fbpx

Կենդանակերպի նշաններ. ինչու են հարաբերությունները փչանում

Հարաբերությունները կարող են փչանալ նաև բնավորության պատճառով։ Աստղաբանները նշել են, թե ինչու են հարաբերությունները փչանում՝ կախված կենդանակերպի նշանից։

Խոյ

Խոյերը երբեք հարաբերություններին հոգատարությամբ չեն վերաբերվում։ Նրանք ծրագրեր են կազմում առանց զուգընկերոջ և զարմանում են, երբ վերջինս փորձում է կապվել իրենց հետ։ Իրենց այնպես են պահում, կարծես հավերժ ազատ են և չեն պատրաստվում կայուն հարաբերություն ունենալ։

Ցուլ

Պոտենցիալ զուգընկերոջը ստուգելու համար բարդ թեստեր ու փորձություններ եք կազմակերպում։ Խնդիրն այն է, որ չափազանց երկար եք որոշում՝ իսկապե՞ս այդ թեկնածուն լավն է ձեզ համար, ինչի արդյունքում նրա համբերությունը սպառվում է, և նա այլևս չի ցանկանում պայքարել ձեր ուշադրության համար։ Երբեմն հարկավոր է իսկապես հավատալ, որ ամեն բան լավ կլինի, և հետևել իրադարձությունների ընթացքին։

Երկվորյակներ

Չեք ցանկանում մերժել լավ տարբերակները, այդ պատճառով էլ կապ եք պահպանում մի քանի պոտենցիալ զուգընկերոջ հետ։ Չեք ցանկանում կապվել որևէ մեկի հետ, եթե կարող եք հանդիպել ավելի լավին։ Չեք սիրում էմոցիոնալ մտերմություն․ ավելի լավ է մարդուն պահել որոշակի հեռավորության վրա, և եթե հարաբերությունները չստացվեն, որևէ մեկը չի տուժի։

Խեցգետին

Նա ազնիվ է եղել ձեզ հետ հենց սկզբից և ասել, որ հետաքրքրված չէ հարաբերություններով, բայց դուք կարծել եք, որ, եթե նա ձեզ հետ ժամանակ անցկացնի և ավելի լավ ճանաչի ձեզ, կմտափոխվի։ Բայց դա տեղի չի ունեցել։ Նա մեղավոր չէ, պարզապես դուք ինքներդ ազնիվ չեք եղել ձեզ հետ։ Հարաբերություններով հետաքրքրված չլինելն ընկալել եք որպես մարտահրավեր և ցանկացել նվաճել նրան։ Հաջորդ անգամ, երբ որևէ մեկն ասի, որ պատրաստ չէ լուրջ կապի, հավատացեք նրան։

Առյուծ

Չափազանց զբաղված եք հարաբերությունների վրա ժամանակ ծախսելու համար։ Այդ պատճառով էլ որոշում եք կայացրել և խզել բոլոր կապերը։ Գիտեք՝ ինչ արժեք ունեք, և երբ համաձայնում եք ավելի քիչ բան ունենալ, որևէ մեկին ծառայություն չեք մատուցում։ Ձեր ինքնավստահությունը գրավիչ է, մարդիկ ձգտում են դեպի ձեզ։ Այդ պատճառով էլ երկար ժամանակ միայնակ չեք մնա։

Կույս

Գտնվել եք բարիկադների տարբեր կողմերում և չեք կարողացել շփման եզրեր գտնել։ Հնարավոր է՝ ապագայում այդ մարդու հետ հարաբերությունները հաջողված կլինեն, բայց այս պահին պետք է տարբեր ճանապարհներով գնաք։ Չեք կարող որևէ մեկին ստիպել շարունակել հարաբերությունները, հատկապես եթե զուգընկերներն ամուր կապ ստեղծելու համար անհրաժեշտ էմոցիոնալ ռեսուրսներ չունեն։

Կշեռք

Այնքան զգուշավոր եք եղել, որ ոչ մի վայրկյան չեք եղել այնպիսին, ինչպիսին կաք։ Չեք կարողացել միմյանց հետ հարաբերությունների մեջ լինել, քանի որ ազնիվ չեք եղել։ Հաճելի է ուշադրություն դարձնել մյուսների զգացմունքներին, բայց ոչ այն դեպքում, երբ վախենում եք ցույց տալ՝ ով եք իրականում։

Խեցգետին

Հարաբերությունները չափազանց արագ են զարգացել, հետագայում կանգ են առել։ Ֆիզիկապես տարված եք եղել միմյանցով, բայց դա շատ քիչ է երկարաժամկետ կապ ստեղծելու համար։ Հենց «հագեցել» եք իրարից, հասկացել եք, որ հարաբերությունները երբեք ավելին չեն դառնա, քան սեռական հարաբերությունն է։

Աղեղնավոր

Ձեզ երկար ժամանակ հարկավոր չի եղել՝ հասկանալու համար, որ հարաբերությունները խեղդում են ձեզ։ Գնահատում եք ձեր ազատությունը և ցանկանում եք ազատորեն անել ամենը, ինչ ցանկանում եք, առանց որևէ մեկի հանդեպ կապվածություն զգալու։ Հենց հասկացել եք, որ վանդակի մեջ եք, որոշել եք դուրս գալ դրանից։ Ձեր կապը կարող էր ամրանալ, բայց պարտականություններից ձեր վախը խանգարել է դրան։

Այծեղջյուր

Զուգընկերոջ հետ հանդիպելու համար ժամանակ չեք ունեցել։ Չափազանց զբաղված եք նրան հաղորդագրություններ ուղարկելու համար։ Ինքներդ ձեզ հավատացրել եք, որ, եթե նա իսկապես ցանկանում է շփվել ձեզ հետ, ջանքեր կգործադրի դրա համար։ Ակնհայտ է, որ հարաբերություններն այնպիսին չեն եղել, ինչպիսին դուք եք ցանկացել, և այժմ կարող եք ավելի շատ ժամանակ նվիրել աշխատանքային ծրագրերին։

Ջրհոս

Հազվադեպ եք միայնակ ժամանակ անցկացրել․ միշտ եղել եք ընկերների հետ և որևէ բան միասին չեք արել։ Նույնիսկ չեք բռնել զուգընկերոջ ձեռքը, քանի որ ցանկացել եք հեռու և անտարբեր թվալ։ Շատ լավ եք աշխատել․ նա հասկացել է, որ հետաքրքրված չեք իրենով։

Ձկներ

Սպասում էիք, որ զուգընկերը կկարդա ձեր մտքերը և կհասկանա, թե ինչ եք զգում առանց բառերի։ Բայց ձեր գործողություններից նա ենթադրել է, որ ցանկանում եք ընկերներ լինել, և գործել է դրան համապատասխան։ Ամբողջությամբ հույս դնել որևէ մեկի վրա ոչ միշտ է լավ, հատկապես երբ խոսքը հարաբերությունների մասին է։ Հարկավոր է գոնե ակնարկել, թե ինչ եք զգում։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կենդանակերպի նշաններ. ինչու են հարաբերությունները փչանում
Շարֆը կապելու 25 օրիգինալ տարբերակներ (տեսանյութ)