fbpx

Կարճ՝ Կենդանակերպի նշանների մասին. ճանաչեք ինքներդ Ձեզ

Առաջարկում ենք Ձեզ կարդալ մի քանի պնդում տարբեր Կենդանակերպի նշանների մասին, իսկ հետո դուք ինքներդ կորոշեք, թե որքանով են դրանք ճշմարտացի:

Խոյ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երբեք իդեալական չեն եղել՝ թե արտաքին տեսքի, թե բնավորության առումով: Բայց նրանք միշտ այնպիսին են, ինչպիսին իրականում կան:

Ցուլերի համար դրախտ է աշխարհի ցանկացած վայր, ուր չկան զարթուցիչներ, երկուշաբթիներ ու ղեկավարներ:

Երկվորյակները չեն սիրում կառչել: Երբ զգում են, որ իրենց վատ են վերաբերվում, հեռանում են:

Խեցգետինները սրտին մոտ չեն ընդունում քննադատություն մարդկանց կողմից, ովքեր կյանքում ոչնչի չեն հասել:

Առյուծները չեն ցանկանում, որ կյանքը սև ու սպիտակ լինի: Նրանք ցանկանում են վառ, հագեցած կյանքով ապրել:

Երբ Կույսերն ինչ-որ բան են հարցնում, ավելի լավ է ճշմարտությունն ասել: Մեծ է հավանականությունը, որ նրանք արդեն գիտեն պատասխանը:

Կշեռքները ստիպված են լինում ապրել արտույտների նման:

Կարիճները կարող են ձևացնել, թե ներել են ձեզ, բայց դա չի նշանակում, որ մոռացել են դրա մասին:

Աղեղնավորները «ձեռքերով են սիրում»: Նրանց դուր է գալիս ձեռք տալ սիրելիին, համբուրել…

Եթե ձեր ընկերների շարքում Այծեղջյուրներ կան, կարող եք չվախենալ թշնամիներից ու խնդիրներից:

Մարդիկ Ջրհոսներից ամենաշատը նեղանում են այն պատճառով, որ նրանք չեն կարող և չեն ցանկանում համապատասխանել իրենց սպասումներին:

Լավ է, որ մարդիկ չեն կարողանում կարդալ Ձկների մտքերը: Հակառակ դեպքում ամաչկոտ մարդու դիմակը կպատռվեր:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կարճ՝ Կենդանակերպի նշանների մասին. ճանաչեք ինքներդ Ձեզ
ԹԵՍՏ. Ի՞նչ գիտեք Երկրորդ աշխարհամարտում հայերի մասնակցության մասին