fbpx

Գիտնականները կազմել են կանացի ամենագրավիչ պարի 3D մոդելը

Նորթումբրյան համալսարանի գիտնականները գտել են կանացի պարի գրավչության գաղտնիքը։ Իմացեք ինչպես շարժվել, որպեսզի հիացնեք շրջապատին։

Հետազոտության շրջանակում նկարահանվել են մի քանի տասնյակ աղջիկների պարային շարժումներ։ Ընդ որում կատարվել է ոչ միայն տեսանկարահանում, այլ նաև մոդելի 3D մոդելի համակարգչային կառուցում և վերլուծում։ Հետո այդ տվյալները ցուցադրվել են փորձագետներին, ովքեր պետք է նշեին պարի ամենագրավիչ տարրերը։ Արդյունքները ակնհայտ ցուցադրված են այս հոլովակում.

Ինչպես կարող եք ինքներդ համոզվել՝ կանացի պարի գրավչության գաղտնիքը թաքնված է ազդրերի և կոնքերի սահուն շարժումների մեջ։ Ինչ վերաբերում է ձեռքերին, ապա ամենալավը դիտվում են իրանի միջին և վերին մասի նաև գլխի շուրջը ասիմետրիկ շարժումները։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Հետազոտողները այդքանով կանգ չառան և կատարեցին վերլուծություն՝ պարզելու համար թե որոնք են կանացի պարի ամենավանող տարրերը։ Նայեք ներքևում բերված հոլովակը՝ և երբեք այդպես մի պարեք, եթե միայն հատուկ չեք ուզում ազատվել զուգընկերոջից։

Չնայած այս հետազոտության թվացյալ անլրջությանը՝ նրանում բարձրացված հարցերը բավական հեռու են դուրս գալիս պարահրապարակից։ Չէ՞ որ պարը՝ ամենահին և ամենագործուն տարբերակն է զուգընկերոջը՝ առողջությունը, ուժը և սերունդը շարունակելու ունակությունը ցույց տալու համար։ Այս տեսակետից՝ պարը վեր է ածվում սովորական զվարճանքից հետազոտության հետաքրքիր օբյեկտի, որի նշանակությունը պետք չէ թերագնահատել։

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Գիտնականները կազմել են կանացի ամենագրավիչ պարի 3D մոդելը
Երբեմն մենք ասում ենք, որ հոգնել ենք, սակայն իրականում՝ մենք տխուր ենք