Մենք հավատում ենք, որ հավերժական սեր գոյություն ունի: Բայց մինչ դուք փնտրում եք այն, դուք, անշուշտ, կմտնեք ինչ-որ սիրավեպի մեջ, որը կավարտվի բաժանմամբ: Եվ սա, իհարկե, ողբերգություն կլինի: Կամ գուցե ոչ: Ցանկանու՞մ եք իմանալ, թե ինչ ապրումներ եք ունենալու սիրային ձախողումից: Կարդացեք մեր այս աստղագուշակը:
Խոյ
Խոյ օրիորդը, լսելով «Ներիր, սիրելիս, մեր միջև ամեն բան ավարտված է», վերածվում է սարսափելի աղետի։ Ահարկու աղետի։ Նա ոչնչացնում է բնակարանը (իր սեփական), փշրում է մեքենան (տականք դավաճանի) և ջարդում է սեղանը (մոտակա բարում)։ Եվ այսքանով հանդարտվում է, որովհետև հանկարծ հասկանում է, որ այս մուֆլոնն իրեն արժանի չէր։
Ցուլ
Ցուլ օրիորդին հեռվից է պետք լքել։ Ցանկալի է մեկ այլ մայրցամաքից։ Որովհետև Ցուլը հոգևոր զրույցների վրա ժամանակ չի վատնում, այլ միանգամից փորձում է այս ոճրագործի գլուխը պոկել։ Եվ շատ հաճախ դա նրա մոտ ստացվում է։ Սակայն, եթե տականքը ողջ մնաց, կարող է հանգիստ ապրել. Ցուլն ամեն բան կների․․․ 10 տարի հետո։ Եվ մի օր փողոցում պատահաբար հանդիպելիս կասի՝ «Դե լավ մի դողդողա, ձեռք չեմ տա։ Արի գնանք խմելու»։
Երկվորյակներ
Երկվորյակները շատ տարօրինակ են արձագանքում բաժանման լուրին։ Համենայնդեպս նրանք, ով որոշում է լքել Երկվորյակներին, այդպես էլ ոչինչ չեն հասկանում։ Որովհետև պատրաստվում ես լուրջ խոսակցությանը, տանջվում ես խղճի խայթից, մտածում ես, թե ինչպես անցավ բացատրել և վերջապես, հավաքելով ողջ քաջությունդ, ասում ես «Ներիր, սիրելիս․․․», իսկ օրիորդ Երկվորյակը պատասխանում է «Ի՞նչ։ Դուք ինձ լքու՞մ եք։ Իսկ Դուք ո՞վ եք»:
Խեցգետին
Խեցգետինները չափազանց ցավոտ են տանում բաժանումը, բայց աշխատում են դա ցույց չտալ։ Այլապես բոլորը կփորձեն խոցել հոգին, իսկ այնտեղ առանց դա էլ ավերակներ են։ Դրա համար էլ օրիորդ Խեցգետինը փորձում է ամբողջությամբ թաքնվել իր կաղապարում՝ ամբողջ էությամբ մտնելով աշխատանքի և հորինված «շատ կարևոր գործերի» մեջ։ Այսինքն, նա արցունքախեղդ կլինի եռամսյակային հաշվետվության, կարկանդակի խմորի, լոլիկի մարգի մեջ, բայց անյպես, որ ոչ ոք չտեսնի։
Առյուծ
Առյուծները իսկական կատվի բնազդ ունեն, և նրանք կանխազգում են մոտեցող բաժանումը մինչ տղամարդը նույնիսկ կմտածի դրա մասին։ Եվ, անկասկած, Առյուծ օրիորդը ուղղակի չի հանդուրժի այսպիսի բացահայտ անկումը, չէ որ Առյուծներին չեն լքում։ Նա ինքը կլքի նրան՝ այս տականքին։
Կույս
