Որոշ մարդիկ ի ծնե առաջնորդ են, և դա նորմալ է, որովհետև մեզ բոլորիս էլ երբեմն անհրաժեշտ է ուժեղ անձնավորություն, ով կարողանում է համախմբել կոլեկտիվը և տանել իր ետևից։ Բայց ոչ բոլոր Կենդանակերպի նշաններն են օժտված առաջնորդի հատկություններով՝ դա նրանց հաղթաթուղթը չէ։
1. Երկվորյակներ
Մտածկոտ և զգայուն Երկվորյակները ավելի քիչ են հակված իրենց ետևից տանել մարդկանց՝ սեփական անվստահության և մարդկանց չվստահելու պատճառով։ Նաև առաջնորդի որակների բացակայությունը պայմանավորված է նրանց էգո-ով և պարտություն ընդունելու անկարողությամբ։ Երկվորյակներին ուղղակի տրված չէ լինել առաջնորդ։
2. Խեցգետին
«Ինձ չի հետաքրքրում իշխանությունն ու կառավարումը», – կասի Խեցգետինը, փակելով Ձեր առաջ տան դուռը։ Խեցգետնին իրոք հանգիստ և հարմարավետ է սեփական բնակարանում։ Նա կարող է սոցիալական ցանցերում «բազմոցային ակտիվիստի» լավ դեր կատարել, բայց իրականում բարձրանալ և ինչ-որ բան անել՝ նա չի ցանկանում։ Խեցգետինն ավելի շուտ ծանր աշխատանքը կգցի մեկ ուրիշի վրա, որպեսզի հետո գա և ընդունի պատրաստին։
3. Կույս
Կույսը, հնարավոր է, կցանակա ինչ-որ բան ղեկավարել և նա կարող է որոշակի մարտավարություն ունենալ։ Բայց ճշմարտությունը նրանում է, որ այս նշանի մարդիկ չափազանց բծախնդիր են և մանրախնդիր, որպեսզի ունակ լինեն օբյեկտիվ ղեկավարել ինչ-որ մեկին։ Նրանք շատ կողմնակալ են և ինքնավստահ, նրանք չունեն հավասարակշռության զգացում՝ կոլեկտիվի հետ աշխատանքի առումով։
4. Կարիճ
Չնայած Կարիճները սիրում են հրամաններ արձակել, իրական ղեկավարումն ու կառավարումը՝ նրանց համար շատ ձանձրալի աշխատանք է։ Նրանք չեն ցանկանում գործ ունենալ մարդկանց հետ և պատասխանատվություն կրել։ Կարիճներն՝ ավելի շուտ կատարողներ են, հերոս-սիրեկաններ և արկածախնդիրներ։ Նրանք գերադասում են գործել միայնակ, որպեսզի չլինեն ոչ առաջնորդ և ոչ էլ հետևորդ։
5. Ջրհոս
Այս նշանը անտարբեր է առաջնորդության նկատմամբ։ Նա ուղղակի սեփական համոզմունքներից ելնելով՝ չի ցանկանում ոչ ոքի և ոչինչ ղեկավարել։ Եթե դուք տեսնում եք Ջրհոս առաջնորդի՝ պատրաստվեք ձանձրանալ և պատրաստ եղեք ոգեշնչման բացակայության։ Այս նշանը հիանալի է, երբ գործը վերաբերում է պլանավորմանը և խաղերի կազմակերպմանը, բայց իշխանության դիրքում լինելը նրա համաի քիչ հրապուրիչ է։ Նա գերադասում է գտնվել կուլիսների ետևում։
6. Ձկներ
Նրանք գերզգայուն և գերէմոցիոնալ մարդիկ են, որոնց հնարավոր չէ ընտրել որպես սեփական երկրի կամ քաղաքի «փրկիչ»։ Ձկներն ուղղակի մեկ օր էլ չեն դիմանա ղեկավար պաշտոնում միայն այն պատճառով, որ նրանք չեն կարողանում լուծել պրոբլեմային իրավիճակները և անմիջապես խուճապի և հուսահատության գիրկն են ընկնում։