fbpx

Կանանց 5 տեսակ, որոնք միշտ վանում են տղամարդկանց. իսկ դուք այդպիսին չե՞ք

Ինչո՞ւ են որոշ մտածելակերպեր ու վարքագծի դրսևորումներ խանգարում կնոջը երջանիկ լինել տղամարդու հետ:

Հավանաբար նկատել եք՝ որքան հաճախ են խելացի ու հիանալի կանայք հարաբերություններում իրենց պահում այնպես, կարծես անտեսանելի զրահ կրեն։ Նրանք անգամ չեն էլ գիտակցում, թե այդ զրահն ինչպես է վանում մարդուն, ում հետ այդքան ձգտում են մտերմության։ Սա կոչ չէ՝ «փոխվել» հանուն տղամարդկանց։ Սա առիթ է՝ ազնվորեն նայելու սեփական անձին և հարց տալու. «Իսկ ես ի՞նչպիսին եմ դառնում, երբ սիրում եմ»։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Եկեք միասին քննարկենք այն 5 կերպարները, որոնք խոչընդոտում են սիրուն։ Սա դատավճիռ չէ, այլ ընդամենը մտորելու առիթ։


1. Կին-Զոհ

Նրան հեշտությամբ կարելի է ճանաչել իր արտահայտություններով. «Իմ բախտը երբեք չի բերում», «Տղամարդկանց հավատալ չի կարելի», «Իմ հետ միշտ այսպես է»։ Նրա ընկալմամբ՝ աշխարհը լի է անարդարությամբ, իսկ ինքը մի խեղճ ու անմեղ գառնուկ է, որին բոլորը մշտապես նեղացնում են։

Ի՞նչ է զգում տղամարդը նրա կողքին

Սկզբում տղամարդն իրեն զգում է իսկական փրկիչ։ Նա ցանկանում է պաշտպանել, օգնել, մխիթարել։ Սակայն շատ շուտով հասկանում է՝ որքան էլ փրկի, նորանոր դժբախտություններն անպակաս են։ Ուժերը սպառվում են, իսկ փոխարենը երախտագիտություն չկա, քանի որ փրկչի դերն արդեն իսկ ընկալվում է որպես նրա պարտականություն։ Այդպիսի հարաբերությունները պարզապես հյուծում են։ Չէ՞ որ տղամարդը նույնպես զուգընկերոջ մեջ հենարան է փնտրում, այլ ոչ թե մշտապես բողոքող մի բեռ, որը պետք է տանի իր ուսերին։

Իսկ դուք այդպիսի՞ն չեք

Ինքներդ ձեզ հարցրեք՝ ավելի հաճա՞խ եք դժգոհում կյանքից, թե՞ փնտրում եք այն փոխելու միջոցներ։ Թույլ տալի՞ս եք Ձեզ երջանիկ լինել, թե՞ տուժողի դերում ավելի «հարմարավետ» ու սովորական է։


2. Կին-Քննիչ

Նա խոսքի վրա չի հավատում, նա ապացույցներ է որոնում։ Ստուգում է հեռախոսը, մտապահում անցյալի բոլոր սխալներն ու ամեն վեճի ժամանակ դրանք հիշեցնում։ Նրա համար սերը կասկածանք է, իսկ վստահությունը՝ միամտություն։

Ի՞նչ է զգում տղամարդը նրա կողքին

Նա իրեն զգում է ինչպես բանտարկյալ՝ մշտական հսկողության տակ։ Չի կարելի ուշանալ, չի կարելի սխալ բառ ասել կամ սխալ հայացք նետել։ Ամեն քայլը վերահսկվում է։ Սա անվերջ լարվածություն է։ Նման հարաբերություններում սիրո մասին խոսք լինել չի կարող. այստեղ պայքարում ես գոյատևելու համար։ Առաջանում է միայն մեկ ցանկություն՝ փախչել այնտեղ, որտեղ կարող ես լինել պարզապես ինքդ քեզ նման, այլ ոչ թե «ամբաստանյալի» աթոռին։

Իսկ դուք այդպիսի՞ն չեք

Կարողանու՞մ եք արդյոք ներել ի սրտե՝ մաքրելով վիրավորանքը հիշողությունից, թե՞ Ձեր զուգընկերը ստիպված է քայլել Ձեր անցյալի նեղվածությունների ականապատ դաշտով։


3. Հավերժական Աղջնակ

Նա հմայիչ է, անպաշտպան և… բացարձակապես մանկամիտ։ «Ես չգիտեմ՝ ինչպես վճարել կոմունալները», «Խնդիրս լուծիր տնօրենիս հետ», «Ինձ համար մի բան գնիր, կարևոր չէ՝ ինչ»։ Նա փնտրում է ոչ թե ամուսին, այլ հայրիկի, որը կլուծի իր փոխարեն բոլոր խնդիրները։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Ի՞նչ է զգում տղամարդը նրա կողքին

