fbpx

ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 3 ամենազգացմունքային և կարեկցող նշանները

Նրանք շատ զգացմունքային են, կարեկցող… Ովքե՞ր են նրանք։ Եկեք տեսնենք…

Խեցգետին

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները զգացմունքային են, կարեկցող: Միշտ օգնության ձեռք են մեկնում մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքը: Խեցգետինները զուսպ են, զգում են, երբ մարդիկ ցավ են ապրում:

Օգնելն ու աջակցելը Խեցգետիններին օդի նման է հարկավոր: Երբ Խեցգետիններին ցավ են պատճառում, նրանք խաբված են զգում: Միայն թե կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները տանել չեն կարողանում սուտը:

Երկվորյակներ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սկզբնական շրջանում մարդկանց մեջ միայն դրականն են տեսնում: Նրանք հավատում են մարդկանց, նրանց բարի մտադրություններին ու խոսքերին: Երկվորյակները, ըստ էության, ի վիճակի են հասկանալ գրեթե յուրաքանչյուր քայլ, միայն, եթե դա անձնական հարաբերություններին չի վերաբերում:

Ցանկացած մտերիմ մարդ դադարում է այդպիսին լինել, եթե իրեն թույլ է տալիս ցավ պատճառել Երկվորյակներին: Հիասթափված Երկվորյակները փակում են դռները, կորցնում հետաքրքրությունը մտերիմների հանդեպ, ովքեր ցավ են պատճառել իրենց:

Ձկներ

Հեշտությամբ են հիասթափվում, փակվում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները նրբանկատ են, քչախոս, խելացի, ռոմանտիկ: Եթե վշտացրել եք Ձկներին, առհավետ կորցրել եք նրան:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները վստահ են, որ մարդիկ, ովքեր գնահատում են իրենց, իրենց ցավ չեն պատճառի: Ձկները չեն սիրում ալիքի ուղղությանը հակառակ լողալ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 3 ամենազգացմունքային և կարեկցող նշանները
ԹԵՍՏ. Ժողովրդական ասացվածքներ։ Կկարողանա՞ք ճիշտ նշել բաց թողնված բառերը