fbpx

Կիանո Ռիվզի հոգուն դիպչող այս գրառումը դուր է եկել 100 հազարավոր մարդկանց

Կիանո Ռիվզը իր ֆեյսբուքյան էջում որոշել է հիշեցնել մարդկանց, թե ինչպես է պետք վերաբերվել կյանքին։ Նրա նախատոնական այս գրառումը դիպել է բազմաթիվ մարդկանց սրտերին։

bcdddb08ff77295041fd97d983191a1c

«Դուք տեսնո՞ւմ եք իմ ետևում այս մարդկանց։ Նրանք աշխատանքի են շտապում և ոչնչի վրա ուշադրություն չեն դարձնում։ Երբեմն մենք այնքան ենք տարվում առօրյա հոգսերով, որ դադարում ենք ընդմիջում անել և հիանալ կյանքի գեղեցկությամբ։ Այնպիսի տպավորություն է՝ կարծես մենք զոմբիներ ենք։

Բարձրացրեք Ձեր աչքերը և հանեք ականջներից ականջակալները։

Ողջունեք ինչ-որ մեկին, գրկեք նրան, ով հուսահատված է։ Օգնեք որևէ մեկին։

Դուք պետք է ամեն օրն ապրեք այնպես, կարծես այն վերջինն է։

Մարդիկ չգիտեն, որ տարիներ առաջ ես գտնվում էի սարսափելի դեպրեսիայի մեջ։ Ես երբեք, ոչ մեկին չեմ պատմել այս մասին։ Ես պետք է ինքս հաղթահարեի ինքս ինձ և ելք գտնեի այդ սարսափելի դեպրեսիայից։ Այն մարդը, ով չէր թողնում որպեսզի ես երջանիկ լինեմ՝ ես ինքս էի։

Ամեն օրն անգին է և այդ պատճառով եկեք հենց այդպես էլ վերաբերվենք նրան։

Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ վաղը կգա։ Այդ պատճառով ապրեք այսօրով։

Ես հույս ունեմ, որ դուք կկիսվեք այս հղումով, որպեսզի այս տոնական օրերին սեր տարածեք»։

Աղբյուրը՝ facebook.com


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 3.8 из 5 )
MediaMag
Կիանո Ռիվզի հոգուն դիպչող այս գրառումը դուր է եկել 100 հազարավոր մարդկանց
ԹԵՍՏ․ Ոչ ոք չի կարողանում պատասխանել այս հարցերից գոնե կեսին․ իսկ դուք կարո՞ղ եք