«Կապրեզեն» հենց այն սալաթն է, որը չփորձած չի կարելի ասել, որ Դուք եղել եք Իտալիայում: Իսկ մեկ անգամ փորձելով այն, Դուք անպայման կցանկանաք պատրաստել Ձեր խոհանոցում: Լավ է, որ այս բաղադրատոմսը իրենից բարդություն չի ներկայացնում:
Բաղադրիչներ
- Քացախ – 1/4 բաժակ
- Չիլի լոլիկ – 2 փաթեթ
- Մացարելլա պանիր
- Թարմ ռեհան
- Ձիթապտղի յուղ – 1/4 բաժակ
- Աղ, պղպեղ ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը
- Մացարելլան կտրատել մեծ խորանարդերով:
- Լոլիկները կիսել երկու մասի:
- Խառնել քացախն ու ձիթապտղի յուղը:
- Սալաթի բոլոր բաղադրիչները խառնել, ավելացնել համեմունքները:
Բարի ախորժակ: