աղբյուրն եք: Կարիճ նշանի տակ ծնվածները հզոր ներուժ ունեն կապվելու հոգևոր աշխարհի հետ, հակված են օկուլտիզմի և ամեն ինչին, ինչը կապված է միստիցիզմի և անհայտության հետ: Դուք սիրում եք ուսումնասիրել այս բաները, հատկապես դրանց պատմությունը:
Ձեր հոգևոր տաղանդը. տելեպատիա: Ո՞վ չէր ցանկանա սովորել կարդալ այլ մարդկանց մտքերը: Բայց սա կարող է անել կենդանակերպի միայն մեկ նշանը՝ Կարիճը:
Աղեղնավոր
Դուք վստահ չեք, որ ունեք հոգևոր ունակություններ, բայց ընդունում եք, որ մեր աշխարհում գերբնական ինչ-որ բան կա: Այն, ինչը մենք երբեք չենք հասկանա կամ չենք կարողանա բացատրել: Երբ ձեր կյանքում տեղի են ունենում մի շարք դրամատիկ և հանկարծակի իրադարձություններ, դա ուժեղացնում է հոգևոր էներգիան: Նման պահերին դուք դառնում եք ավելի ստեղծագործ և կապված հոգևոր էներգիաների հետ:
Ձեր հոգևոր տաղանդը. աստրալ ճանապարհորդության ունակություն: Դուք իսկապես կարող եք գնալ ցանկացած վայր, առանց նույնիսկ թողնելու ձեր բազմոցը կամ մահճակալը:
Այծեղջյուր
Դուք հոգևոր աշխարհին շատ լուրջ եք վերաբերվում, և մարդիկ, ովքեր չեն կիսում ձեր կարծիքը, վրդովեցնում են ձեզ: Սրտի խորքում դուք պահպանողական եք: Ձեզ գրավում են հոգևոր կապի հնագույն ծեսերը, և նորերը առաջացնում են թերահավատություն, կասկածներ և անհանդուրժողականություն:
Ձեր հոգևոր տաղանդը. գուշակություն ռուներով: Այծեղջյուրները ի վիճակի են դա անել եզակի ձևով:
Ջրհոս
Դուք գիտեք, որ նյութական աշխարհից դուրս ինչ-որ անսովոր բան կա, բայց վստահ չեք, թե կոնկրետ ինչն է: Ջրհոսի նշանի տակ ծնվածները ցանկություն ունեն գտնելու բանական, գիտական բացատրություն բոլոր հոգևոր երևույթների համար: Հետևաբար, նրանք հատկապես վշտանում են, երբ հաջողության չեն հասնում:
Այնուամենայնիվ, հավատո՞ւմ եք արդյոք բարձրագույն ուժերին, թե ոչ, կյանքի շատ ոլորտներում դուք նույնիսկ առաջ եք անցնում ժամանակից, քանի որ հոգևոր ալիք եք՝ վերևից տեղեկություն ստանալու համար:
Ձեր հոգևոր տաղանդը. Դուք հոգևոր ալիք եք այլ ուժերի համար: Նրանք կարող են շփվել ձեր մտքի միջոցով:
Ձկներ
Դուք, որպես իսկական էմպատներ, շատ զգայուն եք հոգևոր տատանումների նկատմամբ և հեշտությամբ կարդում եք բոլոր նշանները և խորհրդանիշները: Միակ բանը, որ դուք պետք է սովորեք՝ զսպել ձեր հույզերը: Որպես կանոն, դրանք դուրս են հորդում, և դա կարող է հանգեցնել նրան, որ դուք հոգևոր էներգիան կխառնեք իրականությանը:
Ձեր հոգևոր տաղանդը. Դուք տեսնում և հասկանում եք շատ ավելին, քան մնացածը: Սա բացատրում է այն փաստը, որ դուք այդքան շատ եք զգում այլ մարդկանց ցավը, հույզերն ու հոգեբանական վիճակը:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները: