Հայտնի աստղաբան Պավել Գլոբայի խոսքով՝ ամառը լավ ժամանակաշրջան չի լինի կենդանակերպի որոշ նշանների համար: Նա պատմել է, թե ով պետք է պատրաստվի պրոբլեմների և դժվարությունների:
Ձկներ
Ձկների նշանի տակ ծնվածները ստիպված կլինեն դիմակայել «դաժան իրականությանը»: Աստղագուշակը Ձկներին խորհուրդ է տալիս «հանել վարդագույն ակնոցները» և ավելի զգույշ լինել, հակառակ դեպքում շրջապատողները կարող են օգտվել ավելորդ դյուրահավատությունից: Նա նաև խորհուրդ է տալիս, թե ինչպես կարելի է պարզել, թե որ մարդկանցից պետք է զգույշ լինել: Գլոբայի խոսքով՝ արժե դադարել շփվել նրանց հետ, ովքեր հաճոյանում են ու դատարկ խոստումներ տալիս: Միևնույն ժամանակ, արժե հավատարիմ մնալ այն մարդկանց, ովքեր պատրաստ են ձեզ համար սարեր շուռ տալ:
Այծեղջյուր
Այս նշանի ներկայացուցիչներին այս ամռանը սպասվում են մի շարք հիասթափություններ: Կարիերայի սանդուղքով բարձրանալու համար արված բոլոր ջանքերը իզուր են լինելու, նախազգուշացնում է աստղաբանը: Որոշ Այծեղջյուրներ ստիպված կլինեն որոշում կայացնել բարդ քայլի վերաբերյալ՝ նրանք պետք է ընտրություն կատարեն աշխատանքի և անձնական կյանքի միջև: Բացի այդ, Այծեղջյուրները շուտով կիմանան տհաճ փաստ սիրելիի մասին:
Կույս
Ամռան առաջին ամիսը խնդիրներ կբերի նաև Կույսերի համար: Ստիպված կլինեն ընտրություն կատարել հարազատների և զուգընկերոջ միջև: Ընդորում, որոշումը պետք է կայացնի այնպես, որպեսզի նրանցից ոչ մեկին չնեղացնի: Պավել Գլոբան խորհուրդ է տալիս Կենդանակերպի այս նշանի ներկայացուցչին սովորել զսպել իրեն և մխիթարություն չփնտրել կախվածությունների մեջ: Աստղաբանը հավելում է, որ իրավիճակը կբարելավվի մինչև հուլիս:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները: