fbpx

Կարգավիճակի խորհրդանիշներ. 11 իր, որոնք գնահատում են կանայք, իսկ տղամարդիկ՝ ոչ

Շատ տղամարդիկ չեն հասկանում, թե ինչու են կանայք այդքան ժամանակ և ջանքեր ծախսում այս իրերի վրա։
Կին, որը ցուցադրում է կարգավիճակի խորհրդանիշներ՝ շքեղ պայուսակ և թանկարժեք իրեր

Թեև շատ տղամարդիկ և կանայք կիսում են հաջողության և ձեռքբերումների վերաբերյալ նմանատիպ իդեալներ, այնուամենայնիվ, որոշ հարցերում նրանց հայացքները տարբերվում են։ Սա հատկապես վերաբերում է այն իրերին, որոնք կանանց ընկալմամբ կարգավիճակի խորհրդանիշներ են։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Եղունգների, մազերի և կոսմետիկ պրոցեդուրաների վրա կատարվող ծախսերից մինչև շքեղ աքսեսուարների և նորաձև տան դեկորի մեջ կատարվող ներդրումները՝ այս իրերը, թվում է, թե խորհրդանշում են կարգավիճակ և կանացիություն, սակայն բացարձակապես ոչինչ չեն նշանակում տղամարդկանց համար, գրում է Your Tango-ն։ Երբեմն նրանք նույնիսկ չեն հասկանում, թե ինչու են կանայք այդքան ժամանակ և ջանքեր ծախսում դրանց վրա։

1. Շքեղ պայուսակներ՝ որպես կարգավիճակի գլխավոր խորհրդանիշներ

Շատ կանանց համար զգեստապահարանում շքեղ պայուսակ ունենալը պարզապես աքսեսուար չէ։ Դա հաջողության և այնպիսի կարգավիճակի վկայություն է, որին ոչինչ չի կարող փոխարինել։ Բացի այդ, պայուսակները հաճախ ինքնաարտահայտման միջոց են ծառայում։ Շատ կանայք հիանում են այն բացառիկությամբ և հեղինակությամբ, որը բերում է շքեղ պայուսակի տիրապետումը։ Մինչդեռ տղամարդիկ ավելի հակված են դրանց մեջ տեսնելու պարզապես պայմանական «պարկ», որի մեջ կանայք լցնում են իրենց իրերը։

2. Դիզայներական կոշիկներ

Դիզայներական կոշիկների մեկ (կամ մի քանի) զույգ ունենալը կանանց համար ավելին է, քան պարզապես թրենդային կոշիկներով քայլելը։ Նրանց աչքերում Bottega Veneta-ի կոշիկներով կամ Balenciaga-ի սպորտային կոշիկներով հանրությանը ներկայանալը հաջողության նշան է, որի համար նրանք այդքան քրտնաջան աշխատել են։ Կանայք իրենց գումարները ներդնում են կոշիկների մեջ, քանի որ դրանք համարում են ոչ թե կատարյալ կերպարի լրացուցիչ աքսեսուար, այլ ոճի, կարգավիճակի և հեղինակության հիմնական ցուցիչ։

3. Լյուքս դասի կոսմետիկա

Երբ խոսքը վերաբերում է դիմահարդարման կոսմետիկային, կանայք չեն վախենում գումար ներդնել հայտնի բրենդների միջոցների մեջ՝ լինի դա Dior-ի կարմրաներկ, թե Chanel-ի բրոնզեր։ Նրանց մոտ այս բրենդները ասոցացվում են բացառիկության, հեղինակության և, առաջին հերթին, կարգավիճակի հետ։ Դիմահարդարումը նրանց աչքերում արվեստի ձև է, որը ծառայում է որպես իրենց ինքնության արտահայտման միջոց։ Advanced Dermatology-ի անցկացրած հարցումը ցույց է տվել, որ կանայք տարեկան միջինում 877 դոլար են ծախսում իրենց արտաքինի վրա։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

4. Թարմ մատնահարդարում

Կանայք կարծում են, որ կանոնավոր մատնահարդարումը ոչ միայն եղունգների խնամք է, այլև կարգավիճակի ցուցիչ։ Խնամված ձեռքերը դարձել են գեղեցկության ոլորտի հիմնական տարրերից, և կանայք անպայման ժամանակ են գտնում իրենց սիրելի մասնագետին այցելելու համար։

