Ձեզ մոտ երբևէ ցավացե՞լ է գլուխը մտքերի առատությունից:
Այդ ժամանակ դուք որքան էլ որ փորձում եք՝ չեք կարողանում կենտրոնանալ կոնկրետ մեկ մտքի վրա:
Եվ աստղաբանության մեջ գոյություն ունեն կոնկրետ Կենդանակերպի նշաններ, որոնց գլխում միշտ միաժամանակ միլիոնավոր մտքեր են պտտվում:
Մի կողմից հրաշալի է բազմաթիվ մտքեր գեներացնելը: Բայց հավատացեք՝ դա շատ է հոգնեցնում:
1. Խոյ
Խոյերն որպես օրենք կյանքի հստակ գրաֆիկ ունեն: Նրանք բազմախնդրային են, փորձում են հասնել ամեն ինչին և միանգամից: Բայց պետք է հիշել նաև հանգստի մասին:
2. Երկվորյակներ
Երկվորյակները սիրում են փոխանակվել իդեաներով և ուսումնասիրել: Նրանք հաճախ ծանրաբեռնված են սեփական մտքերով: Անընդհատ մտորումները վատ են անդրադառնում նրանց ինքնազգացողության, քնի և առողջության վրա:
3. Ձկներ
Ձկները կենդանակերպի ամենակրեատիվ նշաններն են: Նրանք միշտ ունեն բազմաթիվ մտքեր և նրանք շտապում են զբաղվել միանգամից ամեն ինչով: Նրանք կարող են չքնել ամբողջ գիշեր, աշխատելով նախագծի կամ բազմաթիվ նախագծերի վրա: Եվ այդպիսի իրավիճակը նրանց վրա ազդում է ինչպես թմրանյութը:
4. Աղեղնավոր
Աղեղնավորները ազատ են հոգով, և կան շատ բաներ, որ նրանք ցանկանում են փորձել: Նրանք այնքան են տարվում, որ չեն կարողանում կանգնեցնել մտքերը՝ նույնիսկ եթե պառկում են քնելու:
5. Ջրհոս
Ձկների նման Ջրհոսները շատ կրեատիվ են և միշտ տարբերակներ են գտնում ավելի լավ անելու համար: Նրանց ժամանակ է հարկավոր միայնության կամ բնության գրկում գտնվելու համար, որպեսզի կարողանան զտել մտքերը: