Պարզելու համար, թե ձեր շրջապատից կոնկրետ ով է սիրում տեսնել, որ դուք տառապում եք, կօգնի Կենդանակերպի նշանների հոգեբանական վերլուծությունը, որն անցկացրել են բիոէներգետիկայի և աստղաբանության մասնագետները: Հետազոտության ընթացքում պարզվել է, որ գրեթե բոլոր Նշանները կարող են հաճույք ստանալ այլ մարդկանց դժբախտությունից, բայց միայն Կենդանակերպի հինգ նշանների ներկայացուցիչները կարող են միտումնավոր ինչ-որ բան անել, որպեսզի ուրիշների կյանքը հեշտ չլինի:
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Աղեղնավոր
Աղեղնավորներն ընկերասեր են, բայց… Կարողանում են մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց, երբեք բաց չեն թողնում մարդկանց հանուն իրենց նպատակների օգտագործելու հնարավորությունը: Եթե ցանկանում եք որևէ բանի հասնել, սակայն ձեր ճանապարհին Աղեղնավոր է կանգնած, ավելի լավ է շրջանցել նրանց, երբ նրանք ձեր պոտենցիալ մրցակիցն են կամ թշնամին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները նախ կշահեն ձեր վստահությունը, ապա կմոլորեցնեն: Աղեղնավորները ձեր կյանքը թունավորելու ցանկություն չունեն, սակայն առանց խնդրի կարող են անել դա:
Բացի այդ՝ Աղեղնավորներին դուր չի գալիս, երբ որևէ մեկը բողոքում է իրենցից: Որքան ուշադրություն դարձնեք նրանց գործողություններին, այնքան բացասական պատասխան կստանաք: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները վտանգավոր մարդիկ են:
Այծեղջյուր
Նախանձում են մարդկանց, այդ պատճառով հաճախ են բամբասանքներ տարածում: Անտանելի մարդիկ են, եթե ձեր թշնամին են: Մեծ ջանքեր են գործադրում սեփական երջանկության համար, բայց երբ որևէ մեկն ինչ-որ բան է ստանում առանց ջանքերի, նրանք չեն կարողանում անտարբեր մնալ: Եթե խանգարեք Այծեղջյուրին արժանանալ կարևոր մարդու վստահությանը, նրանք աննկատ կտրորեն ձեզ՝ ստորացնելով մյուսների աչքերի առաջ: Վայրկյանների ընթացքում կարող են թունավորել ձեր կյանքը, և ամենի պատճառը նախանձը կլինի: Հենց հատակին հայտնվեք, Այծեղջյուրները կուրախանան, ձեզ խորհուրդներ կտան:
Երկվորյակներ
Թունավորում են այն մարդկանց կյանքը, ում սիրում են: Ի տարբերություն նախորդների՝ դա հատուկ չեն անում, բայց չեն էլ փորձում փոխվել: Երբ որևէ մեկը սիրահարվում է Երկվորյակներին, նրանք իդեալական են դառնում, բայց արագ ձանձրանում են և սկսում անել այն, ինչ արել են նախքան հարաբերությունների սկիզբը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն այդ դեպքում կորցնում են պատասխանատվության զգացումը, տրորում զգացմունքները: Խնդիրն այն է, որ Երկվորյակները մարդուն հենց այնպես բաց չեն թողնի: Նրանք կխնդրեն չլքել իրեն, բայց առհասարակ չեն փոխվի:
Կարդացեք նաև՝ Ձեզանից կխմեն բոլոր հյութերը. ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 4 ամենաթունավոր նշանները
Առյուծ
Վրեժխնդիր են, սիրում են թունավորել մարդկանց կյանքը, եթե վերջիններս հայտնվել են իրենց ճանապարհին: Իհարկե, երբեմն զայրույթի նոպաներ առաջանում են նաև մյուսների հաջողություններին նախանձելու պատճառով, սակայն հիմնականում ցանկացած վատ բան, որ անում են Առյուծները, փառասիրության հետևանք է: Առյուծների վրեժը սարսափելի է, որովհետև նրանք չեն կարողանում սպասել: Ամբողջությամբ չեն ներում մարդկանց:
Կարիճ
Կարող են թունավորել մարդկանց կյանքն առանց պատճառի: Ընդ որում, դա դուր է գալիս Կարիճներին: Նույնիսկ բացահայտվելուց հետո Կարիճները չեն խոստովանում սխալները, հաճույք են ստանում, երբ տեսնում են՝ ինչպես են մյուսները տանջվում: Մի փորձեք հասկանալ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին: