fbpx

Կենդանակերպի 4 նշան, որոնք հաղթում են յուրաքանչյուր վեճում

Նույնիսկ չփորձեք բառերով վեճի բռնվել այս Կենդանակերպի նշանների հետ, քանի որ դուք միանշանակ կպարտվեք։ Նրանք մեծագույն «վիճողներ են» և նրանք միշտ ցանկանում են, որպեսզի վերջին խոսքը նրանցը լինի։ Հիշեք այն մասին, որ յուրաքանչյուր հակադարձություն դժվար թե Ձեզ համար հաջող վերջանա, և հենց այդ պատճառով ուղղակի խուսափեք նրանցից՝ դուք երբեք չեք կարողանա ետ համոզել այս Կենդանակերպի նշաններին։

1. Ցուլ

Կամակոր և պրակտիկ Ցուլը յուրաքանչյուր վեճ ընդունում է որպես շատ կարևոր և պատասխանատու խնդիր։ Նա հեշտությամբ բռնկվում է և երբեք չի հրաժարվում պայքարից, որում շատ համառորեն գծում է իր սահմանները։ Քանի որ Ցուլը բնույթով պահպանողական է, նա ամեն գնով ընդդիմանում է ամեն նոր իդեային կամ փոփոխություններին։ Նրա հետ վիճելը բավական ռիսկային է, քանի որ այս Ցլի պոզերից դուք դժվար թե կարողանաք բռնել։ Ցուլը երբեք չի հրաժարվի իր բառերից և չի նահանջի, եթե նույնիսկ սխալված լինի։

2. Առյուծ

Չփորձեք վիրավորել նրա արժանապատվության զգացումը։ Պայքարը Առյուծի հետ, ինչպես և այլ գիշատիչի՝ բավական վտանգավոր խաղ է։ Նրանք ի ծնե մարտիկներ են և հրաշալի կերպով կարողանում են պաշտպանել իրենց և սեփական տեսակետը։ Առյուծների չափազանց էգոն թույլ չի տա նրանց խոստովանել սեփական սխալները։ Ուղղակի վիրավորեք նրանց կամ էլ հակադարձեք և նրանք առանց ափսոսանքի իրենց ճանկերով կխոցեն Ձեզ։

3. Կարիճ

Կարիճը տարբերվում է իր բարձր իմպուլսիվությամբ, նա հեշտ է վիրավորվում և կարող է լինել էմոցիոնալ անհավասարակշիռ, և հենց այդ պատճառով մի փորձեք նրան ինչ-որ բանով հակադարձել։ Այս նշանն ունի շատ վատ սովորություն՝ վեճի ժամանակ անմիջապես պաշտպանողական դիրք է ընդունում, իսկ վատագույն դեպքում՝ կատաղի կերպով հարձակվում է ընդդիմախոսի վրա։ Ընդորում, յուրաքանչյուր մարտում նա հաղթում է։ Կարիճը կարողանում է գտնել Ձեր ամենախոցելի տեղը և մեթոդաբանորեն խայթել այն։

4. Ջրհոս

Ջրհոսը՝ շատ ուժեղ և դոմինանտ անձնավորություն է, ով ճշմարտությունը ամենից վեր է դասում։ Հենց այդ պատճառով խելացի կլինի չմտնել նրա հետ ոչ մի տեսակի վեճի մեջ։ Նա կամակոր է և ճարտասան, հետևաբար հաղթել նրան վեճում՝ պրակտիկորեն անհնար է։ Ջրհոսն ուղղակի կճզմի Ձեզ իր ինտելեկտով։ Բացի դրանից նա առանձնանում է զարմանալի ուժեղ սարկազմով, որը կարող է մահացու զենք լինել Ջրհոսի համար, որպես ծաղրի վարպետի։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Կենդանակերպի 4 նշան, որոնք հաղթում են յուրաքանչյուր վեճում
Ո՞ւմ երգը հնչեց Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ ու գերեց բոլորին