Սկզբում դա նույնիսկ կարող է շոյել նրա ինքնասիրությունը։ Սակայն մի քանի տարի անց նա գիտակցում է, որ ոչ թե կին է առել, այլ երեխա որդեգրել։ Իրականում նրան պետք է գործընկեր, ընկեր, թիկունք, այլ ոչ թե դուստր, որին պետք է երեխայի պես խնամել։ Երկուսի պատասխանատվությունը կրելը շատ դժվար է։ Վաղ թե ուշ նա կցանկանա պարզապես հասուն մարդու պես զրուցել, այլ ոչ թե անվերջ խաղալ «հայրիկ-դուստր» խաղը։

Իսկ դուք այդպիսի՞ն չեք

Դուք ինքնուրույն կարողանու՞մ եք հաղթահարել դժվարությունները։ Ձեր զուգընկերոջը համարու՞մ եք հավասար մեկը, այլ ոչ թե Ձեր ցանկությունները կատարող կամ փրկիչ։


4. Կին-Անտեսանելի

Նա ամբողջությամբ լուծվել է սիրելիի մեջ։ Նա այլևս չունի իր ընկերները, իր նախասիրությունները, իր սեփական կարծիքը։ «Մենք սիրում ենք ֆուտբոլ», «Մեր կարծիքով…»։ Նրա կյանքը վերածվել է տղամարդուն ծառայելու առաքելության։ Իսկ այս ամենի հիմքում հաճախ թաքնված է չբարձրաձայնված մեղադրանքը. «Ես ամեն ինչ անում եմ քեզ համար, իսկ դու արդեն իմ պարտապանն ես»։

Ի՞նչ է զգում տղամարդը նրա կողքին

Նա պարզապես ձանձրանում է։ Ժամանակին նա սիրահարվել էր հետաքրքիր անհատականության, իսկ այժմ ստացել է սեփական ստվերը։ Այլևս չկա մեկը, ով մարտահրավեր կնետի, ում հետ կարելի է բանավիճել, ումից նոր բան սովորել։ Բացի այդ, նրա վրա ճնշում է մեղքի զգացումը. նա երբեք չի կարող փոխհատուցել այդքան մեծ զոհողությունը։ Սա սեր չէ, այլ սիրով խեղդամահ անելու փորձ։

Իսկ դուք այդպիսի՞ն չեք

Ձեզ մոտ մնացե՞լ է որևէ բան, որը միայն «ձերն» է՝ երազանքներ, հոբբի, ընկերուհիներ։ Հիշու՞մ եք արդյոք, թե ով եք դուք՝ անկախ նրանից, որ «նրա կեսն» եք։

Կարդացեք նաև՝ Կանանց 10 տեսակ, որոնցից տղամարդիկ խուսափում են


5. Կին-Մրցակից

Նրա համար հարաբերությունները մրցավազք են։ Ո՞վ է ավելի խելացի։ Ո՞վ է ավելի հաջողակ։ Ո՞ւմ խոսքն է լինելու վերջինը։ Նա չի աջակցում, նա ձգտում է ապացուցել իր գերազանցությունը։ Զուգընկերոջ հաջողությունն իր համար անձնական վիրավորանք է։

Ի՞նչ է զգում տղամարդը նրա կողքին

Նա իրեն տանը չի զգում, այլ զգում է ինչպես ռինգում։ Աջակցության փոխարեն՝ մրցակցություն։ «Ես քո թիկունքն եմ»-ի փոխարեն՝ «Ես քո մրցակիցն եմ»։ Տղամարդը ցանկանում է, որ իր կինը լինի իր թիվ մեկ երկրպագուն, ոչ թե հակառակորդը։ Նման կնոջ կողքին անհնար է լիցքաթափվել ու հանգիստ գտնել։

Իսկ դուք այդպիսի՞ն չեք

Դուք անկեղծորեն ուրախանու՞մ եք նրա հաղթանակներով։ Կարողանու՞մ եք զիջել կամ ընդունել նրա ճշմարտացիությունը՝ առանց պարտված զգալու։


Այս բոլոր դերերի հիմքում վախն է։ Վախ՝ լքված, չգնահատված կամ մեկ ուրիշի կողմից կլանված լինելու։ Սակայն իսկական, հասուն սերը սկսվում է այն պահից, երբ դուք վայր եք դնում այդ զրահները և ասում. «Ահա՛ ես։ Ոչ կատարյալ, բայց իսկական։ Իմ ուժեղ և թույլ կողմերով։ Պատրաստ եմ սիրել և ընդունել սեր»։

Սկսե՛ք ինքներդ Ձեզանից, և արժանի տղամարդը դա անպայման կգնահատի։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Կանանց 5 տեսակ, որոնք միշտ վանում են տղամարդկանց. իսկ դուք այդպիսին չե՞ք
9 գիտական լուսանկարներ, որոնք այնքան գեղեցիկ են, որ կարելի է շրջանակի մեջ առնել