fbpx

«Ստիպեք կնոջը ժպտալ և կտեսնեք աշխարհի ամենահրաշալի տեսարանը»։ Կիանո Ռիվզի կյանքի մասին հրաշալի մեջբերումները

Կիանո Ռիվզը ոչ միայն հրաշալի դերասան է, այլ նաև խորը մտածող։

Դուք միայն կարդացեք նրա որոշ մտքերը.

1. «Ես չեմ կարող լինել մի հասարակության մաս, որտեղ տղամարդիկ փոխանակ իրենց ձեռքերի վրա տանեն իրենց կանանց, հագցնում են նրանց մարմնավաճառների նման, որտեղ չկա պատիվ և արժանապատվություն հասկացությունները, որտեղ չեն պահում տրված խոստումները»։

2. «Փողը՝ փող է։ Հաճելի է, երբ կարողանում ես վճարել բնակարանիդ համար, ռեստորանում և այլն։ Կա շատ պարզունակ մի ասացվածք. «Փողի մեջ չէ երջանկությունը», սակայն դրանցով դու կարողանում ես գնել կյանքի այն ազատությունը, որը քեզ է դուր գալիս»։

3. «Միգուցե ես չափազանց թերահավատ եմ այս աշխարհի նկատմամբ, միգուցե չափազանց զգայուն իմ շուրջը գտնվող ամեն տեսակ ատելության և քաոսի հանդեպ։ Իհարկե շատ ավելի լավ կլիներ անտեսել այդ ամեն տեսակի աղբը, ինչ տեղի է ունենում շուրջբոլորը և կենտրոնանալ էգոիզմի վրա»։

4. «Ստիպեք կնոջը ժպտալ և կտեսնեք աշխարհի ամենահրաշալի տեսարանը»։

5. «Կյանքն երբեմն դաժան է մեր հանդեպ, բայց մենք կարող ենք կատարել ընտրություն և չկոտրվել»։

6. «Ձեր կյանքի յուրաքանչյուր պայքար ձևավորել է Ձեզ որպես մարդու, ինչպիսին կաք այսօր։ Շնորհակալ եղեք դժվար ժամանակների համար, դրանք Ձեզ կարող են միայն ուժեղ դարձնել»։

7. «Հեշտ է փախչել և թաքնվել, երբ դժբախտությունը մուտք է գործում մեր կյանք։ Ձեր ճանապարհը շարունակելու գաղտնիքը՝ օգտագործել սեփական փորձը, և լավը և վատը, և ստեղծել սեփական եսի լավագույն տարբերակը»։

8. «Միգուցե ինչ-որ բան կանխորոշված է ի վերուստ, բայց ահա ես վստահ եմ, որ մենք անմիջական մասնակցություն պետք է ունենանք մեր ճակատագրում»։

9. «Մենք կարող ենք սովորել այս աշխարհում փնտրել գեղեցկություն, որ մեզ առաջարկում է կյանքը։ Դժվարությունները՝ հնարավորություններ են հասկանալու, որ կյանքը կարճ է, և պետք է այն ապրել առավելագույնս, հնարավորություն դառնալ իրական և լավագույն մարդ»։

10. «Փոխեք Ձեր մասին Ձեր համոզմունքները ի հակառակ սեփական դիմադրության»։

11. «Ընդունեք նոր ապագայի ստեղծումը որպես դժբախտ անցյալի արդյունք։ Դժվար ժամանակներն օգտագործեք բարգավաճման համար»։

12. «Դու չես կարող կառավարել որևէ բան, քանի դեռ կրքով չես լցվել դրա հանդեպ»։

13. «Ինձ դուր է գալիս իմ կյանքը, երբ նրանում կա աշխատանք։ Միայն այդ ժամանակ այն իմաստ ունի»։

14. «Ես սիրում եմ մենակ լինել, բայց փորձում եմ չլինել միայնակ, որովհետև վերջինս ուղղակի անտանելի է»։

15. «Ձեզ պետք է երջանիկ լինել, որպեսզի ապրեք, իսկ ինձ դա պետք չէ»։

16. «Որպեսզի կյանքից ստանաս այն, ինչ ցանկանում ես, պետք է առաջին հերթին կողմնորոշվես՝ իսկ ի՞նչ ես ուզում»։

17. «Այնպիսի պարզ գործողությունը, ինչպիսին է ուշադրություն գրավելը, կարող է Ձեզանից հսկայական ժամանակ խլել»։

18. «Ինձ թվում է, որ եթե մարդիկ նույնիսկ չգտնվեն այդ նույն մարմիններում, նրանք արժանի են, որպեսզի հանդիպեն կրկին»։

19. «Հույս ունեմ, որ յուրաքանչյուր ֆիլմ, որում ես ունեմ իմ մասնակցությունը, մարդկանց ուրախություն և հաճույք կպարգևի, իսկ թե ինչ կլինի դրանից հետո՝ չեմ կարող կանխորոշել»։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
«Ստիպեք կնոջը ժպտալ և կտեսնեք աշխարհի ամենահրաշալի տեսարանը»։ Կիանո Ռիվզի կյանքի մասին հրաշալի մեջբերումները
10 փաստ մարդու մարմնի մասին