5. Բարձրակարգ խնամք մաշկի համար

Շատ կանանց համար մաշկի խնամքը պարզապես առօրյա գործողություն չէ։ Դա նաև ներդրում է արտաքին տեսքի և կարգավիճակի մեջ։ Լոսյոններ, շիճուկներ, տոնիկներ, քսուքներ՝ այս ամենը կանանց կողմից մանրակրկիտ ընտրվում է՝ ըստ իրենց կարիքների, մինչդեռ տղամարդկանց համար դրանք պարզապես «տուփեր» են։

6. Ջրի համար նախատեսված հատուկ շշեր

Կանայք ջուր խմելը վերածել են ապրելակերպի և կարգավիճակի նշանի, ասվում է նյութում։ Խմելու համար նախատեսված շշեր և բաժակներ արտադրող մի շարք ապրանքանիշեր ձեռք են բերել պաշտամունքային համբավ և վաճառվում են աշխարհի բոլոր անկյուններում։ Դրա վառ օրինակն են Stanley-ի հայտնի բաժակները։ Տղամարդիկ նույնպես հաճախ են օգտագործում ջրի շշեր, բայց նրանք պարտադիր չէ, որ նախապատվությունը տան հայտնի ապրանքանիշերին, ինչպես դա անում են կանայք։

7. Լյուքս դասի օծանելիք

Որակյալ դիզայներական օծանելիքը շատ կանանց համար կյանքի ամենամեծ շքեղություններից է։ Tom Ford-ի կամ Chanel-ի նման բրենդների օծանելիքները դարձել են կարգավիճակի նշան կանանց շրջանում։

Կարդացեք նաև՝ Շքեղ կանանց 10 սովորություններ, որոնք կօգնեն անթերի տեսք ունենալ

8. Թանկարժեք մարզահագուստ

Երբ կինը մարզվելու համար թանկարժեք հագուստ է գնում, դա ոչ այնքան մարզումների համար գործնական իր ունենալու մասին է, որքան ոճ և վստահություն ցուցադրելու։ Իրոք, որակյալ հագուստն ավելի երկար կծառայի։ Իսկ որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ մեծ է հավանականությունը, որ դուք իսկապես ավելի շատ կմարզվեք կամ ավելի մեծ ջանքեր կգործադրեք, եթե հագուստը ձեզ համար որոշակի արժեք կամ խորհրդանշականություն ունի։

9. Սուրճ

Կանանց համար սրճարանում լատտե կամ էսթետիկորեն գրավիչ մոկկո պատվիրելը պարզապես կոֆեինով «լիցքավորվել» չէ։ Դա նաև նրանց կարգավիճակի և ոճի արտացոլումն է։ Շատ տղամարդկանց պարզապես չեն հետաքրքրում էսթետիկ սրճարաններում սուրճ պատվիրելու նրբությունները։

10. Ճամպրուկների հավաքածուներ

Երբ կինը ճանապարհորդության համար նրբաճաշակ ճամպրուկների հավաքածու ունի, դա ընդգծում է նրա ոճը և նրբագեղության զգացումը։ Տղամարդկանց մեծամասնության համար ավելի կարևոր է հարմարավետությունը, քան այն, թե ինչպես իրենց ճամպրուկները կներգրավվեն ընդհանուր էսթետիկայի կամ սոցիալական կարգավիճակի մեջ։

11. Շքեղ գիշերազգեստ

Քնի համար նախատեսված հագուստը շատ կանանց համար մեծ նշանակություն ունի։ Շատերն իրենց զինանոցում անպայման ունեն մետաքսե գիշերազգեստներ. դրանք հարմարավետ են, նորաձև, ինչպես նաև նրբագեղության և կյանքի բարձր ոճի մարմնացում են։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Կարգավիճակի խորհրդանիշներ. 11 իր, որոնք գնահատում են կանայք, իսկ տղամարդիկ՝ ոչ
10 լքված վայր, որոնք զարմացնում են իրենց տեսքով