fbpx

17 փոքրիկ խորամանկություններ, որոնք զգալի կթեթևացնեն կենցաղային հոգսերը

Որոշ կենցաղային խնդիրներ, թեկուզ ոչ զգալի, երբեմն ունակ են հանել մեզ հավասարակշռությունից: Իսկ որպեսզի այդպես չլինի, պետք է իմանալ որոշ փոքրիկ խորամանկություններ: Եվ այսպես.

1. Սառը ըմպելիքներ

1easytips

Ըմպելիքները արագ սառեցնելու համար, տեղավորեք դրանք սառույցով լցված մեծ տարայի մեջ և լցրեք այնտեղ 2 ճաշի գդալ աղ:

2. Ջինսերի գոտին

02easytips

Որպեսզի կարողանալ համապատասխանեցնել ջինսերը մարդու կառուցվածքի հետ, պետք է ուղղակի գոտու ներքին մասից կարել ռետինակտոր (резинку):

3. Հարմարավետ դեղարկղիկ

3easytips

Գործիքների անպետք ճամպրուկը կարելի է վերածել շատ հարմարավետ դեղարկղիկի:

4. Կարգուկանոն պահարանում

4easytips

Զգեստապահարանում կախեք բոլոր կախիչները մեկ ուղղությամբ: Իսկ երբ հագնում եք հագուստը, կախեք կախիչը հակառակ ուղղությամբ: Այդպես, ժամանակի ընթացքում Դուք կհասկանաք, թե որ հագուստը չեք կրում:

5. Այլընտրանքային լուցկի

5easytips

Սպագետտիի մեկ փայտիկը կօգնի վառել վառարանը կամ փոքրիկ մոմի պատրույգը՝ առանց մատները այրելու:

6. Սափրվելու Ժել

6easytips

Եթե ձեռքի տակ չունեք սափրվելու ժել, կարելի է փոխարենը օգտագործել մազերի կոնդիցիոներ:

7. Բարձր ճտքակոշիկներ

7easytips

Բարձր ճտքեր ունեցող ճտքակոշիկների մեջ տեղադրեք ոլորված թերթեր կամ ամսագրեր, որպեսզի դրանք չկորցնեն իրենց տեսքը:

8. Այրված մաշկ

8easytips

Խառնեք խնձորի քացախը ջրի հետ և այրված մաշկի վրա քսեք այդ լուծույթը: Այն կհեռացնի գրգռվածությունը:

9. Գորգերի խնամք

9easytips

Սառցե խորանարդները կօգնեն ուղղել գորգի վրա կահույքի թողաց անհարթությունները:

10. Փայլուն ծորակ

10easytips

Շփեք ծորակը ալյումինե փայլաթիթեղով, որպեսզի ազատվեք ժանգից:

11. Ճռճռացող մանրահատակ

11easytips

Ճռճռացող մանրահատակի վրա լցրեք մանկական ցանափոշին այնպես, որպեսզի փոշին լցվի անցքերը: Այդպիսով, ժամանակավորապես կարելի է ազատվել նյարդայնացնող ճռճռոցներից:

12. Մանր իրեր

12easytips

Որպեսզի կարողանաք հատակից գտնել կորած ականջողը կամ մեկ այլ մանր իր՝ հագցրեք փոշեկուլի խողովակի վրա զուգագուլպա և փոշեծծեք:

13. Մանր քերծվածքներ

13easytips

Փայտե կահույքի վրա առաջացած քերծվածքը շփեք ընկույզի միջուկով: Դա կօգնի թաքցնել թերությունները:

14. Ճարպաբծեր

14easytips

Թարմ ճարպաբծերի վրա կավիճ քսեք և թողեք 10-15 րոպե: Որից հետո ուղղակի սրբեք խոնավ անձեռոցիկով:

15. Պանրի պահպանում

15easytips

Որպեսզի պանիրը չչորանա, նրա վրա կարագ քսեք:

16. Բուրդ

16easytips

Կահույքը կամ հագուստը բուրդից մաքրելու համար հագեք լատեքսային ձեռնոցներ և բազմակի անգամ ձեռքով անցեք կեղտոտված մակերևույթով՝ մի կողմ հավաքելով բուրդը:

17. Զուգագուլպաների ամրությունը

17easytips

Կապրոնե զուգագուլպաները մշակեք մազի լաքով, որպեսզի խուսափեք պատռվածքներից:

Աղբյուրը՝ novate.ru


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
17 փոքրիկ խորամանկություններ, որոնք զգալի կթեթևացնեն կենցաղային հոգսերը
Չթողնես գողանան երազանքներդ – առակ