Այս բառերի հեղինակն է ռուս գրող և դերասան Իվան Օխլոբիստինը: Այս բառերը պարզ են, բայց միևնույն ժամանակ խորը և չափազանց արժեքավոր: Սա պետք է կարդա և հասկանա յուրաքանչյուր մարդ …
Ինչո՞ւ են մարդիկ կարծում, որ իրավունք ունեն կործանել ուրիշների կյանքը:
Հեռանալով, վիրավորելով, չզանգելով, բառերը քամուն տալով…
Դուք ի՞նչ է, Աստվածնե՞ր եք, որ որոշեք ով տանջվի, իսկ ով երջանիկ ապրի:
Եթե ասել ես «Սիրում եմ», ապա բարի գտնվիր սիրել մինչև վերջին շունչդ:
Եթե ասել ես «Խոսք եմ տալիս», ապա կիսվիր մեջտեղիցդ, բայց կատարիր խոստումդ:
Եթե արտասանել ես «Բաց չեմ թողնի», ապա արա ամեն ինչ, որ պահես:
Հակառակ դեպքում ի՞նչ իմաստ ունի ապրելը, եթե քո ամեն բառդ հավասար է զրոի և ոչ մի իմաստ չունի: