Ինչ-որ մեկին միշտ հաջողվում է փող խնայել, իսկ մյուսների մոտ բառացիորեն փողն այրվում է իրենց ձեռքում։ Որքան էլ նրանց տաս, նրանք անմիջապես կգտնեն կիրառություն, և միշտ չէ, որ այդ ծախսերը իմաստալից կամ օգտակար են: Աստղաբաններն ասում են, որ մեր խնայողության կամ շռայլության վրա նույնպես ազդում են աստղերը։ Եկեք պարզենք, թե Կենդանակերպի որ նշաններն են չափից դուրս անխոհեմ գումար ծախսում։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Խոյ
Իմպուլսիվ փող ծախսող է
Վառ խառնվածքով Խոյերը ունակ են հսկայական գումարներ ծախսել իրենց դուր եկած բաների վրա… նույնիսկ եթե չեն կարող նման ծախսեր թույլ տալ: Իրենց իմպուլսիվության պատճառով նախ ծախսում են, հետո միայն մտածում։
Ընդ որում, նրանք երբեք չեն ափսոսում իրենց խելագար ծախսերի համար։ Գնումների կատարման ինչ ծրագիր էլ, որ Խոյերը մշակեն (և նրանք սիրում են դա անել), միևնույնն է շատ կարճ ժամանակով են հետևում դրանց՝ նախընտրելով ապրել իրենց հնարավորություններից դուրս:
Առյուծ
Վատագույն ծախսող
Առյուծները սիրում են շքեղություն՝ գումար ծախսելով ոչ միայն իրենց, այլև մտերիմների վրա։ Ընդորում նրանք հաճախ ծախսում են փող, որը չունեն՝ պարտք վերցնելով կամ լրացուցիչ աշխատանքի հնարավորություններ գտնելով:
Նույնիսկ եթե նրանց եկամուտները միջինից ցածր են, դուք դա երբեք չեք հասկանա: Առյուծները, օրինակ, սիրում են կրեդիտ քարտեր օգտագործել՝ շքեղ կյանքի պատրանքը պահպանելու համար։
Կարդացեք նաև՝ ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ ո՞ր նշանները չեն կարող դիմադրել գայթակղությանը
Կշեռք
Ծախսելը նրանց արատն է
Կշեռքների համար փող ծախսելը մեծ խնդիր է, քանի որ նրանք հաճախ կորցնում են իրենց գլուխը և ծախսում ավելին, քան կարող են իրենց թույլ տալ:
Նրանք բառացիորեն տարված են շքեղ իրերով՝ մեքենաներից մինչև կահույք, սպասք, զարդեր և դիզայներական հագուստ։ Նրանք իրենց ոչնչից չեն զրկում, նույնիսկ եթե դա նշանակում է, որ պետք է ամիսներով, գուցե տարիներով գումար խնայեն։