fbpx

Հոգեբան Կարլ Յունգի 20 ցիտատներ, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ ինքներդ ձեզ

Կարլ Գուստավ Յունգին կարելի է կոչել դրական հոգեբան և փիլիսոփա:

Ձեզ ենք ներկայացնում Ֆրեյդի աշակերտի 20 մեջբերումները, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ և ընդունել ինքներդ ձեզ:

Մի պահիր նրան, ով հեռանում է քեզնից: Այլապես չի գա նա, ով գալիս է դեպի քեզ:

Այն ամենը, ինչ նյարդայնացնում է ուրիշների մեջ, կարող է բերել ինքնաճանաչման:

Եթե դուք օժտված մարդ եք, դա նշանակում է, որ դուք ինչ-որ բան ստացել եք: Դա նշանակում է, որ կարող եք ինչ-որ բան տալ:

Երկու անձի հանդիպումը նման է երկու քիմիական տարրի հանդիպման՝ եթե կա չնչին ռեակցիա, փոխվում են երկու տարրերն էլ:

Ամենածանր բեռը, որ դրվում է երեխայի ուսերին՝ դա իր ծնողների չապրած կյանքն է:

Այն ամենը, ինչ մեզ դուր չի գալիս ուրիշների մեջ, թույլ է տալիս հասկանալ ինքներս մեզ:

Քո տեսիլքները կպարզվեն միայն այն ժամանակ, երբ կկարողանաս հայացք նետել սրտիդ: Ով դուրս է նայում՝ տեսնում է միայն երազներ, ով նայում է իր մեջ՝ արթնանում է:

Միայնությունը պայմանավորված է ոչ թե շրջապատում մարդկանց բացակայությամբ, այլ անհնարությամբ մարդկանց հետ խոսել այն մասին, ինչը քեզ էական է թվում, կամ քո աշխարհհայացքի անընդունելի լինելը ուրիշների կողմից:

Ցույց տվեք ինձ հոգեկան առողջ մարդու՝ և ես նրան կբուժեմ:

Մենք ձգտում ենք դեպի անցյալ, ծնողների մոտ, և դեպի առաջ՝ մեր երեխաների մոտ, դեպի ապագա, որը երբեք մենք չենք տեսնի, բայց որի մասին ուզում ենք հոգ տանել:

Այն, ինչին դիմադրում ես՝ մնում է:

Դեպրեսիան նման է սևազգեստ տիկնոջ: Եթե նա եկել է, դուրս մի վռնդիր նրան, այլ հրավիրի սեղանի մոտ, ինչպես հյուրի և լսիր այն, ինչի մասին նա մտադրված է պատմել:

Պատահում է, որ ձեռքերը ավելի լավ են կարողանում լուծել այն հանելուկը, որի դեմ անզոր է ինտելեկտը:

Երազները՝ փոքրիկ, լավ թաքցված դուռ է, որը տանում է այն  ի սկզբանե տիեզերական գիշերվան, որտեղ գտնվում էր հոգին՝ մինչ գիտակցության ծնունդը:

Ով չի անցել սեփական կրքերի քավարանով, նա մինչև վերջ չի հաղթահարել այն:

Ձեր հայացքը կպարզվի միայն այն ժամանակ, երբ կկարողանաք հայացք նետել սեփական հոգուն:

Ես այն չեմ, ինչ ինձ հետ պատահել է, ես այն եմ՝ ինչ որոշել եմ դառնալ:

Մենք կարող ենք մտածել, որ ամբողջապես ղեկավարում ենք ինքներս մեզ: Սակայն ընկերը կարող է պատմել մեր մասին այնպիսի բաներ, որի մասին պատկերացում անգամ չունենք:

«Կախարդական»՝ ուղղակի այլ բառ հոգեկանը նկարագրելու համար:

Մեր անձերը մեզ շրջապատող աշխարհի մի մասն են, և դրանց գաղտնիքը նույնպես անսահման է:

Աղբյուրը՝ adme.ru

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 4.2 из 5 )
MediaMag
Հոգեբան Կարլ Յունգի 20 ցիտատներ, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ ինքներդ ձեզ
Mr Hublot – կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ (Օսկար 2014)