Չինական Nap capsule ընկերությունը վերջերս է սկսել իր գործունեությունը Պեկինում, իսկ անցած շաբաթ ընդլայնվեց մինչև Շանհայ և Չենդու՝ առաջարկելով հարմարավետ ոչ թանկարժեք կապսուլներ հանգստի կամ օրվա քնի համար։
Եթե Ձեզ հարկավոր է 30 րոպեանոց քուն օրվա կեսին կամ լավ գիշերային քուն, այցելուները այժմ կարող են վարձակալել քնի համար նախատեսված կապսուլներ Zhongguancun մինիհյուրանոցում, որը գտնվում է Պեկինում։ Երբ գալիս է հոգնածությունը, մարդիկ ուղղակի նայում են կապսուլի դրսում գտնվող QR ծածկագիրը և վճարում 6 յուան ոչ աշխատանքային ժամին 30 րոպեանոց քնի համար, կամ 10 յուան կես ժամ աշխատանքային ժամերին։
Կապսուլում կա օդորակիչ, հովացուցիչ, wi-fi և հարմարանք հեռախոսը լիցքավորելու համար։
Սակայն մինիհյուրանոցները տվյալ պահին չեն համապատասխանում հրշեջ անվտանգության կանոններին, ինչը բացահայտել է հրշեջային ծառայությունը։ Դեռևս հայտնի չէ մինիհյուրանոցների ապագան, սակայն Պեկինում սկսել են դրանք ապամոնտաժել։