Կիանո Ռիվզին գիտեն բոլորը, նա գովազդի կարիք չունի: Facebook-ում նրա վերջերս կատարած գրառումը գնահատել են հարյուր հազարավոր մարդիկ: Նրանց մեջ էին նույնիսկ նրանք, ովքեր արտիստի երկրպագուն չեն համարվում: Եվ դա զարմանալի չէ: Ռիվզի խոսքերը շատ խորը իմաստ ունեն…
«Իմ ընկերներից մեկի մայրը միշտ հետևում էր առողջ ապրելակերպին: Նա չէր խմում, չէր ծխում, հետևում էր ճիշտ սննդակարգին, զբաղվում էր սպորտով և երբեք փողոց դուրս չէր գալիս առանց արևապաշտպանիչ քսուքի օգտագործման: Նա պարբերաբար այցելում էր բժշկի, դիետոլոգների, ֆիզիոթերապևտների և հետևում էր նրանց ցուցումներին: կարելի է ասել, որ նա մի փոքր շեղված էր առողջության վրա:
Հիմա նա 76 տարեկան է: Վերջերս բժիշկները նրա մոտ ախտորոշեցին մաշկի և ողնուղեղի քաղցկեղ: Նաև կնոջ մոտ հայտնաբերվեց ծանր փուլում գտնվող աստեոպորոզ:
Իսկ ընկերոջս հայրը իրեն ոչնչից չէր զրկում: Նա երբեք չի զբաղվել սպորտով և միշտ սիրել է համեղ ուտել: Սիրում էր նաև խմել և արևի լոգանք ընդունել լողափում՝ այնքան, մինչև մաշկը դառնար ալ կարմիր և մինչև այն չպլոկվեր:
Ես չէի ասի, որ նա հետևում էր բժիշկների ցուցումներին և խորհուրդներին: Նա ապրում էր այնպես, ինչպես իրեն էր դուր գալիս: Այժմ նա 81 տարեկան է, և բժիշկներն ասում են, որ շատ երիտասարդներ կնախանձեն նրա առողջությանը:
Որքան էլ որ չարչարվեք, դուք միևնույնն է չեք թաքնվի ձեր ներքին թույնից: Այսպես, թե այնպես այն ձեզ կհասնի: Մահվանից առաջ ընկերոջս մայրը ասաց. «Եթե ես իմանայի, որ իմ վերջը այսպես է լինելու, երբեք չէի լսի բժիշկներին, այլ կապրեի հաճույքիս համար»:
Սա կյանք է, և ոչ ոք երբեք այնտեղից կենդանի դուրս չի պրծնի: Այդ պատճառով պետք չէ ինքդ քեզ մղել երկրորդ պլան: Պետք է ապրելի ըստ հաճույքի, քանի դեռ ժամանակ կա: Չէ՞ որ հնարավոր է վաղը այդպես էլ չգա:
Այնպես որ արեք այն, ինչ ձեզ դուր է գալիս: Կերեք համեղ կերակուր, արևի լոգանք ընդունեք, մի վախեցեք ծուլանալ: Եղեք տարօրինակ, եղեք խենթ, բայց մնացեք այնպիսին, ինչպիսին որ կաք: Որովհետև մնացած բաների համար՝ ուղղակի ժամանակը չի հերիքի»:
Աղբյուրը՝ imgur