fbpx

Կենդանակերպի 4 նշան, որոնց բախտը գրեթե միշտ բերում է

Կան մարդիկ, ովքեր բառացիորեն ծրագրավորված են բախտավոր լինել: Ինչ էլ որ անեն, նրանց մոտ ամեն ինչ ստացվում է և ամեն ինչում բախտները բերում է:

Կարիճ

Կա մեկ հիմնական պատճառ, ըստ որ ֆորտունան թեքվում է հօգուտ Կարիճի՝ դա նրանց աստղաբանական ինտուիցիայի պարգևն է: Բոլորն ունեն ինտուիցիա, բայց Կարիճի մոտ այն ֆանտաստիկ է: Նրանք ոչ միայն զգում և կռահում են, այլ հաստատ գիտեն: Հենց այդ թաքնված էքստրասենսոր ունակություններով էլ բացատրվում է նրանց բախտավորությունը: Այս բնական տաղանդը Կարիճի նշանի տակ ծնվածներին թույլ է տալիս ճիշտ որոշումներ կայացնել, երբ մյուսները նույնիսկ չեն էլ հասկանում, թե ինչ է կատարվում:

Կարիճը չի գուշակում. նա ինտուիտիվ գիտի ճիշտ պատասխանը:

Աղեղնավոր

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ամենալավատեսն ու դրականն են: Ոմանք կարծում են, որ այս ամենն այն պատճառով է, որ Աղեղնավորի մոտ զարմանալիորեն միշտ և ամեն ինչ ստացվում է: Այլ կերպ ասած, նրանց, բախտները բերում է, ինչպես ոչ ոքի մոտ:

Կամ գուցե հակառա՞կը:

Միգուցե հենց այս նշանի տակ ծնվածների հավատն ու լավատեսությունն է, որ մագնիսի պես նրանց կողմ է գրավում հաջողությունը: Աղեղնավորի հաջողության համար գաղտնի զենքը կարող է պարզապես լինել նրանց դրական մտածողությունը:

Ձկներ

Ձկների նշանի տակ ծնվածները նույնպես օժտված են աներևակայելի զարգացած ինտուիցիայով: Այս բնածին ունակությունը թույլ է տալիս նրանց միշտ ճիշտ ընտրություն կատարել՝ առանց չնչին երկմտանքի:

Կյանքում Ձկները գրեթե երբեք օգնություն և աջակցություն չեն խնդրում, նրանք անընդհատ իրենց զոհաբերում են հանուն ուրիշների, բայց ճակատագիրն այնպիսի զարմանալի կերպով է զարգանում, որ նրանց համար ամեն դեպքում միշտ հոգ են տանում: Ֆորտունան կարծես ժպտում է նրանց ամեն իրավիճակում: Նույնիսկ երբ ամեն ինչ շատ վատ է ընթանում, ի վերջո Ձկները կրկին հայտնվում են ձիու վրա:

Չնայած Կենդանակերպի այս նշանի տակ ծնվածները միշտ չէ, որ օգտագործում են իրենց էքստրասենսոր կարողությունները, նրանց համար բավական է միացնել դրանք և վիճակախաղ խաղալ կամ խաղադրույքներ կատարել որոշ խաղերի վրա՝ և հաղթանակը երաշխավորված է: Ի դեպ, շահած փողը կամ մեքենաները, դրանք, անկասկած, կտրամադրվեն կարիքավոր մարդկանց կամ բարեգործական կազմակերպություններին: Թերևս այդ է պատճառը, որ բախտը այդքան աջակցում է այս հաջողակներին:

Հենց այսպես էլ ապրում են. միշտ շահում և չեն էլ նկատում:

Խոյ

Կենդանակերպի ոչ մի նշան կյանքում այդքան ռիսկի չի դիմում, որքան Խոյը: Նրանց մասին կարելի է հետաքրքրաշարժ ֆիլմեր նկարահանել: Ամեն դեպքում երջանիկ ավարտը միշտ սպասում է այս նշանի ներկայացուցիչներին: Չնայած ստիպված են շատ նյարդայնանալ:

Ինչո՞ւ է Խոյերին բախտը ժպտում ամեն ինչում, և ինչո՞ւ է, որ նրանք կարող են բազմիցս գայթակղել ճակատագիրը: Ո՞րն է նրանց գաղտնիքը:

Հաջողությունը:

Իհարկե, Խոյը անվախ է ու շատ ինքնավստահ: Առանց սրա ռիսկն անհնար կլիներ: Բայց դա չէ բանալին: Չէ՞ որ աշխարհում շատ ինքնավստահ մարդիկ կան, բայց նրանց հետ վատ բաներ պատահում են:

Այնուամենայնիվ, Կենդանակերպի այս նշանի, ինչպես ասում են, բախտը բերում է նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք չեն ցանկանում: Ցանկացած արկածախնդրություն, ցանկացած ամենախենթ երազանքն ավարտվում է տրիումֆով և հաղթանակով:

Այս կախարդանքին միայն մեկ բացատրություն կա. Խոյը ծնվել է բախտավոր աստղի տակ:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 8 assessment, среднее 4.25 из 5 )
MediaMag
Կենդանակերպի 4 նշան, որոնց բախտը գրեթե միշտ բերում է
Վահան Տերյան – ԵՐԿՈՒ ՈՒՐՎԱԿԱՆ