Ցավոք մենք բոլորս լի ենք տարատեսակ կարծրատիպերով, որոնք փչացնում են մեր անձնական կյանքը: Որքան տարատեսակ «նա պետք է» է նստած մեր գլխում: Պատասխանեք անկեղծ, ըստ Ձեզ, տղամարդիկ օժտվա՞ծ են տելեպատիկ ունակություններով, բայց ամեն ինչ հակառակն են անում որպեսզի Ձեզ հունից հանե՞ն: Տղամարդիկ նույնպես մարդ են: Երբեմն ավելի հեշտ է մատների վրա ցույց տալ թե ինչ եք ցանկանում, քան թե քաշվել մի կողմ, փքվել, ընկերուհուն բողոքելով, որ նա, տեսեք-տեսեք, այդպես էլ չհասկացավ, թե ինչն է Ձեր վատ տրամադրության պատճառը:
«Նա պետք է հասկանա թե ինչ եմ ուզում»
Հավատացեք, ավելի հեշտ է զուգընկերոջն ասել, որ ցանկանում եք նրանից ստանալ ծաղկեփունջ: Ընդորում ցանկալի է մատով ցույց տալ, թե կոնկրետ որ ծաղիկից եք ցանկանում: Այդպիսով դուք կհեշտացնեք և՛ Ձեր, և՛ Ձեր ընկերոջ կյանքը: Կանանց պրոբլեմը կայանում է նրանում, որ նրանք հասկացվածություն են փնտրում այն բանում, ինչը բոլորովին զուրկ է տրամաբանությունից:
«Նա չի տեսնում ոչ ոքի, բացի ինձանից»
Եկեք պարզաբանենք․ «Տղամարդիկ աչքեր ունեն»: Այսօր, ապրելով Ինսթագրամի դարում, որտեղ ամեն երկրորդը ձգված գեղեցկուհի է՝ շատ դժվար է ուշադրություն չդարձնել գեղեցիկ անծանոթուհիներին: Այո, նրանք տեսնում և նույնիսկ գնահատում են գեղեցիկ կանանց, բայց դա չի նշանակում, որ դուք պետք է հունից հանեք Ձեր զուգընկերոջը արցունքներով և անհեթեթ պահանջով՝ ցույց տալ բոլոր հաղորդագրությունները: Տղամարդկանց դուր են գալիս ինքնավստահ կանայք, որոնք ծիծաղում են իրենց մրցակցուհիների ետևից, հիշե՛ք սա:
«Ինձ ոչ ոք հարկավոր չէ, բացի նրանից»
Ո՞ւմ եք փորձում համոզել: Միգուցե ինքներդ Ձե՞զ: Իհարկե, կանայք նույնպես շրջվում են գեղեցիկ տղաներ տեսնելիս, բաժանորդագրվում նրանց Ինսթագրամ էջերին՝ լայքելով նրանց նկարները: Դրանում ոչ մի ամոթալի բան չկա: Պետք չէ անհանգստանալ մանրուքներից:
«Նա կփոխի իմ կյանքը»
Ամենաանհեթեթ կարծրատիպերից մեկը: Որոշ աղջիկներ, սիրո հայտնվելով, ամբողջովին հալչում են իրենց զուգընկերոջ մեջ, իրենց վրա փորձելով նրա հետաքրքրություններն ու շփվելով նրա ընկերների հետ: Շատերը մոռանում են սեփական անձնական տարածության և հետաքրքրությունների մասին: «Նա կփոխի իմ կյանքը» արտահայտությունն իրականում անհեթեթություն է: Աղջիկներ, հիշեք, ոչ ոք ունակ չէ կառավարել Ձեր կյանքը: Դուք պետք է զարգանաք, սովորեք և սեփական փորձը ձեռք բերեք: Դուք պետք է դադարեք ամբողջապես կախված լինել զուգընկերոջ կարծիքից, և պետք է սկսեք ապրել սեփական կյանքը՝ թեկուզ և բազմաթիվ սխալներով և անհարմարություններով:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։