Կույսի կարգախոսը՝ «Վերլուծիր սա»։ Այսինքն, վերլուծիր ամեն բան, այդ թվում նաև սիրային հարցում։ Կույսը չի արտասվի, այլ հետևություններ կանի և կգրանցի նոթատետրում։ Կարևորը՝ չլքել Կույսին արցունքներն աչքերին, չառաջարկել ժամանակավոր բաժանում, որովհետև նա կսկսի վերլուծել նաև սա։ Եվ այդժամ՝ վայ․․․ Այդժամ ինչ-որ մեկի գլուխը կարող է հանկարծ պայթել, որովհետև այսպիսի «խոշոր» տրամաբանական կառույցները ամեն գլխում չեն տեղավորվի։ Կարծում եմ, պետք չէ բացատրել, թե ում գլուխն է դա լինելու. հաստատ Կույսի գլուխը չէ։
Կշեռք
Կշեռքները շատ հեշտ են տանում բաժանությունը։ Նույնիսկ երախտագիտությամբ՝ շնորհակալ եմ նրանից, Աստված թող առողջություն տա նրան։ Չնայած վերջնական խոսակցությունից հետո օրիորդ Կշեռքը, միևնույնն է, հուսահատության մեջ է ընկնում, որովհետև նրան սկսում է հետևել երկրպագուների ամբոխը, որն այս պահին շատ երկար էր սպասում։ Եվ կրկին ես պիտի ընտրե՞մ։ Այս ի՞նչ բան է․․․
Կարիճ
Անհասկանալի է, թե ինչու են տղամարդիկ լքում Կարիճ օրիորդին։ Կան ինքնասպանության ուրիշ, ավելի հետաքրքիր միջոցներ։ Չէ որ հենց Կարիճը լսի «Ներիր, մենք պետք է բաժանվենք» արտահայտությունը, նրա գլխում մի զսպանակ կպոկվի, որը հնարավոր չի լինի կրկին ամրացնել։ Կարիճը կսկսի նախագծել վրեժ լուծելու պլան՝ դաժան, անխիղճ, ստորացուցիչ և, իհարկե, անխուսափելի։
Աղեղնավոր
Աղեղնավոր օրիորդը ճակատագրի այս հարվածն ընդունում է հպարտ։ Նա չի հարցնում պատճառների մասին, չի առաջարկում փորձել կրկին և ընդհանրապես ոչինչ չի ասում։ Նա լուռ գնում է տուն և օրերով պառկած մնում։ Եվ վեր է կենում, կարծես ոչինչ չի պատահել և գնում է զվարճանալու, բայց շատ սանձարձակ է զվարճանում։
Այծեղջյուր
Օրիորդ Այծեղջյուրին, իրականում, ավելի հեշտ է սպանել, քան լքել։ Եվ ոչ թե այն պատճառով, որ նա մինչև վերջ կպայքարի տանջալից հարաբերությունների համար, այլ նրա համար, որպեսզի հասկանա, թե ինչու ամեն բան վատ ավարտվեց։ «Չէ, դու բացատրի, բացատրի, ասացի»։
Ջրհոս
Հող ու մոխիր։ Հուսահատություն ու ապոկալիպսիս։ Աշխարհը փուլ է եկել և երբեք էլ ոչինչ չի լինի: Ահա թե ինչ է զգում օրիորդը, երբ ավարտվում են հարաբերությունները։ Այնպես որ, նա գնում է տուն և այնտեղ լուռ կուչ է գալիս բազմոցի ետևում՝ մահանալու։ Իր ամբողջ կյանքի սերն ավարտված է, ուրեմն միտք չունի շարունակել իր անիմաստ թշվառ գոյությունը։ Չնայած մեկ-երկու շաբաթից նա հարություն կառնի և նորից կսիրահարվի։ Ընդմիշտ։
Ձկներ
Ուզու՞մ ես երջանկացնել Ձկնիկին, լքիր նրան։ Չէ, իսկապես։ Հենց որ Ձկնիկի սիրեցյալը սկսի մտորել հարաբերությունների շուրջ, Ձկնիկն արդեն ամեն բան կհասկանա և կորոշի «Չկա տղամարդ՝ չկա խնդիր»։ Սակայն սա պատճառ չէ հաճույքներից զրկվելու։ Այդ իսկ պատճառով Ձուկը սկսում է տառապել։ Շատ գեղեցիկ, ինչպես կինոներում՝ «Օ՜, դաժան ճակատագիր, ինչու՞ ես այսքան անգութ իմ հանդեպ»,- և ուշագնաց կլինի։ Հանդիսատեսը՝ կարեկցանքի արցունքներն աչքերին, ծաղկեփնջեր է նետում Ձկնիկի որտքերի տակ։