fbpx

Կիանո Ռիվզ «Ես չեմ կարող լինել այս աշխարհի մի մաս՝ ես ընտրում եմ իմ ճանապարհը»

Սա ուղղակի հոգու ճիչ է, խոստովանություն, որից տխրությունն է պատում մարդուն։

Ես չեմ կարող լինել այնպիսի աշխարհի մի մասնիկ, որտեղ ամուսինը հագցնում է իր կնոջը, ինչպես թեթև վարքի կանայք են հագնվում՝ ցուցադրելով այն ամենը, ինչը խիստ անձնական է։

Որտեղ չկա պատիվ և արժանապատվություն հասկացությունները և հնարավոր չէ հիմնվել մարդկանց խոսքերի վրա, նույնիսկ եթե ասում են. «խոստանում եմ»։

Որտեղ կանայք չեն ուզում երեխաներ, իսկ տղամարդիկ ընտանիք։

Որտեղ կաթը բերաններին դեռևս չչորացածները, նստած հայրիկի փողերով գնված ճոխ ավտոմեքենայի ղեկին, համարում են իրենց հաջողակ, իսկ յուրաքանչյուրը, ով ունի մի փոքր իշխանություն, ամեն կերպ փորձում է ապացուցել քո ոչնչություն լինելը։

Որտեղ մարդիկ, ձեռքին ալկոհոլի բաժակ՝ երեսպաշտորեն հայտարարում են, որ հավատում են Աստծուն, և որտեղ մարդիկ չնչին պատկերացում չունեն սեփական կրոնի մասին։

Որտեղ խանդ հասկացությունը համարվում է խայտառակ, իսկ համեստությունը՝ թերություն։

Որտեղ մարդիկ մոռացել են սիրո մասին և փնտրում են զույգ կազմելու ամենաշահութաբեր տարբերակը։

Որտեղ մարդիկ վերականգնում են իրենց մեքենաների ամեն մի փոքրիկ ճաքը՝ չխնայելով ոչ դրամ, ոչ ժամանակ, սակայն նրանք այնպիսի սրտաճմլիկ տեսք ունեն, որ միայն երևի ճոխ ավտոմեքենան դա կարող է թաքցնել։

Որտեղ երիտասարդ տղաները մսխում են հայրիկի փողերը գիշերային ակումբներում՝ ծռմռվելով պարզունակ երաժշտության տակ, իսկ երիտասարդ աղջիկները այդ պատճառով սիրահարվում նրանց։

Որտեղ «Տ»-ն և «Կ»-ն վաղուց չեն տարբերվում միմյանցից և որ այդ ամենը միասին կոչվում է ընտրության ազատություն, սակայն նրանց, ովքեր այլ ճանապարհ են ընտրել անվանում են հետամնաց դեսպոտներ։

Ես ընտրում եմ իմ ճանապարհը, ափսոսում եմ միայն, որ չկարողացա հասկացված լինել այն մարդկանց կողմից, որոնցից, որ ամենաշատն էի ուզում հասկացված լինել….


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Կիանո Ռիվզ «Ես չեմ կարող լինել այս աշխարհի մի մաս՝ ես ընտրում եմ իմ ճանապարհը»
Դելֆինների նոր տեսակ է հայտնաբերվել